110      0

4-օրյա աշխատանքային շաբաթ
լավ աշխատելու համար

Նորզելանդական Perpetual Guardian ընկերությունը 2018 թվականի մայիս-ապրիլ ամիսներին անցկացրեց էքսպերիմենտ: 240 հոգուց բաղկացած ողջ աշխատակազմը 5-օրյայի փոխարեն անցավ շաբաթական 4-օրյա աշխատանքային ռեժիմի: Այսինքն, շաբաթական 40 ժամի փոխարեն ընկերությունում աշխատում էին 32 ժամ՝ պահպանելով աշխատավարձի չափը:

Էքսպերիմենտի արդյունքում  աշխատակիցների «աշխատանք-անձնական կյանք» բալանսը լավացավ մոտ 24%-ով: Նրանք աշխատանքի էին գալիս հանգստացած և էներգիայով լի:

Բարձրացավ կարգապահությունը, աշխատակիցները դադարել էին ուշանալ աշխատանքից, շուտ գնալ ընդմիջման կամ ուշ վերադառնալ այնտեղից, դարձել էին ավելի ստեղծագործ: Արտադրողականությունն էլ չէր նվազել, չնայած նրան, որ 5 օրվա փոխարեն աշխատում էին 4 օր:

Որպեսզի աշխատանքային պրոցեսը չտուժի, ընկերությունում մի շարք փոփոխություններ էին ներդրել: Օրինակ, խորհրդակցությունն անցկացնում էին 30 րոպե՝ նախկին 2 ժամի փոխարեն: Աշխատակիցները նույնիսկ մշակել էին ազդանշանային համակարգ, որով գործընկերներին հասկացնել էին տալիս, որ իրենք այդ պահին պետք է աշխատեն առանց շեղվելու:

Ըստ ընկերության հիմնադիր Էնդրյու Բարնսի, իր մոտ այդպիսի գաղափար հղացավ այն ժամանակ, երբ հաշվետվություններից տեղեկացավ, որ մարդիկ կարողանում են արդյունավետ և առանց շեղվելու անընդմեջ աշխատել 3 ժամ: Բարնսը համարում է, որ աշխատանքը պետք է գնահատվի արտադրողականությամբ, այլ ոչ թե աշխատանքի վայրում անցկացված ժամերով:

Էքսպերիմենտի արդյունքում ընկերությանը ևս մի հաճելի դիտարկում էր սպասվում: Ի հաշիվ աշխատաժամանակի կրճատման, էլեկտրաէներգիայի ծախսն այդ ժամանակահատվածում նվազեց 20%-ով:

Էքսպերիմենտի արդյունքների հիման վրա Perpetual Guardian ընկերության տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց մշտապես անցնել 4-օրյա աշխատանքային շաբաթի:

Հիշենք, որ Perpetual Guardian-ը միակ ընկերությունը չէ, որ աշխատաժամանակի կրճատումից ստացել է դրական արդյունք: Վերջերս Շվեդիայի պետական հաստատություններից մեկում ևս ստանդարտ 8 ժամից անցել են 6-ժամյա աշխատանքային շաբաթի: Այնտեղ նույնպես դիտարկվել են աշխատակիցների առողջության և արտադրողականության դրական փոփոխություններ:

Աղբյուրը. The New York Times


Ընկերությունը, որտեղ աշխատում եք, Ձեր ընտանիքը չէ…


  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան Dresslily WW

© 2018 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: