200      0

Հաճախ ընդմիջում
արեք, որպեսզի
արդյունավետ աշխատեք

MIT Sloan-ի փորձագետների կարծիքով աշխատանքին շատ ժամանակ տրամադրելը չպետք է լավ աշխատանքի ցուցանիշ համարել:

MIT Sloan — ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանին կից  միջազգային բիզնես-դպրոց, հիմնվել է 1914 թ.: Կայքը

Շատերս՝ ձգտելով ավելի արդյունավետ աշխատել, մեր աշխատանքային գրաֆիկը  դարձնում ենք չափազանց հագեցած: Բայց ծանրաբեռնված և առանց ընդմիջումների աշխատանքային օրը կարող է ճիշտ հակառակ արդյունքն ունենալ:

MIT Sloan-ի ավագ դասախոս, «Էքստրեմալ արդյունավետություն»  («Extreme Productivity») բեսթսելերի հեղինակ Bob Pozen-ի խոսքերով, կանոնավոր կարճ ընդմիջումները (այսպես ասած, թայմ-աութները) օգնում են թարմացնել ուշադրությունը և ավելին անել: Ըստ նրա, հարցը ոչ թե աշխատանքային օրվա ընթացքում արված ընդմիջումների քանակն է, այլ այն, թե «որքան ժամանակ կարող եք կենտրոնացած աշխատել նախքան ընդմիջում անելը» :

Pozen-ը առաջարկում է կարճատև դադարներ տալ յուրաքանչյուր 75-90 րոպեից հետո: Այս տևողությունը պատահական չէ, այն հիմնված է պրոֆեսիոնալ երաժիշտների աշխատանքի հետազոտության վրա, որոնց մեկ մոտեցմամբ ամենաարդյունավետ փորձը տևում է մեկ ու կես ժամից ոչ ավել:

Իսկ Tara Swart-ի՝ «Մեր աշխատելաձևը չի աշխատում» (The Way We’re Working Isn’t Working) գրքի հեղինակի հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մարդկանց մոտ յուրաքանչյուր 90 րոպեն մեկ բնական ձևով տեղի է ունենում լիարժեք ուշադրության և էներգիայից անցում ֆիզիոլոգիական հոգնածության:

Աշխատելով 75-90 րոպե, կարելի է օգտագործել ուղեղի երկու ռեժիմները. սովորելը կամ կենտրոնացումն ու կոնսոլիդացիան: Երբ մարդիկ կատարում են առաջադրանքը, այնուհետև 15 րոպե դադար տալիս, նրանք օգնում են իրենց ուղեղին ինֆորմացիան կոնսոլիդացնել և այն ավելի լավ պահպանել:

Ժամանակի կառավարման էքսպերտ, «168 ժամ. դուք ավելի շատ ժամանակ ունեք, քան կարծում եք» գրքի հեղինակ  Laura Vanderkam-ընույնպես խրախուսում է պլանավորված ընդմիջումները: Նրա կարծիքով, դրանց ընթացքում նույնիսկ կարելի է որոշակի աշխատանք կատարել, օրինակ, որոշ հարցեր քննարկել աշխատակցի հետ սուրճ խմելով: Բայց աշխատանքի հիմնական ռեժիմից պետք է անպայման շեղվել, որպեսզի վերականգնվի ծախսված ֆիզիկական էներգիան:

Քանի որ միշտ չէ, որ հնարավոր է աշխատանքային գրաֆիկում կանոնավոր ընդմիջումներ ընդգրկել, Vanderkam-ը խորհուրդ է տալիս օգտագործել հնարավոր ազատ պահերը, որպեսզի շունչ քաշեք և հանգստանաք գոնե 5 րոպե:

Ցավոք, ոչ բոլոր կորպորատիվ կուլտուրաները կամ ղեկավարներն են ընդունում հաճախակի ընդմիջումների գաղափարը:  MIT Sloan-ի ավագ դասախոս, պրակտիկ նեյրոկենսաբան, բժիշկ, առաջնորդության թրեյներ և «Նեյրոգիտությունն առաջնորդության համար» («Neuroscience for Leadership») գրքի հեղինակ Tara Swart-ն ասում է. «Մենեջերները պետք է իմանան, որ որպես այդպիսին ընդմիջման մեջ ոչ մի վատ բան չկա: Պետք է խրախուսել աշխատանքային մի խնդրից մյուսին ճիշտ անցումը: Համակարգչի առջև աշխատելուց հետո զննիչը (բրաուզերը) նայելը դարձյալ նույն՝  համակարգչի առջև աշխատանքն է: Ճիշտ կլինի, որ աշխատակիցն, օրինակ, գնա զբոսնելու, զրուցի մարդկանց հետ»:

Հատկապես ցերեկային ընդմիջմանը կարևոր է ներառել որոշակի թարմացնող գործողություններ, որովհետև այդ ժամանակահատվածում մարմնի էներգիան շատ է նվազում, և ընդմիջումը կօգնի վերալիցքավորվել այն:

Այսպիսով, եթե ցանկանում եք բարձրացնել ձեր արդյունավետությունը, հիշեք այն մասին, որ աշխատանքին տրամադրված ժամանակը համարժեք չէ ձեր արտադրողականությանը: Դադարեք ծախսած ժամանակը լավ աշխատանքի ցուցանիշ համարել: Որպեսզի հասնեք ավելիին, ճիշտ ձևով ընդմիջում արեք:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: