273      0

Ի՞նչ ձևով երեխայից իմանալ,
թե ինչպես են գործերը դպրոցում

Ի՞նչ ձևով են ծնողները հաճախ փորձում երեխայից տեղեկանալ, թե ինչպե՞ս են նրա գործերը դպրոցում: Որպես կանոն, նրանք տալիս են հետևյալ հարցը. «Ի՞նչ կա դպրոցում» կամ «Ինչպե՞ս են գործերդ դպրոցում» ու հաճախ ստանում ոչինչ չասող պատասխան. «Նորմալ…»:

Եթե իսկապես ցանկանում ենք իմանալ, թե ինչպե՞ս է անցել երեխայի օրը, ինչպե՞ս է նա իրեն զգում դպրոցում, ի՞նչ հաջողություններ և խնդիրներ ունի, ի՞նչն է նրան ուրախացնում և ի՞նչն անհանգստացնում, ուրեմն պետք է օգնենք նրան և տանք այնպիսի հարցեր, որոնց նա կկարողանա պատասխանել մանրամասն: Ահա այդպիսի հարցերի 19 օրինակ.

1. Այսօր դպրոցում ի՞նչն է քեզ հետ տեղի ունեցած ամենալավ բանը և ի՞նչը ամենավատը:

2. Պատմիր, թե այսօր ի՞նչն է քեզ շատ ծիծաղեցրել:

3. Եթե ընտրության հնարավորություն ունենայիր, ու՞մ հետ կուզենայիր նստել դասարանում: Իսկ ու՞մ հետ չէիր ուզենա: Ինչու՞:

4. Պատմիր, թե ո՞րն է դպրոցի ամենալավ տեղը:

5. Այսօր ի՞նչ տարօրինակ խոսք ես լսել, կամ քեզ ի՞նչ տարօրինակ բան են ասել:

6. Եթե քո ուսուցիչն այսօր մեզ հյուր գար, ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ կպատմեր քո մասին:

7. Ու՞մ ես այսօր օգնել:

8. Ո՞վ է քեզ այսօր օգնել:

9. Պատմիր, թե ի՞նչ նոր բան ես իմացել այսօր:

10. Այսօր եղե՞լ է այնպիսի պահ, երբ քեզ շատ երջանիկ ես զգացել:

11. Այսօր շա՞տ ես ձանձրացել:

12. Կա՞ մեկը, ում հետ դեռ չես խաղացել և կուզենայիր ընդմիջմանը խաղալ նրա հետ:

13. Ինչի՞ մասին կուզենայիր ավելի շատ իմանալ դպրոցում:

14. Ի՞նչը կուզենայիր ավելի քիչ անել դպրոցում:

15. Քո դասարանցիներից ու՞մ հետ ես լավ վարվել այսօր և ում հետ վատ:

16. Ընմիջումներին ավելի հաճախ որտե՞ղ ես խաղում:

17. Քեզ դուր եկա՞վ այսօրվա ճաշը: Իսկ ի՞նչն ավելի շատ դուր եկավ:

18. Եթե վաղը ուսուցիչ դառնայիր, ի՞նչ կանեիր:

19. Եթե կարողանայիր, դասարանցիներից ու՞մ հետ կփոխվեիր տեղերով: Ինչու՞:

Այս հարցերն ընդամենը օրինակներ են: Դրանք կարող են փոփոխվել, դրանց կարող են ավելանալ նորերը, իսկ որոշները չտրվեն ընդհանրապես: Կարևորը հետևյալ մի քանի սկզբունք պահպանելն է.

  • հարցերը պետք է վերաբերեն երեխային, այլ ոչ թե նրան շրջապատողներին և լինեն շատ կոնկրետ,
  • երեխայի պատասխանը հնարավորինս հստակեցնել «ինչու՞» հարցադրումով,
  • և, իհարկե, այդ բոլոր հարցերը չտալ միանգամից ու ամեն օր:

Լավ դաստիարակության 21 սկզբունք երեխայի աչքերով:


Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան Dresslily WW

© 2018 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: