1377      0

Ի՞նչ է սովորեցրել ինձ
միայնակ ճամփորդելը

Գործարար, Rype ընկերության հիմնադիր Շոն Կիմը (Sean Kim) 6 ամիս շարունակ միայնակ ճամփորդել է աշխարհով մեկ: Այդ ընթացքում նա ձեռք է բերել անգնահատելի փորձ և դրանով հաճույքով կիսվում է ուրիշների հետ:

Կարծում եմ, որ միայնակ ճամփորդելն անձնային աճի, աշխարհն ու ինքդ քեզ ավելի լավ հասկանալու կարևոր միջոց է: Ահա թե ինչ եմ հասկացել ես մենակ ճամփորդելու իմ փորձառությունից:

1. Ոչ ոք չի սիրում մենակություն

Երբ անծանոթ երկրում դուրս եք գալիս ինքնաթիռից, անհանգստության զգացում եք ունենում. դուք մենակ եք, միանգամայն նոր իրավիճակում: Ձեզ կարող են տանջել կասկածները: Այդպիսի ապրումներ ունենում է ամեն մի ճանապարհորդ մեծ արկածներից առաջ: Եվ ոչ միան առաջ:

2. Մենակություն սիրում են բոլորը

Առաջին և երկրոդ կետերի միջև ոչ մի հակասություն չկա: Մենակությունն ապրելաձև է՝ բացարձակ ազատություն անել ինչ ցանկանում ես և երբ ցանկանում ես:

3. Տպավորություններն իրերից լավ են

Սեփական տան հարմարավետ կյանքից դուրս գալը հնարավորություն է տալիս հասկանալ, թե որքան մեծ է իրերի նշանակությունը մեր կյանքում: Բայց տպավորությունների նշանակությունը շատ ավելի մեծ է: Դրանք մեզ հետ են մնում ողջ կյանքի ընթացքում: Իսկ իրերը կարող են շարքից դուրս գալ և մեզ ոչինչ չի մնա, բացի դրանց համար վճարած հաշիվները:

4. Որակը քանակից կարևոր է

Աշխարհին տիրում են թվերը: Մենք սովոր ենք մտածել, որ որքան շատ, այնքան լավ. ձգտում ենք մեծացնել բանկային հաշիվները, ընկերների քանակը սոցիալական ցանցերում, ունեցվածքը: Նույն կերպ մենք ձգտում ենք ավելի շատ տեղերում լինել: Բայց, հավատացեք, շատ ավելի լավ է երեք ամիս անցկացնել մեկ երկրում՝ ընկղմվելով այդ երկրի մշակույթի և մթնոլորտի մեջ, քան նույն ժամանակահատվածում տասը տարբեր վայրում լինել:

5. Պետք է օտար լեզուներ իմանալ

Միայնակ ճամփորդելիս ես հասկանում, թե որքան մեծ է աշխարհն իրականում: Իմանալով անգլերեն, կարող եք ազատ շփվել միայն Երկրի բնակչության 12%-ի հետ: Մնացած 88%-ին հասկանալու ամենալավ ձևը ևս մեկ լեզու սովորելն է: Այսպես, իսպաներեն իմանալը կրկնակի կմեծացնի հասկացված լինելու ձեր շանսերը:

6. Ինքն իրեն սիրելը կարևոր է

Միայնակ ճամփորդելը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ, առանձին լինել սեփական մտքերի և էմոցիաների հետ: Դա փորձություն է, որն արժեքավոր դաս կդառնա և կօգնի հասկանալ, թե ինչ է ձեզ իսկապես երջանիկ դարձնում: Շատ կարևոր է նաև, որ հոգ տանեք սեփական առողջության մասին և պահպանեք ձեզ:

7. Շրջապատողների կարծիքն այնքան էլ կարևոր չէ

Մեծ տարբերություն կա արտաքին և ներքին ինքնավստահության միջև: Երբեմն մենք միանգամայն ինքնավստահ տեսք ունենք, բայց ներքուստ տառապում ենք անվստահությունից: Լինել ինքնավստահ, նշանակում է հանգիստ և հարմար զգալ միշտ և ամենուր: Դադարե՛ք անհանգստանալ, թե ինչ կմտածեն ձեր մասին ուրիշները: Չարժե դրա վրա ուժեր վատնել: Կենտրոնացեք այն բանի վրա, թե ինչ եք դուք ուզում և պարզապես արեք դա:

8. Պետք է ազնվորեն ընդունել սեփական սխալները

Երբ միայնակ եք ճամփորդում, բոլոր որոշումների պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է ձեզ վրա: Չկա հուշող և օգնող: Եթե կայացված որոշումն անհաջող լինի, քաջություն ունեցեք ընդունել դա, որպեսզի ապագայում խուսափեք սխալները կրկնելուց:


12 նշան, որ ձեր արձակուրդ գնալու ժամանակն է:


9. Ինտուիցիան աշխատում է

Ամեն օր ստիպված եք լինելու ընտրություն կատարել: Ճիշտ որոշում կայացնելու համար երբեմն ինֆորմացիան ձեզ չի բավականացնի: Ինտուիցիային վստահել կարողանալը իրավիճակից դուրս գալու բանալին է:

10. Տունն այնտեղ է, որտեղ դուք եք

Տունն՝ ուսապարկի մեջ եղած ամեն անհարժեշտ բաներով միշտ հետևելու է ձեզ:

11. Կարելի է յուրային դառնալ ցանկացած քաղաքում

Ուր էլ գնաք, աշխատեք հնարավորինս լավ ճանաչել այդ տեղը: Ուսումնասիրեք լեզուն, շփվեք տեղացիների հետ, փորձեք ազգային կերակուրները: Այսպես կարող եք ձեզ այդ քաղաքի բնակիչը զգալ:

12.  Հասկացեք, թե ով է ձեզ համար կարևոր

Բաժանումը կօգնի հասկանալ, թե ով է իսկական ընկերը: Երբեմն մենք ծանրաբեռնում ենք մեզ ոչ պետքական մարդկանց հետ շփվելով, իսկ երկարատև հարաբերություններն էլ խաբուսիկ են դուրս գալիս: Դրանց իսկությունը կարելի է ստուգել միայն տարածությամբ:

13. Հասկացեք, թե ինչն է ձեզ համար կարևոր

Ձեր ճանապարհին հանդիպող մարդկանցից բազմաթիվ հետաքրքիր պատմություններ կլսեք: Հարուստ և աղքատ, երջանիկ և ոչ այնքան՝ նրանք կպատմեն ձեզ իրենց կյանքի մասին: Մտածեք, թե դուք ինչ կարող եք պատմել ձեր մասին:

14. Հեռախոսը շեղում է

Անծանոթ քաղաք մեկնելու մեջ ինչ-որ կախարդական բան կա: ճանապարհորդությունները փոխում են մտածելակերպը, հնարավորություն են տալիս շատ հետաքրքիր բաներ իմանալ, ընկերներ ձեռք բերել: Թույլ մի տվեք, որ հեռախոսը խանգարի այդ կախարդանքին: Անջատեք այն և հեռու դրեք:

15. Տարօրինակ լինելը լավ է

Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի անընդհատ սահմանափակեք ձեզ և անեք միայն այն, ինչն ընդունված է կամ համարվում է նորմալ: Համարձակվեք լինել այնպիսին, ինչպիսին կաք: Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ տարօրինակ բան ունի: Թույլ տվեք ձեր այդ կողմին դրսևորվել:

16. Պետք չէ երջանկությունը վաղվան հետաձգել

Մենք շատ բան ենք անում, որ ապագայում երջանիկ լինենք: Դրա համար սովորում ենք, աշխատում, զարգանում: Իսկ ի՞նչն է խանգարում մեզ երջանիկ լինել հենց հիմա:

17. Շատ բան կա, որ արժե իմանալ

Աշխարհը վիթխարի է, և մենք շատ բան չգիտենք դրա բնակիչների մասին, նրանց մշակույթի, արժեքների, լեզվի, խոհանոցի, ապրելաձևի: Մեծամասնությունս ապրում ենք մի աշխարհում, որը սահմանափակվում է սովորական դարձած իրերով, տեղերով և մարդկանցով: Ժամանակն է ընդարձակել այդ սահմանները:

18. Աշխատանքը բարձրագույն արժեք է

Աշխարհում կան մարդիկ, որոնց աշխատանքը տասն անգամ ծանր է ձեր աշխատանքից, բայց նրանք ստանում են ձեր աշխատավարձի հարյուրերորդական մասը: Մեզանից շատերը չգիտեն, թե ինչ է ծանր աշխատանքը:

19. Աշխարհում օտարականներ չկան

Ձեզ հանդիպողներին օտարի տեղ մի դրեք: Հյուրանոցներում հանդիպելով այլ ճանապարհորդների, դուք կորսաք ձեր միջև մտավոր կապը, որը դժվար է բացատրել, բայց հեշտ զգալ:

20. Պետք չէ ամաչել թուլությունից

Ինձանից քիչ ժամանակ չի պահանջվել, որպեսզի հասկանամ, որ թուլություն դրսևորելը կարևոր է: Երբեմն արժե ելք տալ կուտակված հույզերին:

21. Իսկական մարդիկ մեր շարքերում են

Ճանապարհորդելու ամենալավ կողմն իրական մարդկանց հանդիպելու հնարավորությունն է: Առանց խիստ կոստյումների, սոցիալական պայմանականությունների և այլ արհեստական բաների մենք դրսևորվում ենք բացարձակապես այլ կերպ:

22. Կարեկից լինելը լավ է, բայց դժվար

Անտարբեր լինելն ավելի հեշտ է, քան կարեկցություն դրսևորելը: Բայց փորձեք ավելի բարի դառնալ և դրա համար չեք զղջա:

23. Կարևոր է ազատ ժամանակը տրամադրել գրքեր կարդալուն

Ճամփորդելը ձեր ուղեղն ավելի ընկալունակ է դարձնում և զարգացնում ստեղծագործ մտածողությունը: Գրքերն օգնում են այդ արդյունքն ավելի մեծացնել: Կարդացեք թռիչքների ժամանակ, օդանավակայանում սպասելիս: Այսպես աննկատ կարող եք շաբաթական մեկ գիրք «կլանել»:

24. Սպոնտան լինելը կյանքն ավելի լավն է դարձնում

Ճամփորդելիս հաճախ ստիպված եք լինում օպերատիվ ձևով փոխել պլանները: Սովորեք սպոնտան որոշումներ կայացնել, դրանք կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում:

25. Դուք միայնակ չեք

«Եթե ցանկանում եք արագ գնալ՝ գնացեք մենակ: Եթե ցանկանում եք հեռու գնալ՝ գնացեք միասին»: Նույնիսկ մենակ ճամփորդելիս կարևոր է հիշել, որ աշխարհում համախոհներ ունեք:

26. Բարությունը կփրկի աշխարհը

Աշխարհն ավելի լավը դարձնելու ամենահեշտ, բայց միևնույն ժամանակ գործուն ձևը սպոնտան ձևով բարի և շռայլ լինելն է անծանոթ մարդկանց նկատմամբ:

27. Բոլորը չէ, որ արժանի են կարեկցանկի

Պետք չէ կարեկցել մեկին, ով, օրինակ, ինքնաթիռում անհարմար աթոռի է նստած: Աշխարհում կան մարդիկ, ովքեր աշխատում են օրնիբուն, օրական ստանալով հինդ դոլարից էլ պակաս, բայց կյանքից չեն դժգոհում: Ահա, թե ով է իսկապես արժանի ձեր էմոցիաներին:

28. Պետք է գլոբալ նպատակներ դնել

Մասշտաբային նպատակը կօգնի հաղթահարել ձեր ճանապարհին հանդիպող դժվարություններն ու խոչընդոտները: Դեպի այդ նպատակը դուք կգնաք ոչ միայն սեփական շահերի, այլև ձեզ հավատացող մարդկանց հուսախափ չանելու համար:

29. Պաշտպանեք սեփական իդեալները

Ձեր մեջ քաջություն դաստիարակեք պաշտպաելու սեփական իդեալներն ու համոզմունքները: Բայց միշտ հիշեք, որ դուք չունեք բոլոր հարցերի պատասխանները:

30. Մենք բոլորս պարզապես մարդիկ ենք

Բանն այն է, որ ծանոթանալով տարբեր մարդկանց հետ, մենք արդյունքում հասկանում ենք մի պարզ բան. մենք բոլորս նման ենք: Մենք բոլորս՝ աղքատներն ու հարուստները, ասիացիներն ու լատինաամերկացիները խաղում ենք նույն՝ կյանք կոչվող խաղը: Եվ բոլորս նույն բանն ենք ուզում. սեր, հարգանք և անվտանգ ապագա:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: