Երեխայի խնդրային վարքի հիմքում նրա նյարդակենսաբանական առանձնահատկություններն են: Կլինիկական հոգեբան Մոնա Դելահուկ:
Հիմնվելով նյարդային համակարգի և վարքի փոխադարձ կապի վերաբերյալ նեյրոհոգեբանության վերջին հետազոտությունների արդյունքների վրա, կլինիկական հոգեբան Մոնա Դելահուկն իր՝ «Ի՞նչ է ուզում իմ երեխան» գրքում պատմում է երեխայի խնդրային վարքի, այդ վարքի հիմքում ընկած իրական պատճառների ու դրանք հաղթահարելու հարցում ծնողի անելիքների մասին:
Այլ կերպ ասած, «վերևից ներքև» մոտեցման փոխարեն, ինչը ենթադրում է, որ ուղեղն է կառավարում երեխայի վարքը, հեղինակն առաջ է քաշում «ներքևից վերև» մոտեցումը, որի հիմքում նյարդային համակարգի առանձնահատկություններն ու դրա առաջնային դերն է:
Գրքում, հիմնվելով ոչ միայն նեյրոհոգեբանության վերջին նվաճումների, այլև սեփական մասնագիտական փորձի վրա, հեղինակը ներկայացնում է մի շարք խնդիրների մեկնաբանություններ և բացատրություններ, ինչպիսիք են օրինակ.
Հեղինակի հստակ խորհուրդներն օգնում են հատուկ մոտեցում գտնել ամեն երեխայի համար, քայլ առ քայլ ամուր և ներդաշնակ հարաբերություններ կառուցել նրա հետ:
Գիրքն օգնում է ծնողին հոգ տանել նաև իր մասին, ֆիզիոլոգիական մակարդակում ստեղծել հանգստության և ապահովության զգացում:
«Ի՞նչ է ուզում իմ երեխան» գիրքը ծնողների, նեյրոհոգեբանությամբ հետաքրքրվողների, հոգեբանների, ուսուցիչների և դաստիարակների համար է:
Կարդացեք գրքի 1-ին գլուխն ամբողջությամբ..
«Как разобраться в физиологии вашего ребенка и почему это важно? » (pdf)
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը:
Հայերեն տարբերակը չկա?
Հարգելի Նաիրա, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին: