25      0

Ինքնագնահատականի
վեց հենարանները

Հաջողություններով ուրախանալու անկարողության, վատ սովորությունների, չիրականացած երազանքների, խրոնիկ տագնապների և դեպրեսիայի, հիվանդությունների նկատմամբ թույլ դիմադրողականության, թմրանյութերից կախվածության, սիրո և հավանության անհագ ցանկության հիմքում ցածր ինքնագնահատականն է:

Ցածր ինքնագնահատականն արտահայտվում է ամուսնությամբ, որը միայն հիասթափություն է բերում, ոչ մի կերպ չզարգացող կարիերայով, ձգտումներում, որոնք, չգիտես ինչու, մշտապես խոչընդոտների են հանդիպում, խոստումնալից  գաղափարներում, որոնք չծնված մեռնում են:

Ինքնագնահատականը մեր հեղինակություն է մեր իսկ աչքերում:

Դրական ինքնագնահատականն, ըստ էության, գիտակցության իմուն համակարգն է, որը պատասխանատու է կայունության, ուժի և վերականգնման համար: Առողջ իմունային համակարգ ունենալն ինքնին չի երաշխավորում, որ մարդը երբեք չի հիվանդանա, բայց այն նվազ խոցելի է դարձնում հիվանդությունների նկատմամբ և ուժեղացնում դրանք հաղթահարելու կարողությունը:

Ճիշտ նույն կերպ, առողջ ինքնագնահատականը չի երաշխավորում, որ անհատը կյանքում դժվարությունների հանդիպելիս երբեք տագնապներ և դեպրեսիա չի ունենա, բայց այն մարդուն դարձնում է դժվարությունների նկատմամբ ավելի կայուն, օգնում ի մի բերել ուժերը, հաղթահարել դժվարություններն ու շարունակել կյանքը:


Սրանք մեջբերումներ են հոգեթերապևտ, գրող, ինքնագնահատականի հեղինակավոր մասնագետ Նաթանիել Բրանդենի (Nathaniel Branden) «Ինքնագնահատականի վեց հենարանները» («Шесть столпов самооценки», «The Six Pillars of Self-Esteem») նշանավոր գրքից:

Բրանդենը զբաղվել է հոգեթերապևտիկ պրակտիկայով ԱՄՆ-ում, վարել բազմաթիվ բիզնես-սեմինարներ, անցկացրել կոնֆերանսներ: Նրա ավելի քան 20 գրքերը գրված են պարզ ու մատչելի լեզվով և օգտակար են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ առողջ ինքնագնահատական, գրագետ ձևով ընտրել կյանքի նպատակները և հասնել դրանց, դառնալ սեփական էվոլյուցիայի ակտիվ մասնակիցը:

Իսկ  «Ինքնագնահատականի վեց հենարանները»  գիրքը նրա բազմամյա կլինիկական պրակտիկայի և ուսումնասիրությունների գագաթնակետն է, ինքնագնահատականի թեմայով ամենանշանավոր՝ դասական դարձած գործը:

Գլուխ 1. «Самооценка. Иммунная система сознания» (pdf)

Գլուխ 7. «Практика самопринятия» (pdf)

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2020 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: