238      0

Կանացի
գեղեցկության
4 ոչ ակնհայտ նշան

Պարզվում է, որ գեղեցիկ դիմագծերից, շքեղ մազերից, երկար ոտքերից բացի, կան կանացի գեղեցկության նաև այլ չափանիշներ, որոնք հակառակ սեռի վրա ազդում են ենթագիտակցական մակարդակում:

Նորաձևության և գեղեցկության ինդուստրիան աշխատանք է տանում, որպեսզի օգնի կնոջը երիտասարդ և գրավիչ տեսք ունենալ: Բարձրակրունկ կոշիկները երկարացնում են ոտքերը, կրծկալները մեծացնում կուրծքը, դիմահարդարանքը ամբողջովին վերափոխում է դեմքը:

Գաղտնիք չէ, որ ֆիզիկական գեղեցկության առումով հասարակությունը կանանց ավելի բարձ պահանջներ է ներկայացնում, քան տղամարդկանց: Չարժե այդ հարցում մեղադրել ժամանակներն ու բարքերը: Այդպիսի մոտեցումը դրված է գենետիկական հիմքում: Դեռևս նախապատմական ժամանակներից արուին գրավել է առողջ սերունդ ծնելու ունակ էգը:

Գեղեցիկ մազերը, առանց կնճիռների դեմքը, բարձր կուրծքն էլ հենց այն մասին են վկայում, որ կինը երիտասարդ է, առողջ և ունակ երեխա ծնելու: Բայց կան նաև կանացի գեղեցկության ոչ այնքան ակնհայտ նշաններ, որոնք տղամարդիկ որսում են ենթագիտակցական մակարդակում:

Ձայնը

Ավելի քան 40 տարի առաջ են սոցիալական հոգեբանները պարզել, որ տղամարդիկ բավականին ճշգրիտ կարող են գնահատել կնող ֆիզիկական գրավչությունը ընդամենը նրա հետ հեռախոսով խոսելով, երբ ոչ մի տեսողական ինֆորմացիա հասանելի չէ: Բազմաթիվ էքսպերիմենտներից մեկի ընթացքում տղամարդ մասնակիցներին սկզբում առաջարկել են կանանց արտաքինը գնահատել լուսանկարով, այնուհետև միայն լսած ձայնով: Արդյունքում գնահատականները համընկել են:

Գիտնականներն այս ֆենոմենը բացատրող մի քանի տեսություն առաջ քաշեցին: Դրանցից մեկը գտնում է, որ գրավիչ կանայք հակառակ սեռի հետ շփվելու ավելի մեծ փորձ ունեն, հետևաբար նրանց կոմունիկացիոն հմտություններն ավելի լավ են զարգացած և նրանք կարողանում են ընտրել անհրաժեշտ ինտոնացիան կամ նույնիսկ փոխել ձայնի տեմբրը՝ այն դարձնելով ավելի գրավիչ:

Մեկ այլ տեսություն պնդում է, որ կանացի բարձր ձայնը ուժեղ սեռի ներկայացուցիչների մեծ մասի մոտ ասոցացվում է երիտասարդ փխրուն աղջկա հետ: Իսկ երիտասրդ լինելը, ինչպես բացատրում է էվոլյուցիոն հոգեբանութունը, ավելի շատ է գրավում տղամարդկանց:

Լիմբալ օղակը (աչքի ծիածանաթաղանթի շուրջն եղած մուգ գույնի օղակը)

Բոլորս լսել ենք «Աչքերը հոգու հայելին են» արտահայտությունը: Իսկապես, մեծ, արտահայտիչ աչքերը կարծես հիպնոսացնում են շրջապատողներին: Հետազոտություններն ապացուցում են, որ աչքի պայծառ, առանց կարմրության սպիտակուցային թաղանթը և վառ, փայլուն ծիածանաթաղանթը ասոցացվում են լավ առողջության հետ:

Տղամարդիկ նաև ենթագիտակցորեն ուշադրությունեն դարձնում լիմբալ օղակին՝ աչքի ծիածանաթաղանթի շուրջն եղած մուգ գույնի օղակին: Երիտասարդ աղջիկների մոտ դրանք լան և մուգ են, իսկ 25 տարեկանից հետո սկսում են խամրել և նեղանալ: Ասիայում շատ տարածված են այնպիսի լինզները, որոնք տեսողական փոխում են լիմբալ օղակի գույնը՝ դրանով «երիտասարդացնելով» այն կրողին:

Գոտկատեղի կորությունը

Գոտկատեղի հատվածի կառուցվածքը ուղղակիորեն կապված է կնոջ սերունդ ունենալու ունակության հետ: Եթե կնոջ գոտկատեղն այնպես հարթ լիներ, ինչպես տղամարդունն է, հղիության ընթացքում ծանրություն կրելը շատ ավելի դժվար կլիներ: Էվոլյուցիայի արդյունքում կնոջ ողնաշարի կառուցվածքը փոխվել է և ծանրության կենտրոնը որոշ չափով տեղափոխվել:

Այլ խոսքերով, էվոլյուցիոն մակարդակում այդ առանձնահատկութունը ազդանշան է, որ կինն ունակ է երեխա կրել և ծնել:

Գոտկատեղի և կոնքերի հարաբերակցությունը

Էվոլյուցիոն հոգեբան Դեյվ Սինգխի ուսումնասիրություններն ապացուցում են, որ գոտկատեղի և կոնքերի հարաբերակցությունը շատ կարևոր դեր են խաղում տղամարդու համար կնոջ գրավչությունը գնահատելու հարցում: Գիտնականները պարզել են, որ գոտկատեղի և կոնքերի շրջագծերի իդեալական հարաբերակցությունը 0,7 է: Հենց այս հարաբերակցությունն է օպտիմալ երեխա ծնելու համար:

Դեռահաս աղջիկների մոտ այդ գործակիցը մոտ 0,9 է: Բայց սեռական հասունացման շրջանում, երբ կանայք դառնում են ռեպրոդուկտիվ (վերարտադրողունակ), գոտկատեղի և կոնքերի հարաբերակցությունը սկսում է տեղափոխվել դեպի իդեալական չափեր: Իսկ տարիքը մեծենալու հետ, այն նորից սկսում է փոխվել:

Հեղինակ. Ֆրենկ Մաքենդրյու, ԱՄՆ, նահանգ Իլինոյս, Նոքս քոլեջի հոգեբանության պրոֆեսոր: Էվոլյուցիոն և սոցիալական հոգեբանության մասնագետ:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: