2033      0

2-7 տարեկան երեխաների բնորոշ գծերը

2-7 տարեկան երեխաները հաճախ սխալ հասկացվող մարդկանցից են: Նրանք չեն կարողանում կառավարել իրենց հույզերը, կարող են հանդուգն, կամակոր և անհնազանդ լինել, իսկ մի քանի րոպե անց վարակիչ ծիծաղել և շրջապատը լցնել իրենց ուրախությամբ:

Մեծի հասունությունը ստուգելու ավելի լավ թեստ չկա, քան այդ տարիքի երեխայի հետ փոխհարաբերությունը: Իսկ երեխայի ոչ հասուն լինելու համար ծանրակշիռ պատճառներ կան. նրանց ուղեղը զարգացման ընթացքի մեջ է. միայն կյանքի առաջին երեք տարիներին 100 միլիարդ նեյրոններ ձևավորում են 1000 տրիլիոն նոր նեյրոնային կապեր, և դա իդելական պայմանների դեպքում:

Նրանց ուղեղն ունակ չէ լիակատար ինտեգրացիայի ընդհուպ մինչև 5-7 տարեկանը, իսկ ավելի զգայուն երեխաների դեպքում՝ մինչև 7-9 տարեկանը (այս երեխաներնը ավելի զգայուն են արտաքին ազդակների նկատմամբ):

Debora MacNamara-ի  «Покой. Игра. Развитие: как взрослые растят маленьких детей, а маленькие дети растят взрослых»   գրքում ընդհանրացված են կրտսեր տարիքի երեխաների այն առանձնահատկությունները, որոնք հաճախ անհանգստացնում  են մեծերին, բայց իրականում բնորոշ են այդ տարիքին և երեխայի էության մասն են հանդիսանում:

Ինքնավերահսկողության բացակայություն և իմպուլսիվություն 

2-7 տարեկան երեխաները չմտածված են վարվում, որովհետև նրանց ուղեղն ունակ է միաժամանակ կենտրոնանալ միայն մեկ մտքի կամ զգացմունքի վրա:

Նրանք արձագանքում են բնազդորեն և ունակ չեն հաշվի առնել իրենց գործողությունների հնարավոր հետևանքները:

 

Կոնտակտի և մտերմության պահանջ

2-7 տարեկան երեխաները մեծերի հետ մտերմություն են փնտրում, որովհետև դեռևս ունակ չեն առանձին գոյատևել:

Մեծերի կողքին լինելը նրանց ամենամեծ պահանջմունքն է, և նրանք պետք է մեր հոգատարությամբ շրջապատված իրենց հանգիստ զգան և վստահեն մեզ, որպեսզի կարողանանք նրանց մեր հետևից տանել:                          Նրանք չպետք է աշխատանք տանեն, որպեսզի վաստակեն մեր սերն ու ուշադրությունը:

Հակադրվելու հակվածություն

2-7 տարեկան երեխաները հակված են դիմադրվել, երբ պարտադրանք կամ հսկողություն են զգում այն մարդու կողմից, ում հետ տվյալ պահին կապվածություն չունեն:

Դիմադրությունը մեղմելու համար կարևոր է սկզբում գրավել նրանց ուշադրությունը և ակտիվացնել ձեզ հետևելու նրանց ցանկությունը, և դրանից հետո միայն արտահայտել ձեր խնդրանքը կամ շեղել նրանց դեպի այլ զբաղմունք:

Խաղալ սիրելը

2-7 տարեկան երեխաները սիրում են խաղալ և ունեն ուսումնասիրելու, երևակայելու և բացահայտումներ անելու բնածին բնազդներ: Խաղի միջոցով երեխան ձևավորվում է որպես առանձին անհատ, ինչն օգնում է նրան արտահայտել և դրսևորել իրեն իրական կյանքում:

Նրանք պետք է խաղան, որպեսզի բացահայտեն իրենց հակումները, արտահայտեն էմոցիաները, զարգացնեն ստեղծագործական պոտենցիալը և խաղարկեն խնդիրների հնարավոր լուծումները:

Ֆրուստրացիայի և ագրեսիայի հակվածություն 

2-7 տարեկան երեխաների մոտ դեռևս զարգացման փուլում են գտնվում ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ֆրուստրացիայի պահերին կտրուկ, հարձակողական իմպուլսների արգելակման և զսպման համար:

Երբ նրանք ինչ-որ բանից վշտացած են, հակված են ագրեսիայի: Նրանք մեծերի մասնակցության կարիքն ունեն, ովքեր կօգնեն իրենց գլուխ հանել այդ ուժեղ հույզերից:

Եսակենտրոնություն (էգոցենտրիզմ) 

Եսակենտրոն վարքն իսկապես նրանց բնորոշ գիծն է, որովհետև առողջ զարգացումը ենթադրում է, որ նրանք սկզբում պետք է ունակ լինեն հասկանալ իրենց, պատկերացում կազմեն իրենց մասին, և միայն դրանից հետո պատրաստ կլինեն սոցիալական փոխհարաբերությունների:

Մինչ սպասումներ ունենալը, որ նրանք հասկանան ուրիշներին, պետք է օգնել նրանց, որ հասկանան իրենք իրենց:

Բաժանման վախ

2-7 տարեկան երեխաները կապվածության շատ մեծ պահանջ ունեն, իսկ դա նշանակում է, որ նրանք կկարոտեն և կանհանգստանան իրենց հիմնական կապվածություններից բաժանվելու պահերին:

Եթե նրանց թողնում ենք այլ մեծերի խնամքին, նրանք պետք վերջիններիս հետ բավականաչափ կապված լինեն, որպեսզի իրենց անվտանգության մեջ զգան:

Քնելու ժամանակը նույնպես նրանց կողմից ընկալվում է որպես բաժանում, այդ պատճառով էլ այդքան հաճախ դիմադրվում են քնելուն:

Շիտակություն

2-7 տարեկան երեխաներն ամեն ինչ ասում են անկեղծ, փաստերը նշում են այնպես, ինչպես կա:

Կոռեկտությունն ու դիվանագիտությունը նրանցը չէ:

Բանն այն է, որ նրանք ընդամենը փորձում են հասկանալ իրենց սեփական մտքերն ու զգացմունքները՝ առանց ուշադրություն դարձնելու սոցիալական նորմերին և սպասումներին:

Ուրիշների նկատմամբ հարգանքի պակաս 

2-7 տարեկան երեխաներն աշխարհին նայում են մեկ դիրքից և, ամենից հաճախ, սեփական:

Երբ նրանք ունակ կլինեն մեկից ավելի կարծիք հաշվի առնել (իսկ դա կպատահի 5-7 տարեկանից հետո), այդ դեպքում հաշվի կառնեն ոչ միայն իրենց, այլ ուրիշների զգացմունքները:

Իսկ մինչ այդ մեծերը պետք է ուղղորդեն նրանց և օգնեն փոխգործել այլ մարդկանց հետ:

Ամաչկոտություն անծանոթ մարդկանցից

Ամաչկոտությունը կապվածության բնազդ է, որի նշանակությունը մեծի և երեխայի միջև կապը պահպանելն է:

Մենք պետք է չպայքարենք երեխայի ամաչկոտության դեմ, այլ ծանոթացնենք և մտերմացնենք այն մարդկանց հետ, ովքեր նրա մասին հոգ տանողների թվում են:

 

Բնօրինակ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: