2028      1

Վախը
հաղթահարելու
իմաստություն

Մեր ժամանակների մեծագույն հոգևոր առաջնորդներից մեկը՝ Թիթ Նաթ Հանը (Thich Nhat Hanh) իր նոր՝ «Անվախություն: Իմաստություն, որ կօգնի ձեզ հաղթահարել փոթորիկը» գրքում խորհում է վախի մասին. որտեղի՞ց է առաջանում մեզ ամբողջովին կլանող այդ զգացումը, ինչու՞ է կարևոր հաշտվել անցյալի հետ, ինչպե՞ս դժվար պահերին հաղթահարել վախը: Գրքում ներկայացված վարժությունները, շնչառական տեխնիկաները և մեդիտացիան օգնում են ձեռք բերել անվախ լինելու ունակություն և զգալ ազատությունը:

Թիթ Նաթ Հան (Thich Nhat Hanh) — ձեն բուդդիստական վանական,  ծնվել է 1926 թվականին Վիետնամում: Բուդդիստական մեդիտացիայի կենտրոնի վանահայր է, ավելի քան 100 գրքի հեղինակ: Զբաղվում է բարեգործությամբ և սոցիալական գործունեությամբ: Դասավանդել է առաջատար ամերիկյան համալսարաններում: Առաջադրվել է խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու: 2014 թվականին աշխարհի 100 ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդների ցանկում եղել է 4-րդը (Դալայ Լամայից, Էկհարտ Տոլլեյից և Հռոմի պապ Ֆրանցիսկից հետո):

Քաղվածքներ «Անվախություն: Իմաստություն, որը կօգնի ձեզ հաղթահարել փոթորիկը» գրքից

∴∴∴

Առաջին վախը

Չինաստանում և Վիետնամում մայրական արգանդն անվանում են երեխայի պալատ: Դուք 9 ամիս անցկացրել եք պալատում: Հետո եկել է ձեր ծնվելու օրը, և շուրջբոլորն ամեն ինչ փոխվել է: Դուք հայտնվել եք անծանոթ միջավայրում, զգացել քաղցը և ցուրտը: Դուք առաջին անգամ վախեցել եք: Դա առաջին վախն էր:

∴∴∴

Հանդիպում վախերի հետ

Նույնիսկ մեծագույն ուրախության պահերի մենք վախ են ապրում: Վախենում ենք, որ չենք ստանա մեր ուզածը, կկորցնենք ամենաթանկը կամ կընկնենք վտանգավոր իրավիճակի մեջ: Կամ, որ երջանիկ օրերն արագ կանցնեն: Մեզ վախեցնում են մահը, հիվանդությունները և մենակությունը:

Մենք անհարմար ենք զգում վախեցնող մտքերից և վանում ենք դրանք. «Ոչ, ես չեմ ուզում մտածել այդ մասին»: Բայց խորը թաքցրած անհանգստությունը և տագնապներն ավելի են խորացնում տխրությունը: Վախերից ազատվելու միակ միջոցը դրանց ձեր գիտակցություն հրավիրելն է: Դուք դա կարող եք սովորել:

∴∴∴

Կարեկցանքի ուժը

Շատ հաճախ վախը վերածվում է զայրույթի: Մենք բարկանում ենք ցանկացած մարդու վրա, եթե համարում ենք, որ այդ մարդը ստիպում է մեզ վախենալ: Երբեմն նա, ով մեզ համար թանկ է, ինչ-որ դաժան բան է ասում կամ անում: Մեզ թվում է, թե տանջվում ենք միայն մենք: Բայց այդ մարդը նույնպես տանջվում է, հակառակ դեպքում չէր ասի կամ անի այն, ինչը կվիրավորեր ձեզ:

Ատելությունը, զայրույթը և վախը նման են վառվող խարույկների, որոնք կարելի է հանգցնել կարեկցանքի միջոցով:

Եթե մենք կարողանում ենք մեղմ խոսել և ուշադիր լսել, ուրեմն կհասկանանք ուրիշների իրական զգացմունքները: Դա նշանակում է, որ զայրույթը և վախը կվերափոխենք սիրո:

∴∴∴

Հավերժություն

Ֆրանսիացի պոետ Ռենե Շարն ասել է. «Եթե կարողանաք ապրել ակնթարթը, դուք կհայտնաբերեք հավերժությունը»: Ամեն մի պահը առիթ դարձրեք խորը, երջանիկ և խաղաղ ապրելու: Ամեն մի ակնթարթը՝ հնարավորություն հաշտվելու աշխարհի հետ, երջանկությունը բոլորի համար հասանելի դարձնելուն: Աշխարհը մեր երջանկության կարիքն ունի:

∴∴∴

Մնալ անցյալում

Որոշ մարդիկ տառապում են, եթե նույնիսկ ներկա պահին նրանց մոտ ամեն ինչ լավ է: Դրա պատճառը մեր հակվածությունն է մնալ անցյալում: Չնայած ապրած ցավին, մեզ համար շատ ավելի հարմարավետ է ապրել այնտեղ: Ապագան, որի համար դուք անհանգստանում եք, ոչ այլ ինչ է, քան անցյալում եղած վախի ու ցանկության պրոյեկցիան:

∴∴∴

Դառնալ երջանիկ հիմա

Սովորելով բաց թողնել անցյալը, մենք ազատ և երջանիկ կդառնանք հենց հիմա, այսօր: Առանց այդ ունակության, մեզ համար թանկ բանից բաժանվելիս մենք կտառապենք ոչ միայն տվյալ պահին, այլև ամեն օր, քանի որ վախը մշտապես կհետևի մեզ:

∴∴∴

Մերձավորություն ամեն բջջում

Մեր մեջ ապրում են արյունակից և հոգևոր նախնիները: Դուք կարող եք զգալ հոր և մոր ներկայությունը ձեր մարմնի յուրաքանչյուր բջջում: Նրանք ձեր մեջ են ձեր տատերի ու պապերի, նախատատերի և նախապապերի հետ: Զգալով դա, կհասկանաք, որ նրանց շարունակությունն եք հանդիսանում:

Բնօրինակ

Обсуждение: есть 1 комментарий
  1. Արփինեասում է՝

    Ուզում եմ ավելին իմանալ

    Պատասխանել

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: