255      0

Ո՞ր գրքերն են հարստացնում երեխայի բառապաշարը

Պարզվում է, որ չափից շատ նկարազարդումներ ունեցող գրքերից երեխաներն ավելի քիչ բառեր են սովորում, քան կարող էին:

Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) հետազոտողները, որոնց հոդվածը տպագրված է Infant and Child Development  ամսագրում, երեք տարեկան երեխաների համար նկարներով գրքեր են կարդացել: Դրանց մի մասում բացված գրքի երկու էջերում էլ նկարազարդումներ եղել, իսկ մյուսում՝ միայն մեկ էջում: Նկարներում պատկերված են եղել երեխաների համար նոր օբյեկտներ, որոնց անունները նրանք պետք է մտապահեին:

Արդյունքում, այն երեխաները, որոնց համար կարդացել էին միայն մեկ էջի նկարազարդումով գրքեր, մտապահել էին կրկնակի անգամ ավելի շատ նոր բառ, քան նրանք, ում համար կարդացել էին երկու էջին էլ նկարազարդումներ ունեցող գրքերը:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ բառերը մտապահելու հարցում երեխաներին օգնում է հետևյալ պարզ միջոցը. նախքան կարդալը մեծահասակը պետք է այս կամ այն ձևով, օրինակ, պարզապես մատով ցույց տալով, երեխայի ուշադրությունը հրավիրի նոր բառին վերաբերող նկարի վրա:

Ըստ հետազոտության հեղինակներից մեկի՝ Զոէ Ֆլեկի (մեկնաբանությունը բերված է The Daily Mail-ում), — «ընդամենը ուղղորդելով փոքրիկի ուշադրությունը, դուք օգնում եք նրան կենտրոնանալ համապատասխան նկարի վրա և կապակցել այն իր համար նոր հասկացության հետ: Չէ՞ որ փոքրիկները, ովքեր դեռ կարդալ չգիտեն և տեքստին չեն հետևում, հաճախ չգիտեն, թե որ նկարին պետք է նայեն»:

Ինչպես նշում է Ֆլակը՝ «Մեր ստացած տվյալները շատ լավ տեղավորվում են այսպես կոչված “կոգնիտիվ բեռնման տեսության” մեջ (cognitive load theory, теория когнитивной загрузки), ըստ որի սովորելու արդյունավետությունը կապված է խնդրի ներկայացման բարդության հետ: Այս դեպքում, երեխային միանգամից ավելի քիչ նոր ինֆորմացիա տալով կամ ուղղորդելով նրա ուշադրությունը անհրաժեշտ ինֆորմացիայի ուղղությամբ, մենք օգնում ենք նրան ավելի շատ նոր բառեր սովորել», — նշում է Ֆլակը:

Աղբյուրը

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: