22      0

Դժվար է
լինել
Աստված

Գիտաֆանտաստիկ վեպն անդրադառնում է իշխանության, բարոյականության, իմացության և պատասխանատվության հավերժական հարցերին։

Արկադի և Բորիս Ստրուգացկիների «Դժվար է լինել Աստված»  գիտաֆանտաստիկ վեպի գործողությունները ծավալվում են մեկ այլ աշխարհում, որտեղ միջնադարյան հասարակության զարգացմանը հետևող Երկիր մոլորակի ներկայացուցիչը կանգնում է ծանր ընտրության առջև՝ արդյո՞ք կարելի է ուժով փոխել պատմության ընթացքը, և արդյո՞ք նույնիսկ ամենաբարի նպատակն արդարացնում է միջամտությունը։

Ստրուգացկիները ստեղծել են ոչ միայն հետաքրքիր գիտաֆանտաստիկ պատմություն, այլև խորը փիլիսոփայական ստեղծագործություն, որը հիշեցնում է. իմացությունը, մշակույթը և մարդկային արժանապատվությունը ցանկացած հասարակության իրական զարգացման հիմքն են։  Վեպը ոչ միայն գիտաֆանտաստիկ, այլև քաղաքական, բարոյական և փիլիսոփայական գրականության դասական գործ է։

Արկադի (1925-1991) և Բորիս (1933-2012) Ստրուգացկիներ, խորհրդային և ռուս գրողներ, սցենարիստներ, գիտական ֆանտաստիկայի դասականներ։ Համատեղ ստեղծել են շուրջ 30 վիպակ ու վեպ՝ փոխելով ժանրի ուղղվածությունը, վերածել այն խորը փիլիսոփայական ու հասարակական վերլուծությունների գործիքի։
Մեջբերումներ «Դժվար է լինել Աստված» վեպից

Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց գիտության:  Հակառակ դեպքում այն վաղ թե ուշ կկործանվի իր իսկ հարևանների ձեռքով։

___________

Առանց արվեստի և բարձր մշակույթի պետությունը կորցնում է ինքնաքննադատության ունակությունը։  Սկսում է խրախուսել կործանարար միտումները, անընդհատ ծնել կեղծավորների ու սրիկաների, քաղաքացիների մեջ սերմանում սպառողական մտածելակերպ և ինքնահավանություն։ Եվ, վերջին հաշվով, դառնում ավելի խոհեմ ու հեռատես հարևանների զոհը։

___________

Կարելի է որքան ուզես հալածել գրքասերներին, արգելել գիտությունը, ոչնչացնել արվեստը։ Սակայն վաղ թե ուշ ստիպված են սթափվել և, ատամները կրճտացնելով, ճանապարհ հարթել այն ամենի համար, ինչն այդքան ատելի է իշխանատենչ տգետների և անկիրթների համար։

___________

Եվ որքան էլ իշխանության գլուխ կանգնած այս գորշ մարդիկ արհամարհեն գիտելիքը, նրանք անկարող են հակադրվել պատմության օբյեկտիվ ընթացքին։ Նրանք կարող են միայն որոշ ժամանակով դանդաղեցնել, բայց ոչ երբեք կանգնեցնել այն։

___________

Այնտեղ,  որտեղ հաղթում է գորշությունը,  իշխանության են գալիս  սևերը։

___________

Չարն աջնջելի է։ Աշխարհում ոչ մեկ ի վիճակի չէ պակասեցնել դրա քանակը: Եվ միշտ կլինեն թագավորներ՝ այս կամ այն չափով դաժան, պարոններ՝ քիչ թե շատ վայրենի: Եվ միշտ կլինի տգետ ժողովուրդ, որը հիացմունքով կվերաբերվի իրեն  ճնշողներին և ատելությամբ՝  ազատագրողին։

___________

աղբյուրը «Դժվար է լինել Աստված»

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: