Գիտաֆանտաստիկ վեպն անդրադառնում է իշխանության, բարոյականության, իմացության և պատասխանատվության հավերժական հարցերին։
Արկադի և Բորիս Ստրուգացկիների «Դժվար է լինել Աստված» գիտաֆանտաստիկ վեպի գործողությունները ծավալվում են մեկ այլ աշխարհում, որտեղ միջնադարյան հասարակության զարգացմանը հետևող Երկիր մոլորակի ներկայացուցիչը կանգնում է ծանր ընտրության առջև՝ արդյո՞ք կարելի է ուժով փոխել պատմության ընթացքը, և արդյո՞ք նույնիսկ ամենաբարի նպատակն արդարացնում է միջամտությունը։
Ստրուգացկիները ստեղծել են ոչ միայն հետաքրքիր գիտաֆանտաստիկ պատմություն, այլև խորը փիլիսոփայական ստեղծագործություն, որը հիշեցնում է. իմացությունը, մշակույթը և մարդկային արժանապատվությունը ցանկացած հասարակության իրական զարգացման հիմքն են։ Վեպը ոչ միայն գիտաֆանտաստիկ, այլև քաղաքական, բարոյական և փիլիսոփայական գրականության դասական գործ է։
Ոչ մի պետություն չի կարող զարգանալ առանց գիտության: Հակառակ դեպքում այն վաղ թե ուշ կկործանվի իր իսկ հարևանների ձեռքով։
___________
Առանց արվեստի և բարձր մշակույթի պետությունը կորցնում է ինքնաքննադատության ունակությունը։ Սկսում է խրախուսել կործանարար միտումները, անընդհատ ծնել կեղծավորների ու սրիկաների, քաղաքացիների մեջ սերմանում սպառողական մտածելակերպ և ինքնահավանություն։ Եվ, վերջին հաշվով, դառնում ավելի խոհեմ ու հեռատես հարևանների զոհը։
___________
Կարելի է որքան ուզես հալածել գրքասերներին, արգելել գիտությունը, ոչնչացնել արվեստը։ Սակայն վաղ թե ուշ ստիպված են սթափվել և, ատամները կրճտացնելով, ճանապարհ հարթել այն ամենի համար, ինչն այդքան ատելի է իշխանատենչ տգետների և անկիրթների համար։
___________
Եվ որքան էլ իշխանության գլուխ կանգնած այս գորշ մարդիկ արհամարհեն գիտելիքը, նրանք անկարող են հակադրվել պատմության օբյեկտիվ ընթացքին։ Նրանք կարող են միայն որոշ ժամանակով դանդաղեցնել, բայց ոչ երբեք կանգնեցնել այն։
___________
Այնտեղ, որտեղ հաղթում է գորշությունը, իշխանության են գալիս սևերը։
___________
Չարն աջնջելի է։ Աշխարհում ոչ մեկ ի վիճակի չէ պակասեցնել դրա քանակը: Եվ միշտ կլինեն թագավորներ՝ այս կամ այն չափով դաժան, պարոններ՝ քիչ թե շատ վայրենի: Եվ միշտ կլինի տգետ ժողովուրդ, որը հիացմունքով կվերաբերվի իրեն ճնշողներին և ատելությամբ՝ ազատագրողին։
___________
աղբյուրը «Դժվար է լինել Աստված»
© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: