Նևրոպաթիան վաղ մանկական տարիքի հոգենևրոլոգիական խանգարման ամենատարածված ձևերից է, որը դրսևորվում է արտահայտված վեգետատիվ դիսֆունկցիայով, էմոցիոնալ և վարքային խանգարումներով: Այս դեպքում հաճախ գործածում են նաև բնածին կամ վաղ մանկական նյարդայնություն տերմինը:
Նևրոպաթիայի զարգացման պատճառները տարբեր են: Մեծ նշանակություն ունեն ժառանգականությունը, ներարգանդային զարգացման խանգարումները, հղիության, ծննդաբերության և երեխայի կյանքի առաջին ամիսներին առաջացած խնդիրները:
Մասնագետներն առանձնացնում են նևրոպաթիայով հիվանդ երեխաների 2 խումբ.
Հոգենևրոլոգ Գարբուզովն առանձնացրել նևրոպաթիայով հիվանդ երեխաներին բնորոշ 10 առանձնահատկություն:
Վ. Ի. Գարբուզով (06.01.1930-28.04.2013) – Սանկտ-Պետերբուրգ: Պրոֆեսոր, հոգենևրոլոգ, հոգեթերապևտ, փիլիսոփա, գրող: Բազմաթիվ գիտական աշխատանքների և գրքերի հեղինակ է: Կյանքի վերջին տարիներին եղել է հոգեվերլուծության Արևելա-Եվրոպական ինստիտուտի հոգեթերապիայի ամբիոնի պրոֆեսոր:
Նևրոպաթիայով տառապող երեխայի մոտ քնի խանգարումը դրսևորվում է կյանքի հենց առաջին ամիսներից: Նա քնում է միայն որոշակի պայմաններում՝ լիակատար լռության մեջ, վառված լուսամփոփով, ձեռքի վրա, օրորելիս: Նրա քունը թեթև է, անհանգիստ, կարող է քնից հանկարծակի արթնանալ ճիչով ու լացով:
Երեխայի մոտ հաճախ «հանգիստ անքնություն» է: Գիշերը խաղում է, կարծես բոլորովին հանգստի կարիք չունի: Իսկ երբ փորձում են քնեցնել, բողոքում է կամ տանջվում անկողնում հարմար դիրք գտնելու համար: Քնի մեջ անընդհատ շուռումուռ է գալիս, դեն նետում վերմակը, կտրուկ փոխում մարմնի դիրքը:
Խառնում է ցերեկն ու գիշերը՝ քնում է կեսգիշերին և արթնանում կեսօրին, 1-1,5 տարեկանում հաճախ հրաժարվում է ցերեկային քնից: Այս երեխաների քունը կարգավորվում է մոտ 3 տարեկանում:
Արդեն 1,5 ամսականում հրաժարվում է կրծքից կամ վերցնում այն դժկամությամբ, ծուլորեն, շեղվելով, կարծես ավելի շատ խաղում է, քան ուտում, շուտ հոգնում է: Կերակրելիս կարող է նաև իրեն անհանգիստ, ագրեսիվ պահել, կծել կուրծքը:
Մինչև 7-8 տարեկան պահպանվում է վատ ախորժակը: Ոչ միայն վատ է ուտում, այլ վատ ծամում, որի պատճառով թքարտադրությունը չի ունենում և չի կարողնում կուլ տալ համեմատաբար կոշտ սնունդը: Սրա հետևանքով էլ հաճախ հրաժարվում է մի շարք ուտելիքներից, անսովոր սննդից ունենում է սրտխառնոց:
Նևրոպաթիայով երեխայի ֆիզիոլոգիական պահանջների կարգավորումը ծնողների համար մշտական խնդիր է: Դեֆեկացիայի և միզարձակման հաճախականությունը, որպես կանոն, խանգարված է լինում: Երեխան հաճախ հրաժարվում է գիշերանոթից, մինչև 2-4 տարեկանը որևէ անկյուն է գտնում ու այնտեղ հոգում իրենց կարքիները:
Նևրոպաթիայով տառապող երեխան ագրեսիվ է, կոնֆլիկտային, կռվարար, վիճող: Նրա համառ լացը կարող է շարքից հանել ծնողներին: Միևնույն ժամանակ շատ զգայուն է, ճիշտ ընկալում է մոր տրամադրությունը:
Երկչոտ է, բայց և անվախ, կարող է իրենից ավելի ուժեղի և տարիքով մեծի հետ կռվի մեջ մտնել՝ առանց մտածելու հետևանքների մասին:
Խոցելի և վիրավորվող է, բայց հենց ինքն էլ կարող է ստեղծել և սրել այն իրավիճակը, որում իրեն կարող են նեղացնել:
Ամաչկոտ է և միաժամանակ կպչուն, չի սիրում աղմուկ, բայց ինքն էլ աղմկոտ է: Վախկոտ է, չվստահող, զգուշանում է նորից ու անհայտից, բայց նաև ծայրահեղ անշրջահայաց է, անզգույշ, հաճախ ընկնում է վատ պատմությունների մեջ:
Դրևորում է ագրեսիա ինքն իր նկատմամբ. Կարող է կծել իր ձեռքերը, կրծել եղունգները, շրթունքները:
Կարող է ուրախ տրամադրությունից միանգամից անցնել զայրույթի, արցունքների, երկար ժամանակ անտրամադիր լինել: Ծնողները հաճախ դժվարանում են հասկանալ, թե ինչպիսի մոտեցում ցույց տան, հատկապես որ խոսքն է երեխայի մոտ բացասական էմոցիաներ և դժգոհություն առաջացնում:
Բոլոր իրավիճակներում՝ ձեռքի վրա, անկողնում, զբոսնելիս, խաղալից անընդհատ անկանոն և վտանգավոր շարժման մեջ է:
Կարողանում է ինքնուրույն սովորել տառերը, շատ ոտանավորներ գիտի: Արագ կողմնորոշվում է շրջապատում, գլխի է ընկնում, թե ընտանիքում ով ինչ դեր ունի, տան հյուրերին ընտրողաբար ընդունում է ուրախ կամ դժկամությամբ: Հյուրերի ներկայությամբ կարող է պարել, արտասանել, իրեն ճարպկորեն պահել: Հաճախ հենց այս երեխաներն են ընկալվում որպես «հրաշամանուկներ»:
Սկսում է զարմանալիորեն շուտ խոսել: Երբեմն էլ դիտվում է խոսքի հապաղում, բայց մի հրաշալի օր սկսում է միանգամից հարուստ բառապաշարով և ճիշտ խոսել:
Սա հաճախ բերում է այնպիսի բարդացումների, ինչպիսիք են կեղծ կրուպը, լարինգոսպազմը, ասթմատիկ սինդրոմները: Հաճախ այս երեխաները պատվաստումների նկատմամբ պաթոլոգիկ ռեակցիաներ են ունենում, զգայուն են եղանակի կտրուկ փոփոխությունների նկատմամբ:
Նևրոպաթիայով տառապող երեխան գերզգայուն է ամեն ինչ նկատմամաբ. Օրինակ, սավանի ծռված ծալքի, հագուստի որոշ, համեմատաբար կոշտ հատվածների: Հաճախ է անհանգստանում մաշկի, գլխի մազածածկ մասի, ականջների քորից:
Գերզգայուն է նաև հոտերի նկատմամաբ: Օրինակ, պատրաստվող ուտելիքի նույնիսկ սովորական հոտը նրա մոտ կարող է առաջացնել գլխացավ և գրգռվածություն:
Աղմուկն ու վառ լույսը նյարդայնացնում և ուժասպառ են անում նրան:
Հաճախ է մարմնի ջերմաստիճանը նորմայից ցածր (36,0-36,2C) կամ բարձր (37,2-37,6C) լինում: Բարձր ջերմաստիճանի դեպքում կարող է նաև սխալմամբ ախտորոշվել սուր ռեսպիրատոր վիրուսային հիվանդություն:
Երեխան հաճախ ունենում է իմունային համակարգի հետ կապված խնդիրներ, որը դրսևորվում է ինֆեկցիաների նկատմամբ ցածր դիմադրողականությամբ:
Նևրոպաթիայով տառապող երեխաները հատկապես մեծ հակում ունեն նևրոզով հիվանդանալու:
Նևրոպաթիայով երեխայի հետ շփվելը մեծերից մեծ համբերություն, տակտ և նրբանկատություն է պահանջում: Ծնողների առջև դրված առաջնային պահանջները հետևյալն են.
նրան փափկասուն չդարձնել,
չնայած երեխայի դրդող վարքին, նրա հետ պայքարի մեջ չմտնել, բայց նաև չհանձնվել (օրինակ, եթե ծնողը սկսի բղավել երեխայի վրա, վերջինս կսկսի ավելի բարձր բղավել՝ հասնելով կատաղության):
Հիշեք նաև, որ այսպիսի երեխայի մոտ դյուրագրգռության շեմը ցածր է: Այն, ինչ ծնողները պարզապես չեն նկատում, այսպիսի երեխային կարող է խիստ նյարդայնացնել և նրա համար անտանելի լինել: Մի պատկերավոր օրինակ. թեկուզ անձայն, բայց աշխատող հեռուստացույցը հարևան սենյակում քնած երեխայի համար նույնն է, ինչ նրա ծնողների համար ննջարանի լուսամուտի տակ աշխատող բուլդոզերը:
Այդ պատճառով, մեծերի հանգիստ, զուսպ պահվածքը, խաղաղ իրավիճակն ու միջավայրը երեխայի հանգիստ վիճակի կարևոր նախապայմանն են:
Կարդացեք նաև. 5 ծուղակ ծնողների համար
Երեխայի վարքի, ուսման և ցանկացած այլ անձնային խնդիրների պատճառները հասկանալու և շտկելու նպատակով կարող եք դիմել հոգեբանական խորհրդատվության: Նախապես գրանցվեք. հետևյալ համարով. +(374 91) 69-31-99, կամ գրեք հետևյալ էլ. հասցեին. info@iverh.com Մանրամասներին տեղեկացեք այստեղ
© 2021 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը:
Բարև ձեզ ես մի հարց ունեմ ։տղաս 7 տարեկան է ,մոտը նյաարդային ծիկեր են սկսվել հեռուստացույց դիտելիս ,թատրոն դիտելիս անընդհատ աչքերն անկանոն շարժում է և կարծես գլուխը ընկնում( նստած դիրքով քնած մարդու գլխի շարժման նման). խնդրում եմ ասեք ինչ կարող է լինել ինչ անեմ։կանխավ շնորհակալ եմ
Բարև Ձեզ, հարգելի Անահիտ: Պատճառները շատ տարբեր կարող են լինել և այսպես հեռակա խորհուրդ տալը ճիշտ չէ: Եթե ցանկանում եք, գրեք Ձեր հեռախոսի համարը, հաջորդ շաբաթ բալիկի հետ Ձեզ կհրավիրենք երեխաների զարգացման կենտրոն՝ հոգեբանի մոտ նախնական դիտարկման: Խնդրին մանրամասն ծանոթանալուց հետո կառաջարկենք այն օգնությունը, որը բալիկի համար արդյունավետ կլինի:
Հարգանքով՝ Հասմիկ
Բարև Ձեզ
Աղջիկս 5 ամսական է, վերջերս նկատել եմ որ լացելիս ձգում է ձեռքերը, մեկ մեկ նաև ոտքերը, ու ձգած վիճակում ձեռքերը կարծես դողան: Նշեմ նաև, որ ատամ հանելու պրոցեսսը նույն պես սկսվել է: Կարո՞ղ եմ արդյոք այդ նյարդային շարժումները կապել ատամ հանելու հետ, թե՞ մեկ այլ խնդիր կարող է լինել:
Հարգելի Աննա, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Բարև Ձեզ
Աղջիկս 9 ամսական է, վերջերս նկատել եմ որ քնելիս ձգում է ձեռքերը և ոտքերը, ու ձգած վիճակում լարվում է ու կարմրատակում : Նշեմ նաև, որ ունի 2ատամ :Նյարդային շարժումները ինչի հետ է կապված ,ինչ խնդիր կարող է լինել:
Հարգելի Աշխեն, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Բարև ձեզ, աղջիկս 1,5 տարեկան է : Վերջեր սկսել է շատ լացել և ջղաձգված գոռալ ,ոչ մի կերպ հանգստացնել չեմ կարողանոմ : 6Ատամ ունի ու հիմա մյուս ատամներն է հանում : Կասեք սա կախված է ատամներ հանելու հետ , թե անհանգստանալու՞ պատճառ կա: Շնրհակալություն:
Հարգելի Աշխեն, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Բարև ձեզ
Տղաս 7 ամսական է երբեմն ոտքը սկսում է ճտ ճտալ այնպես որ երևում է շարժը։ Ինչից դա կարող է լինել։
Կանխավ շնորհակալ եմ ։
Հարգելի Փայլուն, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Ձեր նշած էլեկտրոնային հասցեն կարծես թե սխալ է, նամակը չի ստացվում ուղարկել:
Բարև ձեզ բժիշկ,աղջիկս երեքուկես տարեկան է շատ շատ է շարժվում ու հաճախակի նկատում եմ ,որ հանգիստ կանգնած վիճակում շարժում է ձերքերի մատերը ,խնդրում եմ ասեք ինչի հետ կարող է դա կապված լինել։
Հարգելի Նարե, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին;
Barev dzez bjishk.. txas 10 amsakan e .. arden mi amisa inch nkatum enq vor shat anhagista erb mi ban durn chi galis gorum u amboxj marmin jgum…. dzerqum patahacn shprtum u noric dzgvum .. mi ban vor uzuma asum enq chi kareli noric gorum u zgvum amboxj marmin doxum .
Հարգելի Արմինե, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին:
Barev dzez. Txas 4 tarekan e, nra mot nkatum em aragaxosutyun, shat e lacum jxadzgvum, erb inchvor mi ban ir srtov che ev miajamanak sksum kakazel, asaceq xndrum em sa kap uni nyardayin hamakargi xangarman het
Հարգելի Գայանե, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին:
Բարև ձեզ,խնդրում եմ օգնել ինձ։Փոքրիկս 2 տարեկան է ,բացարձակ չի սիրում քնել ։Հիստերիաի մեջ է ընկնում ,ջղաձգվում երբ տանում եմ քնացնելու ։Ամենափոքր ձայնից վեր է կենում ,անգամ գիշերները,քնած ժամանակ երևի ամեն 30րոպե դիրքը փոխում է։Շատ բարձր լացում է արթնանալուն պես ,չգիտեմ ինչպես վարվեմ։
Հարգելի Մարիամ, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին:
Barev Dsez ! Inchpes karox em kap hastatel dsez het?
Բարև Ձեզ: Հարգելի Շուշան կարող եք զանգահարել 093-15-99-75 համարով ժամը 11-17-ը:
Shnorhakal em shat !
Բարև Ձեզ։ Տղաս 5 տարեկան է, վերջերս նկատում եմ գլուխն անկանոն շարժում է կարծես վզի ձգվի, ու ձեռքի մատներն է անկանոն շարժում` ծալում։ Ինչի՞ց կլինի նման փոփոխությունները։
Հարգելի Արմինե, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին:
Բարև ձեզ։ Երեխաս 3 տարեկան է։ Նշեմ որ շատ ջղայն է, ագրեսիվ։Իսկ վերջերս սկսել է խփել գլխին, եթե իրեն ինչ որ բան դուր չի գալիս։ Կարող եք խորհուրդ տալ ինչպես վարվեմ։
Նախապես շնորհակալություն
Հարգելի Սիլվա, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին:
Բարև ձեզ։ Երեխաս 3 տարեկան է։ Նշեմ որ շատ ջղայն է, ագրեսիվ։Իսկ վերջերս սկսել է խփել գլխին, եթե իրեն ինչ որ բան դուր չի գալիս։ Կարող եք խորհուրդ տալ ինչպես վարվեմ։
Նախապես շնորհակալություն
Բարև ձեզ: Իմ քույրը 4 տարեկան է, նա նոռմալ չի խոսում և շատ նյարդային է,սիրում է միայն երաժշտություն, և երաժշտության ներքո է նա միայն հանգստանում ու պարում, բայց ընտանիքի անդամներին ուշադրություն չի դարձնում, խնդրում եմ ասեք ինչ կարելի է անել?
Հարգելի Դիանա, Ձեր հարցի պատասխանն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին:
կներեք, բայց չեմ ստացել ձեր նամակը
Հարգելի Դիանա, Ձեր հարցի պատասխանը նորից եմ ուղարկել նշված էլ հասցեին: Ստուգեք Ձեր էլեկտրոնային փոստը:
Barev dzez. Axjiks 3 tarekan e. Shat nyardayin e kamakor .anum e ayn inch uzum e chi lsum I’m ev @ntaniqi andamneric vochmeki xosqy. Lacum ev sksum e iren tanjox u inchvor anhaskanali baner anel erb Che’s anum ayn inch inqne uzum. Xoselu ev haskanalu het vochmi xndir chuni xelaci e ev @ndunakb. Parzapes ahavor nyardayin e .inch anel
Հարգելի Լիլիթ, Ձեր հարցի պատասխանն ուղարկել Ձեր նշած էլեկտրոնային փոստին:
Բարև ձեզ, աղջիկս 1 տարեկան է, չափազանց դյուրագրգիր է դարձել քնում է շատ վատ ու դժվար, ուտում է շատ դժվար ու համոզելով, ցերեկը սկսել է գոռգոօալ, իր սրտով չեղած բանից լացել, քնացնելիս անընդհատ պտտվում, շուռումուռ է գալիս, հրում վերմակը, արդեն մի քանի օր է ատամ է հանել ու հիմա էլ կարծես էլի հանում է հնարավոր է՞ ատամներից լինի թե՞ անհանգստանալու կարիք կա, նշեմ որ երբ ատամ հանեց մի քանի օր կարծես գիշերը հանգիստ էր հետո նորից սկսեց,
Հարգելի Սաթեն, Ձեր հարցի պատասխանն ուղարկել Ձեր նշած էլեկտրոնային փոստին:
Բարև ձեզ բալիկս 2 տարեկանե սկսելե շատ լացել կապրիզներ անել, ամենինչից նեռվայնանում է ջղաձգվում ։ Շատեմ նեղվում ,ին՞չ խորհուրդ կտաք։
Հարգելի Անի, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Բարև Ձեզ, երեխաս 2.5տ. է չի խոսում, շատ փոքր հասակից մուլտեր է նայում, որը սիրում է ավելի հաճույքով է նայում, հարազատներից բացի ոչ մեկի հետ չի շփվում, փոքր եղբայրը 1.5 տ է ծնված օրվանից հետը հոնգուր-հոնգուր լացում է, ուրիշ երեխաների հետ չի խաղում, գիշերանոթը տեսնել չի ուզում, հակառակը մի անկյուն է ման գալիս այնտեղ անում փոքր ժամանակ ամեն ինչից վեր էր թռչում, հիմա համ վախենում է, համ գլուխը կախ գնում վտանգավոր տեղեր, հանգիստ երաժշտություն լսելիս հետը երգում է, դաշնամուր տեսնելուց ուրախանում, ահավոր անհանգիստ , ավերիչ, դարակները քանդող թափող, մի խոսքով շատ անհանգստացնող, կոնտակտի մեջ չմտնող , խնդրում եմ ասեք հանկարծ աուտիզմի նշաններ չեն, ինչ խորհուրդ կտաք
Հարգելի Մարիամ, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Հարգելի Հասմիկ խորհրդի համար շնորհակալություն, որ խնդրեմ Ձեր ասած համապատասխան մասնագետի կոնտակտեր կտաք նշածս հասցեով:
Հարգելի Մարիամ, հեռախոսի համարն ուղարկել եմ:
barev cez erexas 3tarekan a michev qnel@ shat xeloq erexaya henc galisa qnelu jamanak chi qnum lacum a nervaynsnum. isk erp qnuma texic vera trchum lacum. inch xorhurd ktaq anel
Հարգելի Սիրանուշ, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Barev dzez mer poqriky 3 tarekane ,, chi stacvum krcqic ktrel , + shat nervayine , erb ir asacy chi arvum histeriayi mecha ynknum, poxocum ankaravarelie , partez hrajarvum e gnal , inch xorhurd ktaq?
Հարգելի Նարինե, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
6 ամսեկան է աղջիկս նկատել եմ, որ ձախ ձեռքը անկանոն շարժում է պահի տակ ։ Նորմալ է այդ երևույթը
Հարգելի Արևիկ, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Բարև ձեզ քրոջս բալիկը 3 տարեկան է ։
Շատ ագրեսիվ է անդադար բղավում է ամեն փոքրիկ բանից
Շատ է սիրում սև գույն ամեն անգամ ինչ խոսում է սևն է մեջբերում։
Գիշերը։ Շատ դժվար է քնում
Կխնդրեմ օգնեք արդյոք կարիք կա հոգեբանի հետ շփման
Հարգելի Ալիսա, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Հարգոլի բժիշկ բարև ձեզ։Ազջիկս 1,9 է։Դարձել է նյարդային,երբ սկսում է լաց լինել,հնարավոր չէ ոչնչով շեղել,ավել շատ բղավոցով լաց լինում ,ան բնական։Գիշերները լինում է ,որ նման ռեակցիայով արթնանում է։Ինքմ իրեն հարվածում ու մազերը քաշում է։Ժամանակ առ ժամանակ ինձ էլ է հարվածում։Շատ եմ խնդրում ասացեք,ինչի հետ կարող է դա կապված լինել։Շնորհակալ եմ
Հարգելի Արմինե, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին: