26      0

Իմաստալից կյանք.
վախերի միջով՝
դեպի կոչումը

«Քանի դեռ փախչում ենք սեփական հոգուց, ոչ  մի  ձեռքբերում,  ոչ  մի փոխզիջում ու հարմարվածություն  գոհունակություն չեն բերի»։

Գալիս է պահը, երբ կանգնում ենք ընտրանքի առջև։ Աշխատանքը, որը ժամանակին խոստումնալից էր թվում, այլևս ոգեշնչող չէ և միայն սպառում է ուժերը։ Հարաբերություններն ուրախություն չեն բերում, իսկ մանկուց ձևավորված արժեքները փլուզվում են՝ չհամապատասխանելով իրականությանը։ Ներսում ծնվում է լուռ անհամաձայնություն, սակայն անհայտի հանդեպ վախը թույլ չի տալիս առաջ շարժվել։

Ճանաչված յունգյան վերլուծաբան Ջեյմս Հոլլիսն  իր «Իմաստալից կյանք. Վախերի միջով՝ դեպի սեփական կոչումը»  գրքում առաջարկում է 21 գիտակցված քայլ, որոնք դառնում են դժվարին ճանապարհի ձեր ուղեկիցը:  Քայլեր, որոնք օգնում են ոչ միայն հաղթահարել կյանքի ճգնաժամերը, այլև անցնել վախերի միջով և վերագտնել սեփական «ես»-ը։

Այս գիրքը երջանկության պատրաստի բաղադրատոմս չէ։ Այն անկեղծ և խորքային զրույց է ինքներդ ձեզ հետ, օգնում է ստեղծել հստակության  և վճռականության մթնոլորտ, գտնել կյանքի այն ճանապարհը, որը կարծես երկար ժամանակ կորցրել էիք։

 …«Մենք մոռանում ենք մեր առաքելությունը, մեր պատասխանատվությունը մեր իսկ ունակությունների, հետաքրքրությունների, տարբերվող հայացքների համար, որովհետև այդպես ավելի հեշտ է: Մենք մոռաում ենք, պարզապես մոռանում: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան մեր ներսում հիշում  և ընբոստանում.է»:

 …Ինչու՞ եք այստեղ: Ինչի՞ դեմ եք բողոքում: Ո՞րն է ձեր հոգու իրական ցանկությունն՝  ի տարբերություն ձեր շրջապատի, բարդույթների կամ  անցյալի թելադրած ցանկությունների: Տալով այս կարևոր հարցերը, չենք թաքցնում խնդիրը, չենք փորձում շրջանցել այն կամ խլացնել դեղերով:

Ջեյմս Հոլլիսի առանձնահատկությունը բարդ էքզիստենցիալ հարցերը բացառիկ պարզությամբ և խորությամբ ներկայացնելու կարողությունն է։ Նրա գրքերը կյանքի իմաստի վերաբերյալ խորը մտորումներ են, որոնք ընթերցողին վերադարձնում են հիմնարար հարցերին. «Ո՞վ եմ ես: Ինչու՞ եմ այստեղ: Եվ ու՞ր եմ գնում»

Ի՞նչ հարցերի է օգնում պատասխանել գիրքը.

  • ինչպե՞ս տարբերել հոգու իրական ցանկությունները հասարակության և ընտանիքի պարտադրած           սպասումներից,
  • ինչպե՞ս հաղթահարել անհայտի հանդեպ վախը և սկսել ապրել սեփական կյանքով,
  • ի՞նչ անել, երբ նույնիսկ իրականացված նպատակները չեն բերում ներքին բավարարվածություն,
  • ինչպե՞ս հաղթահարել միջին տարիքի ճգնաժամը և նոր իմաստ գտնել,
  • ինչպե՞ս գտնել համարձակություն՝  հետևելու սեփական կոչմանը։

Գիրքը նրանց համար է, ովքեր գիտակցում և ցանկանում են հասունանալ,  ովքեր փնտրում են ոչ թե պարզունակ պատասխաններ, այլ իսկական երկխոսություն սեփական  ճակատագրի հետ։

աղբյուրը

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: