«Քանի դեռ փախչում ենք սեփական հոգուց, ոչ մի ձեռքբերում, ոչ մի փոխզիջում ու հարմարվածություն գոհունակություն չեն բերի»։
Գալիս է պահը, երբ կանգնում ենք ընտրանքի առջև։ Աշխատանքը, որը ժամանակին խոստումնալից էր թվում, այլևս ոգեշնչող չէ և միայն սպառում է ուժերը։ Հարաբերություններն ուրախություն չեն բերում, իսկ մանկուց ձևավորված արժեքները փլուզվում են՝ չհամապատասխանելով իրականությանը։ Ներսում ծնվում է լուռ անհամաձայնություն, սակայն անհայտի հանդեպ վախը թույլ չի տալիս առաջ շարժվել։
Ճանաչված յունգյան վերլուծաբան Ջեյմս Հոլլիսն իր «Իմաստալից կյանք. Վախերի միջով՝ դեպի սեփական կոչումը» գրքում առաջարկում է 21 գիտակցված քայլ, որոնք դառնում են դժվարին ճանապարհի ձեր ուղեկիցը: Քայլեր, որոնք օգնում են ոչ միայն հաղթահարել կյանքի ճգնաժամերը, այլև անցնել վախերի միջով և վերագտնել սեփական «ես»-ը։
Այս գիրքը երջանկության պատրաստի բաղադրատոմս չէ։ Այն անկեղծ և խորքային զրույց է ինքներդ ձեզ հետ, օգնում է ստեղծել հստակության և վճռականության մթնոլորտ, գտնել կյանքի այն ճանապարհը, որը կարծես երկար ժամանակ կորցրել էիք։
…«Մենք մոռանում ենք մեր առաքելությունը, մեր պատասխանատվությունը մեր իսկ ունակությունների, հետաքրքրությունների, տարբերվող հայացքների համար, որովհետև այդպես ավելի հեշտ է: Մենք մոռաում ենք, պարզապես մոռանում: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան մեր ներսում հիշում և ընբոստանում.է»:
…Ինչու՞ եք այստեղ: Ինչի՞ դեմ եք բողոքում: Ո՞րն է ձեր հոգու իրական ցանկությունն՝ ի տարբերություն ձեր շրջապատի, բարդույթների կամ անցյալի թելադրած ցանկությունների: Տալով այս կարևոր հարցերը, չենք թաքցնում խնդիրը, չենք փորձում շրջանցել այն կամ խլացնել դեղերով:
Ջեյմս Հոլլիսի առանձնահատկությունը բարդ էքզիստենցիալ հարցերը բացառիկ պարզությամբ և խորությամբ ներկայացնելու կարողությունն է։ Նրա գրքերը կյանքի իմաստի վերաբերյալ խորը մտորումներ են, որոնք ընթերցողին վերադարձնում են հիմնարար հարցերին. «Ո՞վ եմ ես: Ինչու՞ եմ այստեղ: Եվ ու՞ր եմ գնում»
Ի՞նչ հարցերի է օգնում պատասխանել գիրքը.
Գիրքը նրանց համար է, ովքեր գիտակցում և ցանկանում են հասունանալ, ովքեր փնտրում են ոչ թե պարզունակ պատասխաններ, այլ իսկական երկխոսություն սեփական ճակատագրի հետ։
© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: