Հայտնի շվեդ կինոռեժիսոր, հոգեբանական դրամայի վարպետ, ով փորձել է բացահայտել մարդկային հոգու գաղտնիքը: Ինչպես ասում են, միակ տղամարդը, ով չափազանց նուրբ է զգացել և հասկացել կանանց:
Նա ունի մեծ աղմուկ հանած թատերական ներկայացումներ: Նկարել է մոտ հիսուն ֆիլմ՝ գլուխգործոցներ, որոնք նրան բերել են «Ոսկե Արմավենի» և չորս «Օսկար»:
2018 թվականի հուլիսի 14-ին շվեդ կինոռեժիսր Ինգմար Բերգմանը կդառնար 100 տարեկան: Նա ոչ թե պարզապես ռեժիսոր է, այլև փիլիսոփա, ով փորձել է կինոյի միջոցով գտնել էքզիստենցիալ հարցերի պատասխանները: Իսկ նրա նշանավոր մտքերն օգնում են ավելի լավ հասկանալ Բերգմանի աշխարհը:
∴∴∴
Երիտասարդ հասակում ես շատ տհաճ մեկն էի: Եվ եթե հիմա հանդիպեի երիտասարդ Բերգմանին, կասեի. «Դու շատ տաղանդավոր ես, և ես կաշխատեմ օգնել քեզ, բայց չեմ ցանկանում քեզ հետ որևէ ընդհանուր բան ունենալ»
∴∴∴
Ինդիվիդուալիստները կարող են նայել միմյանց աչքերի մեջ և միևնույն ժամանակ ժխտել միմյանց գոյությունը:
∴∴∴
Այլ մարդկանց հետ հարաբերություններում մենք երկու նպատակ ենք հետապնդում. բնազդաբար ձգտում ենք մտերմության և միաժամանակ փորձում ենք պահպանել անվտանգ տարածություն: Միայն ուրիշի հետ կոնտակտն է օգնում ընդունել մեր լիակատար միայնակ լինելու փաստը:
∴∴∴
Որքան մեծանում եմ, այնքան ավելի շատ եմ մտածում իմ մոր մասին:
∴∴∴
Մենք միայն միմյանց շնորհիվ ենք մեզ կենդանի զգում, եթե նույնիսկ հաճախ դա ցավ է պատճառում:
∴∴∴
Սեփական տագնապներով համակված, մեք հաճախ էության մեջ չենք խորանում և ունակ չենք լինում տարբերել չարն ու բարին:
∴∴∴
Երիտասարդ տարիքում ինձ սարսափեցնում էր մահը: Հիմա հասկանում եմ, որ կյանքն ընդամենը լույս է, որը մի օր կհանգչի, և դրա համար պետք չէ աղմուկ բարձրացնել:
∴∴∴
Ինչպես ասում էր իմ մայրը, պետք է կարողանալ ամեն ինչից մենակ գլուխ հանել:
Ծերությունը նման է լեռ բարձրանալուն: Որքան վեր ես բարձրանում, այնքան դժվար և ծանր է դառնում գնալը, բայց ամեն սանդղավանդի հետ քո առջև ավելի ու ավելի գայթակղիչ տեսարան է բացվում:
∴∴∴
Ես հուսով եմ, որ երբեք այնքան չեմ ծերանա, որ կրոնասեր դառնամ:
∴∴∴
Թախիծն ապշեցուցիչ հատկություն ունի: Բավական է փորձել դրան ձևակերպում տալ, այն անմիջապես վրա է հասնում:
∴∴∴
Երբ մահանում ենք, մենք պարզապես հանգչում ենք, գոյությունից վերածվում չգոյության:
∴∴∴
Կինոյի և արվեստի մասին
Ֆիլմ դիտելիս մենք ամբողջությամբ տրվում ենք երևակայության իշխանությանը և թույլ ենք տալիս, որ ֆիլմն ազդի մեր զգացմունքների վրա:
∴∴∴
Աշխատելով նոր ֆիլմի վրա, նախ ես հնարավորինս շատ նյութ եմ հավաքում: Այնուհետև փորձում եմ ջրասույզ անել իմ գաղափարների սառցալեռը՝ թույլ տալով, որ ջրի երես դուրս գա այդ գաղափարներից միայն մի քանիսը:
∴∴∴
Ֆիլմը նման է երազի: Ոչ մի արվեստ ունակ չէ անդրադառնալ մեր խղճին, մեր հոգու ամենամութ և թաքնված անկյուններին այնպես, ինչպես դա անում է ֆիլմը:
∴∴∴
Ֆիլմ նկարել, նշանակում է ստեղծել մի ամբողջ տիեզերք:
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: