1372      0

Խրոնիկ հոգնածության
սինդրոմ

Dr. Jacob Teitelbaum — «Вечно утавший. Как справиться с синдромом хронической усталости»

(հատված գրքից, ազատ թարգմանություն)

Մեր օրերում ավելի քան 100 միլիոն մարդ ողջ աշխարհում տառապում է խրոնիկ հոգնածության (ԽՀՍ) կամ, այսպես կոչված, ֆիբրոմիալգիայի սինդրոմով (ՖՍ): Կարելի է ասել, որ վերջին տասնամյակների ընթացքում խրոնիկ հոգնածությամբ տառապողների թիվը աճել է անգամներով և շարունակում է աճել:

Խրոնիկ հոգնածության սինդրոմն ուղեկցվում է մի շարք ախտանիշներով: Ամենից հաճախ հանդիպող գանգատներից են անտանելի հոգնածության զգացումը, քնի հետ կապված լուրջ խնդիրները, կոգնիտիվ դիսֆունկցիան (կարճատև հիշողության հետ կապված խնդիրներ, տարածության մեջ կողմնորոշումը կորցնելու կարճատև էպիզոդներ), ցավի զգացողությունները, շատ ծարավելը, հաճախակի ինֆեկցիոն հիվանդությունները:

Պրոֆեսոր Jacob Teitelbaum-ը բժիշկ է, գրող և ֆիբրոմիալգիայի ոլորտի էքսպերտ, բժշկական պրակտիկայով զբաղվում է ավելի քան 30 տարի: Ըստ նրա, մեր օրերում առկա են բոլոր նախադրյալները, որոնց պատճառով խրոնիկ հոգնածությունը կարող է դառնալ իսկական համաճարակ:

«Մշտապես հոգնած: ինչպես հաղթահարել խրոնիկ հոգնածության սինդրոմը»  գրքում նա տալիս է պարզ ու գործուն խորհուրդներ, առաջարկում է խրոնիկ հոգնածությունը հաղթահարելու և էներգիան վերականգնելու գործնական և հասկանալի ծրագիր:

Վերը նշված գրքից հատվածաբար ներկայացված են այն 7 գլխավոր գործոները, որոնք նպաստում են մարդկանց կենսունակության նվազմանն ու խրոնիկ հոգնածության սինդրոմի դրսևորմանը:

1. Սննդարար նյութերի լայն տարածված պակասը: Ժամանակակից մարդու ռացիոնում կալորիայի 18%-ը  բաժին է ընկնում շաքարին, ևս 18%  սպիտակ ալյուրին ու տարբեր հագեցրած ճարպերին: Գործնականում մեր ամենօրյա ճաշացանկի կեսը զրկված է վիտամիններից, միներալներից և այլ հիմնական սննդարար էլեմենտներից. ոչինչ, բացի կալորիայից:

Այսպիսով, իր պատմության ողջ ընթացքում մարդկությունն առաջին անգամ ապրում է բարձր կալորիականությամբ սխալ սննդի դարաշրջանում: Մարդիկ սնվում են վատ, բայց տառապում են ավելորդ քաշից, որովհետև էներգիա արտադրելու համար մեր օրգանիզմին անհրաժեշը են տասնյակ սննդարար էլեմենտներ, առանց որոնց ճարպերը և ռացիոնի մյուս բաղադրամասերը չեն կարող վերափոխվել էներգիայի: Որպես արդյունք, մարդիկ տառապում են և ավելորդ քաշից, և էներգիայի պակասից:

2. Քնի պակասը: Դեռևս 130 տարի առաջ, մինչ Թոմաս Էդիսոնի կողմից էլեկտրական լամպի հայտնագործումը, մարդկանց քնի միջին տևողությունը կազմել է 9 ժամ: Այսօր, հեռուստացույցի, համակարգչի և ժամանակակից կյանքի այլ տեխնոլոգիական առավելությունների ու դրանց առաջացրած սթրեսների հետ միասին, քնի միջին տևողությունը օրվա մեջ կազմում է մոտ 6 ժամ 45 րոպե: Այսինքն, ժամանակակից մարդու քունը 30%-ով պակաս է, քան եղել է մի ժամանակ:

3. Իմունային համակարգի մեծ ծանրաբեռնվածությունը: Շրջապատող աշխարհում հաշվվում է ավելի քան 85 000 նոր քիմիական նյութ, որոնք համեմատաբար վերջերս են ի հայտ եկել, և որոնց հետ մարդկությունը չի առնչվել իր պատմության մեծ մասի ընթացքում:

Այդ բոլոր նյութերը անծանոթ են մեր իմունային համակարգին, և վերջինս դեռ պետք է որոշի, թե ինչ անել դրանցից յուրաքանչյուրի հետ: Հենց միայն սա արդեն կարող է առաջացնել իմունային համակարգի գերբեռնվածություն: Սրան ավելացրեք սպիտակուցների վատ յուրացման հետ կապված ժամանակակից խնդիրների համալիրը, <…>, որոնք խթանում են սննդային ալերգիկ ռեակցիաների դրսևորումը՝ արդյունքում հյուծելով իմունային համակարգը:

4. Բազմաթիվ սթրեսներին զուգահեռ, որոնց դեմ ստիպված է պայքարել ժամանակակից մարդը,  հակաբիոտիկների և H2-բլոկատորների գործածումը  անմիջականորեն ազդում է աղիների միկրոֆլորիայի վրա: <…>: Տոքսիկ բակտերաների մեծ քանակը հաստ աղիքում դառնում է լուրջ խնդիր, որը կարող է նվազեցնել մարդու էներգետիկ պոտենցիալը: Այդ պատճառով, այսօր այդքան տարածված են պրեբիոտիկները, որովհետև դրանք օրգանիզմ են վերադարձնում «օգտակար» բակտերիաները:

5. Հորմոնալ դիսբալանսը: Վահանաձև գեղձի և մակերիկամների հետ կապված խնդիրների պատճառը հաճախ աուտոիմունային հիվանդություններն են: Օրգանիզմում էներգիայի առաջացման և նրա սթրեսակայունության ապահովման  հարցում վահանաձև գեղձը և մակերիկամները կարևոր դեր ունեն:

6. Ֆիզիկական ակտիվության և արևային լույսի օգտագործման նվազելը: Երբեմն թվում է, թե ժամանակակից մարդկանց միակ ֆիզիկական վարժությունը մեքենայի ոտնակը կամ հեռուստացույցի հեռակառավարման վահանակի կոճակը սեղմելն է: Դա բերում է ֆիզիկական վիճակի վատացման՝ ապամարզվածության:

Դրան ավելանում է արևի լույսի ոչ բավարար օգտագործումը, քանի որ մարդիկ ավելի ու ավելի քիչ են դրսում զբաղվում սպորտով և այնքան էլ ճիշտ չեն պահպանում արևի ճառագայթներից պաշտպանվելու բժիշկների խորհուրդները, որն էլ հաճախ կարող է առաջացնել վիտամին D-ի պակաս:

Վիտամին D-ն կարևոր դեր ունի իմունային ֆունկցիայի կարգավորման գործում: Դրա պակաս ևս մի սթրես է օրգանիզմի համար, որն արտահայտվում է կենսունակության նվազմամբ, աուտոիմունային հիվանդություների առաջացմամբ, քաղցկեղի և ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման ռիսկի աճով:

7. Ամենօրյա սթրեսի բարձր մակարդակը: ժամանակակից կյանքի ռիթմը շատ արագ է: Եթե նախկինում հեռուստատեսությունը և մյուս լրատվամիջոցները շեշտը դնում էին ռոմանտիկայի և հումորի վրա, այժմ թվում է, թե դրանց միակ նպատակը մարդկանց մինչև կիսամեռ դառնալու աստիճան վախեցնելն է: Փոխանակ լուրեր հաղորդելու, մասսայական լրատվամիջոցները կարծես «ճգնաժամեր են հորինում»:

Բարեբախտաբար, յուրաքանչյուր սերունդ, առողջության հետ կապված նոր խնդիրներին առնչվելուն զուգընթաց, ստեղծում է նոր գործիքներ, որոնք օգնում են հաղթահարել այդ խնդիրները: «Вечно уставший. Как справиться с синдромом хронической усталости» գիրքը կօգնի իմանալ, թե ինչ է պետք անել, որպեսզի հաղթահարեք խրոնիկ հոգնածությունը և սկսեք ձեզ լավ զգալ:

Գրքի լայնածավալ հատված (ռուսերեն լեզվով) կարող եք կարդալ այստեղJacob Teitelbaum

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: