Բազմաթիվ գրքերի հեղինակ, հոգեբան Լ.Պետրանովսկայան «Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը հասցեագրել է վարքի առանձնահատկություններ ունեցող փոքրիկների և դեռահասների ծնողներին՝ օգնելու նրանց կողմնորոշվել դժվար իրավիճակներում, ընդհանուր լեզու գտնել երեխայի հետ, հասկանալ իրար, համբերատար լինել ու պահպանել ընտանեկան խաղաղությունը:
Մեջբերումներ գրքից.
∴
Փորձեք զգալ երեխայի տարիքը, դրա անկրկնելի ու սքանչելի լինելը: Նա էլ երբեք այնպիսին չի լինի, ինչպիսին հիմա է: Քաղցր փոքրիկը: Նուրբ ու շարժուն հինգ տարեկանը: Լուրջ առաջին դասարանցին: Էներգիայով ու կյանքով լի տաս տարեկանը: Այդքան խենթ ու այդքան խոցելի դեռահասը: Միշտ ձերն ու այդքան տարբեր ամեն տարիքում: Վայելեք:
∴
Ձեզանից ու երեխայից մի պահանջեք ամեն ինչ ու անմիջապես: Կյանքն այսօր չի ավարտվում: Եթե երեխան այս պահին չգիտի, չի ցանկանում, չի կարողանում, բոլորովին չի նշանակում, որ միշտ այդպես կլինի: Երեխաները մեծանում ու փոխվում են, երբեմն էլ անճանաչելիորեն: Կարևորն այն է, որ երբ երեխան պատրաստ լինի դեպի լավը փոխվել, ձեր միջև եղած հարաբերություններն անհուսալիորեն փչացած չլինեն:
Ո՛չ մի օրինակելի վարք, ո՛չ մի գերազանց գնահատական, շրջապատողների ո՛չ մի հավանություն չարժեն, որպեսզի հանուն դրանց զոհաբերեք գլխավորը, այն՝ ինչի համար դուք հանդիպել եք այս աշխարհում, ինչը կմնա ձեր միջև, երբ դաստիարակության խնդիրներն արդեն հեռավոր անցյալում կլինեն՝ սերը, հոգատարությունն ու վստահությունը:
∴
Երեխային սովորեցնելու ուրիշ ձև չկա, բացի մեր օրինակով ցույց տաը: Ինքներս պետք է մտնելուց առաջ թակենք դուռը, չվերցնենք երեխայի իրն առանց իրեն հարցնելու: Հակառակ դեպքում ամեն ինչ կլինի ինչպես սովորաբար՝ մենք կասենք ճշմարիտ խոսքեր, իսկ երեխաները կկրկնեն մեր արարքները:
∴
Երևի սա է մեծերի ամենատարածված սխալը. երեխային ասել, որ նա ինչ-որ բան սխալ է անում, բայց մոռանալ բացատրել կամ ցույց տալ, թե ինչպես պետք է անել:
∴
Երեխայի համար ավելի սարսափելի բան չկա, քան «իր» մեծի կողմից մերժված լինելը: Ծնողի սպառնալը երեխային, որը «կգնա», «կտա», ցուցադրելը, որ «չի ցանկանում նայել նրան», որ «նա գոյություն չունի», երեխային գցում է իսկական էմոցիոնալ դժոխքի մեջ: Զարմանալի չէ, որ երեխան պատրաստ է ամեն ինչի, միայն դադարեցնի դա:
∴
Երեխաները, որոնց սովորեցրել են կարդալ չորս տարեկանում (ծախսելով շատ էներգիա և ժամանակ), և նրանք, ովքեր դա արել են յոթ տարեկանում, ութ տարեկանում կարդում են բացարձակապես միանման: Չես տարբերի, հոգեբաններն են հատուկ ստուգել: Հարց է ծագում. ինչի՞ համար էին այդ ջանքերը: Որպեսզի մի քանի տարի հպարտանա՞ք, որ «իմն արդեն, իսկ այ ձերը դեռ ոչ»:
∴
Հանգիստ, ինքնավստահ և իրենից միանգամայն գոհ մեծի կողքին երեխան կարող է առանց կորուստների տանել ցանկացած կենցաղային դժվարություն ու զրկանք, որովհետև նա դեռ չգիտի, թե ինչպես պետք է լինի և կյանքի ցանկացած իրավիճակ ընդունում է այնպես, ինչպես կա: Բայց եթե մեծը տագնապած է, դժբախտ և ինքն իր մասին վատ է մտածում, երեխան նույնիսկ իդեալական պայմաններում չի կարող նորմալ ապրել և մեծանալ: Եթե մայրիկը կամ հայրիկը ինչ-որ բանից տառապում է, նշանակում ամեն ինչ իսկապես վատ է:
Եթե գիրքը հետաքրքրեց, ներքևում՝ «Ձեր մեկնաբանությունը» բաժնում ուղարկեք հետևյալ հաղորդագրությունը. «Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր:
Նյարդային երեխաներ: Նևրոպաթիայի 10 դրսևորում
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը:
«Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր
Հարգելի Կարինե, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած հասցեին:
“Եթե երեխայի հետ դժվար է” գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր
Հարգելի Ալմաստ, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային փոստին:
“Եթե երեխայի հետ դժվար է” գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր:
Հարգելի Գայանե, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Ցանկանում եմ նվեր ստանալ <> գիրքը։
Հարգելի Հասմիկ, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
ԵԹԵ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ԴԺՎԱՐ Է ԳԻՐՔԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼ
ԵԹԵ ԵՐԵԽԱՅԻ ՀԵՏ ԴԺՎԱՐ Է ԳԻՐՔԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ ՍՏԱՆԱԼ ՆՎԵՐ
Հարգելի Շուշան, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
ԲԱՐև ՁԵԶ…ՈՒԶՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՕԳՆԵՔ
Գրեք էլեկտրոնային հասցեին, թե ի՞նչ օգնություն է ձեզ պետք:
շատ եմ ցանկանում գիրքը ստանալ նվեր. ԵԹԵ ԵՐԵԽԱՀԻ ՀԵՏ ԴԺՎԱՐ Է
Հարգելի Աստղիկ, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր
Հարգելի Հռիփսիմե, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
«Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր
Հարգելի Արսեն, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Ես նույնպես ցանկանում եմ նվեր ստանալ <>, գիրքն ։
Ինչու՞
Հարգելի Արփինե, գիրքն ուղարկել եմ նշված էլեկտրոնային հասցեին:
Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր:
Հարգելի Մարուսյա, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
«Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր
Հարգելի Լուսիեն, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր
Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր
Հարգելի Անի, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:
«Եթե երեխայի հետ դժվար է» գիրքը ցանկանում եմ ստանալ նվեր:
Հարգելի Մերի, գիրքն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին: