827      0

12 նշան, որ ձեր արձակուրդ
գնալու ժամանակն է

Կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն օգտագործում իրենց արձակուրդը կամ էլ ուղղակի ստիպված են լինում աշխատել արձակուրդի ընթացքում: Կարևոր է, որ հատկապես նրանք հասկանան հանգստի նշանակությունը և սկսեն ճիշտ հանգստանալ:

Աշխատանքը ժամանակին ընդմիջելը կարող շատ ավելի բարձրացնել ձեր արդյունավետությունը: Եվ ընդհակառակը՝ առանց հանգստի աշխատելը շարքից դուրս գալու հավանական միջոց է: Ստորև ներկայացված են մի շարք նշաններ, որոնք կարող են վկայել, որ իսկապես ձեր հանգստի գնալու ժամանակն է:

1. Դուք ավելի ու ավելի շատ եք անձնագրի նկար հիշեցնում

«Սա հին կատակ է ճշմարտության մեծ չափաբաժնով», — ասում է միջազգային բիզնես-սփիքեր, «Հումորի առավելությունները» (The Humor Advantage)  գրքի հեղինակ Մայքլ Քերրը (Michael Kerr): Ըստ նրա, քրոնիկ սթրեսի ակնհայտ նշանները կարող են ազդանշան լինել, որ ձեր ուժերը սկսում են սպառվել: Օրինակ, գործընկերների հետ փոխհարաբերություններում շուտ բորբոքվելը, ամենօրյա, ընթացիկ խնդիրների վրա կենտրոնանալու դժվարությունները, լարվածությունից առաջացող քրոնիկ գլխացավերը, մեջքի ցավերը, ստամոքսի կամ առողջության հետ կապված այլ, շատ ավելի լուրջ խնդիրները:

2. Քնի հետ կապված խնդիրներ են առաջացել

Կարևոր չէ, դժվարությամբ եք քնում, թե ամեն օր արթնանում եք առավոտյան 3.00-ին: Քնի հետ կապված խնդիրները կարող են գերհոգնածության և սթրեսի ախտանիշներ լինել: Նաև վկայել, որ դուք չափազանց շատ եք կենտրոնացել ձեր աշխատանքի վրա՝ մոռանալով մնացած ամեն ինչ:

3. Ձեր անձնական կյանքը տուժում է:

Եթե սկսել եք շատ հաճախ ընտանեկան միջոցառումներ բաց թողնել և քիչ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, ուրեմն ձեզ շտապ արձակուրդ է պետք ընտանիքի հետ կապը վերականգնելու համար:

4. Սկսել եք աշխատանքում ավելի շատ սխալներ թույլ տալ

Լինի դա ֆինանսական հաշվետվություն, թե սովորական գործարք հաճախորդի հետ, եթե նկատում եք, որ սկսել եք ավելի շատ սխալներ թույլ տալ, դա կարող է ազդանշան լինել, որ լիցքաթափվելու ժամանակն է:

5. Աշխատանքին վերաբերվում եք առանց ոգևորության

Եթե երկուշաբթի առավոտյան աշխատանքի գնալը չի ուրախացնում այնպես, ինչպես առաջ էր, կամ սարսափում եք այն աշխատանքից, որը նախկինում բավականություն էր պատճառում, ուրեմն  ձեզ հաստատ հանգիստ է պետք: Եթե նկատում եք, որ ձեր աշխատանքային ոգևորությունը մարում է և դժվարանում եք հիշել, թե ինչու եք սիրում ձեր աշխատանքը, նշանակում է փախչելու ժամանակն է:

6. Կորցրել եք հումորի զգացումը

Սա շատ էական ազդակ է: Սկսել եք նկատել, որ ձեզ ծիծաղեցնելը դարձել է ավելի բարդ, քան առաջ էր, կամ աշխատանքում ծագող խնդրային իրավիճակներում դժվարանում եք որևէ հումորային բան գտնել:

7. Լուն ուղտ եք դարձնում

Եվս մեկ նշան. այն, ինչից նախկինում կարող էիք հեշտությամբ գլուխ հանել, հիմա թվում են անհաղթահարելի խոչընդոտներ: Առողջ տեսակետի բացակայությունը կարող է միանշանակ վկայել, որ պետք է կարգավորել հոգեկանը աշխարհը:

8․ Ողջ կյանքը պտտվում է աշխատանքի շուրջ

Եթե ձեր անձն այնպես է ամբողջությամբ ընկղմվել աշխատանքում, որ մոռացել եք, թե ով եք իրականում, ուրեմն հաստատ եկել է հանգստի գնալու ժամանակը:

9. Կարողանում եք մտածել միայն աշխատանքի մասին

Եթե ազատ ժամանակի մեծ մասը մտածում կամ խոսում եք աշխատանքի մասին, ուրեմն ժամանակն է անցնել հանգստի:

10. Սկսել եք անառողջ միջոցների դիմել, որպեսզի հաղթահարեք սթրեսը

Եթե տուն վերադառնալիս ձեռքն անմիջապես գցում եք գինով բաժակին, չափից շատ եք ուտում կամ մոռանում եք մարզանք անել, նշանակում է, որ ժամանակն է թոթափել հոգնածությունը:

11․ Չեք հասցնում հանգստանալ

Տարբեր ուրախ միջոցառումների մասնակցելու փոխարեն, տուն հասնելուն պես ընկնում եք բազմոցին: Եվ քանի որ էներգիայի մակարդակը շատ ցածր է, ազատ ժամանակից ձեր առողջության և լավ ինքնազգացողության համար որևէ օգուտ չեք ստանում:

12. Ինչի մասին ասես երազում եք, բացի աշխատանքից

Երբ ձեզ բռնացնում եք այն բանի վրա, որ աշխատանքի ժամանակ ավելի ու ավելի շատ եք մտածում բոլորովին այլ բաների մասին, կամ, աշխատանքայինի խնդիրների վրա կենտրոնանալու փոխարեն, մտովի՝ երևակայության մեջ պատկերացնում եք ձեր հանգիստը, ուրեմն եկել է ճանապարհորդության մեկնելու ժամանակը:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: