991      0

Բարդ հոբբիները
երիտասարդացնում
են ուղեղը

Տարեց հասակում որևէ նոր ու բարդ բան սովորելը դրական է անդրադառնում գլխուղեղի աշխատանքի վրա: Այդ պատճառով, տարեց մարդկան խորհուրդ է տրվում իրենց համար որևէ հետաքրքիր զբաղմունք գտնել և ակտիվ կյանք վարել: Դա օգնում է կանխել մտավոր ունակությունների մարելը: Բայց խոսքն այս դեպքում ոչ բոլոր տեսակի զբաղմունքների և հոբբիների մասին է:

Դալլասի Տեխասի համալսարանի հոտազոտողների խումբը Restorative Neurology and Neuroscience  ամսագրում հրատարակված հոդվածում գրում է, որ ճանաչողական (կոգնիտիվ) ֆունկցիաները պահպանելու համար պետք է այնպիսի զբաղմունք գտնել, որը պահանջում է լուրջ մտավոր ջանքեր:

Նրանց էքսպերիմենտին մասնակցել են մի քանի տասնյակ 60-90 տարեկան կամավորներ, որոնք տասնչորս շաբաթվա ընթացքում շաբաթական 15 ժամ նվիրել են հետևյալ զբաղմունքներին.

  • թվային լուսանկարահանմանը կամ կտորի լոսկուտներ կարելուն (այսպես կոչված՝ քվիլտինգին),
  • միասին ճամփորդելուն կամ ուտելիք պատրաստելուն:

Առաջին երկու հոբբիները՝ լուսանկարելն ու քվիլտինգը, բավականաչափ բարդ էին և յուրացնելու համար պահանջում էին որոշակի ջանքեր:

Ճամփորդությունը և ուտելիք պատրաստելը ենթադրում էին ակտիվ սոցիալական կյանք, բայց այստեղ առանձնապես կարիք չկար նոր բան սովորելու:

  • Եվ վերջապես, էքսպերիմենտի երրորդ խմբի մասնակիցները պարզապես երաժշտություն էին լսում, դիտում էին համաշխարհային կինեմատոգրաֆիայի գործերը կամ զվարճանում էին որևէ պարզ խաղով:

Նրանք բոլորը էքսպերիմենտի 14-շաբաթյա ժամանակահատվածից առաջ և հետո հատուկ թեստ էին անցել կոգնիտիվ ունակությունների վերաբերյալ, իսկ նրանց գլխուղեղը սկանավորել են մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆով (ՄՌՏ): Այդ նույն թեստերը և տոմոգրաֆիան կրկնել էին մեկ տարի անց:

Ինչպես և կարելի էր ենթադրել, այն տարեցները, ովքեր ունեցել էին բարդ զբաղմունքներ, ցուցաբերել էին լավագույն արդյունքները. հիշողության թեստերում «պարապմունքներից» հետո նրանք ցուցաբերեցին ավելի բարձր արդյունքներ, իսկ ՄՌՏ-ն վկայում էր այն մասին, որ նրանց գլխուղեղը պահպանել է մեծ ճկունություն գլխուղեղի կեղևի այն հատվածներում, որոնք պատասխանատու են ուշադրության և սեմանտիկ վերլուծության համար:

Օրինակ, եթե մարդն առնչվում էր որևէ պարզ պնդման հետ, գլխուղեղի համապատասխան մասերը ակտիվանում էին թույլ ձևով, բայց եթե առաջադրանքը բարդ էր լինում, մեծանում էր նաև գլխուղեղի համապատասխան կենտրոնների ակտիվությունը:

Երիտասարդ հասակում գլխուղեղի ռեսուրսների այդպիսի համապատասխանեցումը խնդրի բարդությանը սովորական երևույթ է, բայց տարիքի հետ գլխուղեղը սկսում է ցանկացած խնդրի արձագանքել նույն լարվածությամբ (հենց այդպես էլ տեղի էր ունենում կամավորների հետ էքսպերիմենտից առաջ):

Այսինքն, բարդ զբաղմունքները, որոնք պահանջում են, որ մարդն ինչ-որ նոր բան սովորի, որոշակի աստիճանով պահպանում կամ վերադարձնում են գլխուղեղի երիտասարդությունը: Ուղղակի գեղեցիկը վայելելը կամ ուրիշների հետ ակտիվորեն շփվելը բավական չէ:

Իհարկե, այստեղ կարելի է անդրադառնալ ոչ այնքան մեծ վիճակագրությանը, որովհետև էքսպերիմենտին ընդամենը մասնակցել էին մի քանի տասնյակ մարդ (ավելի կոնկրետ 39): Բայց այս ոլորտում հետազոտություններ բավականին շատ են անցկացվել, և դրանց բոլորի արդյունքներն ասում են մի բան. եթե գլխուղեղը մնում է առանց դժվարությունների, շուտ է ծերանում:

Այնպես որ, նրանք, ովքեր չեն ցանկանում որևէ բարդ բան յուրացնել, պատճառաբանելով, թե հիշողությունն այլևս այն չէ, պետք է իմանան, որ հենց իրենք պետք է իրենց համար բարդ զբաղմունք գտնեն, ու մեկ էլ տեսար հիշողությունը վերադարձավ:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: