2034      0

30 հարց, որոնք պետք է
տաք ինքներդ ձեզ
հենց հիմա

Հայտնի մարկետոլոգ, «Будь лучшей версией себя» գրքի հեղինակ  Dan Waldschmidt-ը կազմել է 30 հարց, որոնց պատասխանները, նրա կարծիքով, կօգնեն ներկա պահին ավելի լավ հասկանալ ինքներս մեզ և ճիշտ առաջ շարժվել:

1. Ին՞չ 3 կարևոր բան է պետք անել հենց հիմա, որից խուսափել եք ընդհուպ մինչ այս պահը:

2. Ի՞նչ 2 բանից պետք է հրաժարվեք հենց հիմա, որպեսզի այլևս չշեղվեք ձեր նպատակին տանող ճանապարհից:

3. Այս պահին ու՞մ հետ է պետք սկսել լավացնել ձեր հարաբերությունները:

4. Այս պահին որքա՞ն գումար է ձեզ հարկավոր, որպեսզի ապրեք ձեր երազած ձևով, առանց «արագ հարստանալու» ձևերին դիմելու:

5. Վերջին ամիսների ընթացքում ի՞նչն է գիշերները տանջել ձեզ, որն անհրաժեշտ է կարգավորել հենց հիմա:

6. Ո՞մ պետք է ընդունեք (կամ հեռացնեք) հենց հիմա, որպեսզի ավելի մոտենաք ձեր նպատակին:

7. Այս պահին ինչի՞ց եք այնքան շատ վախենում, որ նույնիսկ դրա մասին չեք էլ բարձրաձայնում:

8. Ձեր ֆինանսական վիճակը ձեզ գոհացնում է միայն ա՞յս պահին, թե՞ հույս ունեք, որ հաջողությունը միշտ ուղեկցելու է ձեզ:

9. Օգտագործում եք՞ արդյոք ճիշտ միջոցներ, որպեսզի հետևողականորեն առաջ գնաք և գործերն ավարտին հասցնեք:

10. Ներկայումս հակված եք արագ և պարզ լուծումների՞, թե՞ պատրաստ եք դժվար աշխատանքի:

11. Որքա՞ն հաճախ եք այլ մարդկանց կարծիքի և քննադատության արդյունքում հրաժարվում այն գաղափարից, որի վրա տվյալ պահին աշխատում եք:

12. Եթե իմանայիք, որ ձեզ մնացել է ապրել ընդամենը մի քանի օր, կանեի՞ք արդյոք այն, ինչն անում եք ներկա պահին:

13. Ու՞մ եք ուզում «Շնորհակալություն» կամ «Ներողություն» ասել մի բանի համար, ինչը վերջերս է տեղի ունեցել:

14. Ձեր վրա հույս դնող մարդկանցից ու՞մ հետ է պետք այս պահից սկսած ավելի անկեղծ լինել:

15. Առողջությանը վերաբերող ձեր անձնական սովորություններից ո՞րն է անհրաժեշտ այս պահին բարելավել, որպեսզի լիարժեք դրսևորեք ձեր ներուժը:

16. Որքա՞ն հաճախ եք ինչ-որ բան փորձում, մինչև կորոշեք, որ ձեր գաղափարը բանի պետք չէ:

17. Արդյո՞ք այս պահին ակտիվորեն ձգտում եք ժամանակ գտնել ձեր ամենօրյա մարզումների կամ մեդիտացիաների համար:

18. Ներկայումս ամեն օր որքա՞ն ժամանակ եք ծախսում հեռուստացույցի, ֆիլմերի և վիդեո խաղերի վրա:

19. Ներկայումս որքա՞ն հաճախ եք ժամանակ հատկացնում, որպեսզի մտածեք հոգու մասին, հասկանաք ձեզ ճնշող ցավն և վախերը:

20. Ներկա դրությամբ բավարա՞ր են արդյոք ձեր ներքին ուժերը, որպեսզի արհամարհեք նրանց, ովքեր քննադատում են ձեզ՝ նույնիսկ եթե նրանք հավատացնում են, որ դա անում են ելնելով լավագույն մղումներից:

21. Ի՞նչ կանեք, եթե այս պահին կորցնեք ամեն ինչ:

22. Ասեք հինգ մարդկանց անուններ, որոնցով դուք ներկայումս հիանում եք և որոնց հետ կուզենայիք համագործակցել:

23. Ներկա պահին ո՞մ եք մեղադրում, երբ գոհ չեք լինում ձեր ստացած արդյունքներից:

24. Ներկա պահին ի՞նչ կասեն ձեզ շրջապատող մարդիկ, եթե նրանց հարցնեն, թե արդյո՞ք դուք ազնիվ մարդ եք:

25. Որքան հաճախ եք երազում ինչ-որ մեծ բանի մասին՝ առանց ինքներդ ձեզ ասելու, որ դրան հասնելը պետք է սկսել հենց այս պահից:

26. Այս պահին մարդիկ ի՞նչը կանվանեին ձեր ամենահզոր ուժը:

27. Այս պահին դուք մարդկաց վերաբերվում եք նույնպիսի՞ կարեկցանքով, ինչպիսին կուզենայիք, որ ձեզ վերաբերվեն, երբ ձեր մոտ ամեն ինչ վատ է ընթանում:

28. Ներկայումս ինչո՞վ կուզենայիք զբաղվել, եթե չվախենայիք, որ կարող է չկարողանաք գլուխ անել:

29. Ներկա դրությամբ արդյո՞ք ակտիվորեն փնտրում եք հնարավորություններ, որպեսզի օգնեք այն մարդկանց, ովքեր շատ ունեն դրա կարիքը:

30. Այս պահին ինչպե՞ս կիմանաք, որ վերջին հաշվով հասնելու եք հաջողության:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2019 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: