1375      0

Բոլոր ժամանակների
20 կանոն ծնողների համար

Յ. Բ. Գիպպենրեյթերը հոգեբանական գիտությունների դոկտոր է, Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր: Երեխաների դաստիարակության, ծանողների և երեխաների հարաբերությունների վերաբերյալ մի շարք նշանավոր գրքերի հեղինակ.  «Общаться с ребенком. Как?», «Продолжаем общаться с ребенком. Так?», «Поведение ребенка в руках родителей», «Самая важная книга для родителей (сборник)»:  

Դրանցում նա մանրամասն անդրադառնում է դաստիարակության նորմներին ու կանոններին, ապացուցում, որ փոքրիկների և դժվար դեռահասների հետ հարաբերությունները միշտ էլ կարելի է կարգավորել, եթե մեծերը սովորում են այլ ձևով շփվել նրանց հետ: Նա նաև տալիս է քայլ առ քայլ հրահանգներ, թե ինչպես անել դա:

1. «Անվերապահ ընդունել երեխային, նշանակում է սիրել նրան ոչ այն բանի համար, որ նա գեղեցիկ է, խելացի, ընդունակ, գերազանցիկ, օգնող և այլն, այլ պարզապես այն բանի համար, որ նա կա»:

2. «Կարելի է դատապարտել երեխայի գործողությունները, բայց ոչ նրա զգացմունքները, որքան էլ դրանք անցանկալի կամ «անթույլատրելի» լինեն: Եթե դրանք նրա մոտ առաջացել են, նշանակում է դրա համար հիմքեր կան:

Կարելի է արտահայտել սեփական դժգոհությունը երեխայի առանձին արարքի նկատմամաբ, բայց ոչ ամբողջությամբ երեխայի:

Երեխայի արարքների նկատմամբ դժգոհությունը չպետք է սիստեմատիկ լինի, այլապես այն կսկսվի չընկալվել երեխայի կողմից»:

3. «Զարմանալի է, թե ինչպես մեծի տված պատասխանում ընդամենը մեկ, թվում է չնչին փոփոխությունը («Ինչու՞ ես բարկանում»-ի փոխարեն «Ես զգում եմ, որ դու բարկանում ես») կարող է խոսակցությունն այլ հունով տանել:

Երբեմն, հարցի և հաստատական արտահայտության միջև եղած տարբերությունը մեզ կարող է համարյա աննշան թվալ: Իսկ ապրումներ ունեցող երեխայի համար այդ տարբերությունը հսկայական է. հարցը հնչում է ինչպես սառը հետաքրքրասիրություն, իսկ հաստատական արտահայտությունը՝ ինչպես հասկանալն և մասնակից լինելը»:

4. «Երեխաները հաճախ մտածում են, որ ծնողները «երկաթյա Ֆելիքսն են», որովհետև ծնողները սովոր չեն խոսել իրենց մասին: Այդ պատճառով, շատ կարևոր է երեխայի հետ խոսել ձեր զգացածի մասին. «Գիտե՞ս, ինձ համար շատ վիրավորական էր դա լսել»: Հետևությունն ինքը կանի: Կարևորը անկեղծ լինելն է և նրա զգացմունքների հետ մանիպուլյացիաներ չանելը»:

5. «Եթե երեխայի վարքը ձեզ մոտ բացասական ապրումներ է առաջացնում, անպայման ասեք նրան: Երբ երեխային ասում եք ձեր զգացմունքների մասին, խոսեք առաջին դեմքով: Խոսեք ձեր մասին, ձեր ապրումների մասին, այլ ոչ թե երեխայի և նրա վարքի»:

6. «Ամեն անգամ երեխային դիմելով՝ խոսքով, գործով, ինտոնացիայով, ժեստով, խոժոռված հոնքերով և նույնիսկ լռությամբ, մենք նրան տեղեկացնում ենք ոչ միայն մեր ու մեր վիճակի մասին, այլ նաև իր, իսկ հաճախ՝ հիմնականում իր:

Ողջունելու, հավանության, սիրո և ընդունելու կրկնվող նշաններից երեխայի մոտ առաջանում է զգացում. «ինձ մոտ ամեն ինչ կարգին է», «ես լավն եմ», իսկ քննդատության, դժգոհության, կշտամբանքի նշաններից՝ «ինձ մոտ ինչ-որ բան այն չէ», «ես վատն եմ»»:

7. «Իր անձի նկատմամբ դրական վերաբերմունքը հոգեբանական գոյատևման հիմքն է, և երեխան մշտապես փնտրում է այն, նույնիսկ պայքարում դրա համար»:

8. «Անհրաժեշտ է, որ երեխան լավ վերաբերվի իրեն: Իսկ եթե դա չկա, եթե «ես վատ եմ սովորում, մայրիկն ինձ վրա բարկանում է», այդ դեպքում նա իրեն շատ վատ է զգում: Բայց երեխան չի կարող ապրել իր մասին վատ կարծիք ունենալով, նրա մոտ գործի է դրվում ինքնափրկման մեխանիզմը: Դեռահասը սկսում է տեղ փնտրել, որտեղ կարժանանա հավանության, աջակցության և ճանաչման: Նա հեղինակավոր կարծիք է փնտրում, իսկ դա կլինի ավազակինը թե քահանայինը, նրա համար միևնույն է»:

9. «Կարգ ու կանոնի չսովորեցրած երեխան ընկնում է րոպեական ցանկությունների, չկառավարվող էմոցիաների, պատահական ազդեցությունների տակ: Մենք ասում ենք, որ նա  անհավասարակշիռ է, անկազմակերպ, չդաստիարակված: Շատ իրավիճակներում նա կողմնորոշում չունի, չգիտի ինչպես իրեն պահել, ինչպես կազմակերպել իր գործերն ու ժամանակը: Կանոնները երեխային ոչ միայն կարգ ու կանոնի զգացում են տալիս, այլ ինքնավստահություն»:

10. «Արժե հիշել, որ երեխաները մշտապես փորձարկում են մեր պահանջների «հաստատունությունը» և, որպես կանոն, ընդունում են այն, ինչն անսասան է: Հակառակ դեպքում, նրանք սովորում են պնդել, նվնվալ, կորզել»:

11. «Երեխայից մի՛ պահանջեք անհնարինը կամ դժվար կատարվողը: Դրա փոխարեն տեսեք, թե ինքներդ ի՞նչ կարող եք փոխել շրջապատող իրավիճակում»:

12. «Պատիժը նախ և առաջ ազդանշան է, որ կանոնները, նորմերը կամ սահմանված կարգը խախտվել են: Դրա իմաստը մեծի խոսքերն ավելի ծանրակշիռ դարձնելն է, դրանց լրջությունն ընդգծելը:

Չի կարելի բաց թողնել կամ երկար հետաձգել պատիժը: Այն պետք անմիջապես հաջորդի կանոնների խախտմանը, կոպիտ և անքաղաքավարի վարքին: Ընդ որում, երեխայի տարիքը նշանակություն չունի. իր կյանքում որքան շուտ նա հանդիպի կանոնների անվերապահությանը, այնքան ավելի լավ:

Երեխային ավելի լավ է պատժել զրկելով լավից, քան նրան վատ բան անել»:

13. «Երեխայի հետ մի քանի զբաղմունք մտածեք կամ մի քանի ընտանեկան գործեր, ավանդույթներ, որոնք կստեղծեն ուրախության տարածք: Այդ զբաղմունքներից կամ գործերից մի քանիսը դարձրեք կանոնավոր, որպեսզի երեխան սպասի և իմանա, որ դրանք անպայման լինելու են, եթե ինքը որևէ շատ վատ բան չի արել: Չեղյալ հայտարարեք դրանք, եթե իսկապես շոշափելի արարք է թույլ տվել և դուք իրականում վշտացած եք: Բայց նրան մի սպառնացեք մանրուքների համար»:

14. «Բացարձակապես անթույլատրելի են ֆիզիկական պատիժները: Դրանք ոչ միայն նվաստացնում, այլև դաժան են դարձնում երեխային: Դրանք ոչինչ չեն սովորեցնում, այլ ընդհակառակը, փչացնում են երեխայի հետ ունեցած հարաբերությունները և արգելակում նրա անձի զարգացումը»:

15. «Անհնազանդությունը միակ բանն է, որ երեխան կարող է հակադրել իր նկատմամաբ սխալ վերաբերմունքին»:

16. «Հաճախ երեխայի անհնազանդությունը «ապստամբության» ձև է մեծի դեմ ՝ ի պատասխան հոգնեցրած պահանջների: Ընդհակառակը, երբ իր գործողություններում մեծն անսպասելի անցնում է երեխայի կողմը, նրան այլևս որևէ մեկի կամ որևե բանի դեմ պայքարելու բան չի մնում»:

17. «Երեխաներն ավելի շատ, քան մեծերը, կարիք ունեն շարժվելու, առարկաներն ուսումնասիրելու, իրենց ուժերը փորձելու: Արգելել նման գործողությունները, նույնն է, թե փորձել արգելապատել ջրառատ գետը: Ավելի լավ է մտածել դրա հոսքը դեպի հարմար և անվտանգ հուն ուղղելու մասին»:

18. «Մի խառնվեք այն գործին, որով զբաղված է երեխան, եթե ինքն այդ մասին չի խնդրում: Ձեր չմիջամտությամբ դուք նրան կհաղորդեք. «Քեզ հետ ամեն ինչ կարգին է: Դու, իհարկե, գլուխ կհանես»»:

19. «Թերևս, ծնողների և ուսուցիչների դաստիարակչական ջանքերի գլխավոր «գայթակղությունը» երեխայի գլխավոր և հիմանական պահանջմունքներից մեկը՝ ազատության և ինքնորոշման պահանջմունքը հաշվի չառնելը, նույնիսկ ավելին՝ ճնշելն է:

Երեխայի աճն ու զարգացումն ապահովում են հատկապես ինքնուրույն գործողությունները: Եվ ինքը՝ երեխան կարող է շատ բան, եթե նրան չխանգարենք»:

20. «Թույլ տվեք երեխային առնչվել իր գործողությունների (կամ անգործության) բացասական հետևանքների հետ: Միայն այդ ժամանակ նա կհասունանա և կդառնա «գիտակից»»:

Նյութը պատրաստվել է «Общаться с ребенком. Как?»«Продолжаем общаться с ребенком. Так?» և «Поведение ребенка в руках родителей» գրքերի հիման վրա:

Ճիշտ օգնենք երեխային հաղթահարել իր խնդիրները

Երեխայի վարքի, ուսման և ցանկացած այլ անձնային խնդիրների պատճառները հասկանալու և շտկելու նպատակով կարող եք դիմել հոգեբանական խորհրդատվության:                                 Գրանցվեք նախապես.                                                                                                                        հետևյալ համարով. +(374  91) 69-31-99,        կամ գրեք հետևյալ էլ. հասցեին.  info@iverh.com          Մանրամասներին տեղեկացեք այստեղ 

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: