1031      0

Դաստիարակության
12 հեղափոխական
ստրատեգիա

Երեխայի դաստիարակության հետ կապված ինչ խնդրի հետ էլ առնչվեն ծնողները, տարիքային հոգեբանության ոլորտի հայտնի մասնագետ Daniel J. Siegel-ի և դաստիարակության էքսպերտ T. P. Bryson-ի «Воспитание с умом. 12 революционных стратегий всестороннего развития мозга вашего ребенка» (անգլ. “THE WHOLE-BRAIN CHILD: 12 Revolutionary Strategies to Nurture Your Child’s Developing Mind”) գիրքը կօգնի լուծել դրանք:

Գրքում երեխայի վատ վարքն ու կամակորությունները բացատրվում են ուղեղի «աճի» որոշակի էտապներով, ինչը նշանակալիորեն հեշտացնում է իրավիճակը հասկանալը: Դրա հիման վրա ներկայացված են երեխայի դաստիարակության, էմոցիոնալ և ինտելեկտուալ զարգացման 12 հեղափոխական ստրատեգիաներ:

Այս գրքի օգնությամբ ծնողները կարող են պարզ և մատչելի բացատրել երեխաներին, թե ինչպես է աշխատում ուղեղը, ինչի շնորհիվ վերջիններս կարող են ավելի լավ հասկանալ իրենց և կառավարել սեփական վարքը:

Daniel J. Siegel, բժշկական գիտությունների դոկտոր, մանկական հոգեբույժ: Mindsight Institute կրթական կենտրոնի տնօրեն: Երեխաների դաստիարակությանը և ուղեղի աշխատանքին նվիրված ավելի քան 10 հանրամատչելի գրքերի հեղինակ է, որոնք բարձր գնահատականի են արժանացել քննադատների և ընթերցողների կողմից:

Մի քանի մեջբերում գրքից.

«Կարևորագույն հմտություններից մեկը, որ պետք է սովորեցնենք մեր երեխաներին, խելամիտ որոշումներ կայացնելն է այնպիսի իրավիճակներում, երբ կրքերը շիկացած են: Անհրաժեշտ է, որ նրանք գործելուց առաջ կանգ առնեն, գնահատեն հնարավոր հետևանքները, մտածեն ուրիշների զգացմունքներ մասին, բարոյական և էթիկական դատողություններ անեն»:

∴∴∴

«Անձրևն իրական է, և հիմարություն է մնալ հորդառատ անձրևի տակ՝ ձևացնելով, թե քո վրա չի կաթում: Բայց ավելի մեծ հիմարություն է պնդել, որ արևն այլևս չի ծագելու: Պետք է օգնել երեխային հասկանալ, որ իր բացասական զգացմունքների ամպերը կարող են ցրվել (և կցրվեն…): Նա ընդմիշտ չէ իրեն զգալու վշտացած կամ բարկացած, վիրավորված կամ միայնակ»:

∴∴∴

«Որքան շատ են մեր երեխաները մտածեն այն մասին, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ, այնքան ավելի շուտ կսովորեն հասկանալ և արձագանքել նրան, ինչ տեղի է ունենում իրենց ներքնաշխարհում և շուրջը»:

∴∴∴

«Երեխաներն ավելի շատ տրամադրված են խոսել և կիսվել այն ժամանակ, երբ խաղում են, ինչ-որ բան կառուցում կամ գնում են մեքենայով, քան, երբ նստում եք նրանց դիմաց, նայում նրանց դեմքին և խնդրում անկեղծ լինել»:

Աղբյուր

Ճիշտ օգնենք երեխային հաղթահարել իր խնդիրները

Երեխայի վարքի , ուսման և ցանկացած այլ անձնային խնդիրների պատճառները հասկանալու և շտկելու նպատակով կարող եք դիմել հոգեբանական խորհրդատվության:                                  Նախապես գրանցվեք.                                                                                                                            հետևյալ համարով. +(374  91) 69-31-99,        կամ գրեք հետևյալ էլ. հասցեին.  info@iverh.com                Մանրամասներին տեղեկացեք այստեղ 

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: