3954      0

Գաղտնի հենարան.
կապվածությունը երեխայի կյանքում

Այս գիրքն օգտակար է և´ երիտասարդ ծնողների, և´ նրանց համար, ովքեր ցանկանում են վերաիմաստավորել իրենց փոխհարաբերություններն արդեն մեծացած երեխաների հետ: Ինչպես գրել է ընթերցողներից մեկն, այն արժե ծնողներին տալ հենց ծննդատանը:

Լյուդմիլա Պետրանովսկայա — նշանավոր հոգեբան, մանկավարժ, ՌԴ նախագահի մրցանակակիր, երեխաներին նվիրված «Ի՞նչ անել, եթե…» գրքերի շարքի հեղինակ:

«Тайная опора: привязанность в жизни ребенка».       8 մեջբերում գրքից

∴∴∴

Ուզու՞մ եք երեխան գլուխ հանի կյանքից, ուրեմն մանկության ողջ ընթացքում սփոփեք ու գրկեք նրան, ընդունեք նրա զգացմունքները: Մի ասեք «Լաց մի եղիր», մի աշխատեք անմիջապես շեղել և ուրախացնել: Օգնեք նրան ողջ մնալով ապրել սթրեսն ու դուրս գալ դրանից, այլ ոչ թե կուլ տալ տհաճ զգացումունքերն ու դառնալ ինքնամփոփ: Թող վշտանա, լաց լինի, վախենա, ըմբոստանա, և թող ձեր օգնությամբ սովորի ընդունել աշխարհի անկատարությունները, հիասթափությունից և ըմբոստանալուց անցնի սփոփվելուն և իրականության հետ հաշտվելուն:

∴∴∴

Նա, ում հետ կապված է երեխան, սփոփում և ուժ է տալիս նրան պարզապես իր ներկայությամբ:

Երեխայի համար միևնույն է՝ ընտանիքը շքեղ առանձնատանն է ապրում, թե հյուղակում, մեծ քաղաքում, թե ջունգլիներում, ապրում է ինչպես շուրջն եղած բոլոր ընտանիքները, թե խիստ տարբերվում է սոցիալական նորմերից: «Ծնողներս կան, իմ կողքին են, ինձ նայում են սիրով, արձագանքում են իմ լացին, ուրեմ ամեն ինչ կարգին է»:

Շուրջը կարող է լինել տնտեսական ճգնաժամ, գլոբալ տաքացում, գրիպի էպիդեմիա, ջրհեղեղ կամ պատերազմ, եթե ծնողների մոտ ամեն ինչ կարգին է, եթե նրանք երեխայից շատ երկար չեն բաժանվում և բավականաչափ վստահ ու հանգիստ են, ուրեմն երեխայի համար լավ է: Որովհետև, երեխայի բարօրությունը կախված է ոչ այն պայմաններից, որում նա ապրում է, այլ այն հարաբերություններից, որում նա գտնվում է:

∴∴∴

Կյանքի դժվարություններին չդիմացող փափկասուն մեծացնելու վախն անհիմն է… Մեզ թվում է, թե նա, ով կոփվել է մանկության դժվարություններից, կկարողանա ավելի լավ գլուխ հանել դրանցից նաև հետագայում: Դա այդպես չէ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դժվարություններն ավելի լավ են հաղթահարում նրանք, ովքեր ունեցել են երջանիկ մանկություն և բարեհաջող ընտանիք:

Նրանց հոգեկանն ունի ամրության պաշար, սթրեսային վիճակում պահպանում է ճկուն և հնարամիտ լինելու ունակությունը, նրանք դիմում են օգնության և կարողանում են իրենք օգնել:

Իսկ նրանք, ում մանկությանը դժվարություններ են բաժին հասել, ովքեր ստիպված են եղել վախը և ցավը հաղթահարել առանց ծնողների օգնության, ընդհակառակը, ծայրահեղ սուր են արձագանքում սթրեսին՝ ընկնելով կամ ագրեսիայի, կամ հուսահատության մեջ:

∴∴∴

«Գիրկն առնելը մեր պատասխանն է աշխարհի բոլոր սպառնալիքներին, հենց մահվանը, և, համաձայնվեք, դրանում ինչ-որ վեհ բան կա»:

∴∴∴

Հնազանդվելուն երեխայի պատրաստ լինելը պայմանավորված է ոչ թե հանդիմանությամբ, խրատներով, պատիժներով ու պարգևներով, այլ կապվածության որակով: Որքան հուսալի է կապը ծնողների հետ, որքան ավելի շատ են նրանք «մերոնքական» երեխայի համար, այնքան նրա համար ավելի բնական է ծնողներին հնազանդվելը; Իսկ անծանոթներին՝ ոչ, քանի դեռ ծնողներն առնվազն հավանություն չեն տվել նրանց ցուցումներին:

∴∴∴

Երբ ձեր երեխաները կսկսեն կռիվ սարքել ձեզ հետ, ամենալավ բանը, որ կարող եք անել նրանց համար, որակով կռվելն է: Բազմազան ռեպերտուարով, ուժի և հոգատարության դիրքից, իսկ հետո անպայման վերականգնելով ձեր հարաբերությունները՝ ցույց տալով, որ կոնֆլիկտը չի կարող կործանել այն:

∴∴∴

Եթե հանկարծ մեծը կողքիդ չգտնվի, կամ, եթե նա չշտապի հոգ տանել ու պաշտպանել, դու′, փոքրիկ, միանգամից մի հանձնվիր: Չէ որ դու պարզապես կամակորություն չես անում, դու կյանքի համար ես պայքարում, այստեղ նրբանկատությունը տեղին չէ: Չի գալիս, ուրեմն ավելի բարձր կանչիր: Չի ցանկանում՝ ստիպիր: Վստահ չես նրանում, մեկ անգամ ևս փորձիր, արդյո՞ք նա առաջվա պես քո մեծն է և քեզ էլ իրենն է համարում: Այստեղ կարևոր է զգոնությունը: Պայքարի´ր:

∴∴∴

(մեջբերումը բնագրով է՝ առանց թարգմանության)

Любили тебя без особых причин,                                                                                                                      За то, что ты дочь,                                                                                                                                              За то, что ты сын,                                                                                                                                                  За то, что малыш,                                                                                                                                                За то, что растешь,                                                                                                                                            За то, что на папу и маму похож.                                                                                                                        И эта любовь до конца твоих дней                                                                                                      Останется тайной опорой твоей.

Ըստ «Тайная опора: привязанность в жизни ребенка» գրքի

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: