1432      0

Հրաշալի
մարդկանց
12 կանոնները

Հայտնի մարկետոլոգ, «Будь лучшей версией себя» գրքի հեղինակ Dan Waldschmidt -ը ներկայացնում է հրաշալի մարդկանց 12 կանոնները:

Հրաշալի մարդ լինելը պատահականություն չէ: Երբեմն թվում է, թե մեր կյանքում տեղի ունեցող զարմանալի բաները հայտնվում են հենց այնպես: Բայց, երբ ուշադիր հետևում եք այն բացառիկ մարդկանց, ովքեր ոչ սովորական բաներ են անում, հասկանում եք, որ հրաշալի լինեը կախված է մի շարք կանոններից: Կանոններ, որոնցով պետք է զինվեք՝ անկախ նրանից, թե ինչի եք ուզում հասնել: Ահա, թե ինչպես դա անել:

1. Ձեր գործը պետք է բուժի

Հերոսները բուժում են: Ամենամեծ զենքը, որ ունեք, մարդկանց ոտքի կանգնեցնելն է: Մարդիկ պատրաստ են վճարել և անել ցանկացած բան, որպեսզի իրենց ավելի լավ զգան: Նրանց օգնելով այդ հարցում, հանդես եք գալիս որպես մարդ, ով զարմանահրաշ բաներ է անում:

2. Եղեք ազնիվ, անկեղծ և բարի

Փոքր ստորությունները սպանում են ձեր դրական մղումները: Դրան է բերում նաև փոքր հարցերում մշտական սուտը: Ինչու՞ դատարկ տեղն անհանգստանալ կամ անքուն գիշերներ անցկացնել այն մարդկանց կամ իրավիճակների հետ կապված, որոնցից կարելի է գլուխ հանել ձեր սպասումների վերաբերյալ հստակ և ազնիվ զրույցի միջոցով:

3. Պատրաստ եղեք երկար խաղի: Միշտ ընտրեք ուղիղ ճանապարհը

Ժամանակն ամեն ինչ հավասարեցնում է: Մի կենտրոնացեք արդարության վրա: Մարդիկ, ովքեր սխալ են վարվում, կքաղեն իրենց գործողությունների պտուղները: Եթե զգույշ չլինեք, ձեր ժամանակը կվատնեք ամեն տեսակի անմտությունների, այլ ոչ թե հրաշալի մարդ լինելու վրա:

4. Դուք պետք է առաքելություն ունենաք, այլ ոչ թե նպատակների հավաքածու

Կենտրոնացեք ավելինի վրա: Նպատակները գալիս ու գնում են: Առաքելությունը փոխում է կյանքը: Ժամանակ գտեք մտածելու այն մասին, թե ի՞նչ եք ուզում ձեզ համար: Տարված եղեք ձեր առաքելությամբ: Մի արեք հենց այնպես: Եղեք կատարյալ: Դա այն տեղն է, որտեղից սկսում է ձեր հրաշալի լինելը:

5. Օգնեք ձեր գլխին, առողջությանը և սրտին

Դուք զբաղված եք նրանով, որ օգնում եք բոլորին: Ի՞նչ եք անում, որպեսզի ինքներդ էներգիայով լեցուն և երջանիկ մնաք: Ձեր երազանքը կմահանա, եթե ձեր հոգին մարի: Պահպանեք ողջամտությունը և ոգևորությունը: Երկուսի համար էլ թերապևտ կամ մարզիչ գտեք:

6. Համառորեն պայքարեք միջակության և սովորականի դեմ

Ոչ սովորական արդյունքներ ստանում է նա, ով ձգտում է «ուրիշ լինել»: Ստիպեք ձեզ դժվար բաներ անել: Ընդունեք, որ կարելի է լինել ոչ հարմար, ոչ այնպիսին, ինչպիսին բոլոր: Դուք կարող եք միաժամանակ լինել և′ սովորական, և′ ոչ սովորական:

7. Ջանքերը բազմապատկելու համար օգտագործեք տեխնոլոգիաներ

Գոյություն ունեն տասնյակ կոնկրետ միջոցներ, որոնք օգնում են ձևավորել նոր սովորություններ: Օգտագործեք խելացի գործիքներ, որպեսզի ձեր առաքելությունը ավելի հզոր և արդյունավետ դարձնեք:

8. Աշխատեք, որ ձեր շուրջը բոլորն իրենց հրաշալի զգան

Ամենամեծ ազդեցությունը, որ կարող եք ունենալ՝ ոգևորել բոլոր նրանց, ում հանդիպում եք: Ավելի շատ ժպտացեք: Նույնիսկ այն օրերին, երբ ձեզ բացարձակապես վատ եք զգում: Լավ զգալու ամենալավ միջոցը շրջապատող մարդկանց նկատմամբ սիրո դրսևորումն է:

9. Արգելեք ձեզ անհանգստանալ այն բանի համար, ինչը չեք կարող վերահսկել

Փոխեք այն, ինչը կարող եք փոխել: Աշխատեք կենտրոնացած լինել: Անհանգստությունն ընտրություն է: Դու‘ք պետք է որոշեք, թե ինչի մասին ձեզ թույլ տաք մտածել: Անհրաժեշտ գործողություններ ձեռնարկեք, այլ ոչ թե վախի բեռի տակ ձեռքերը ծալած նստեք:

10. Գործեք ավելի արագ, քան մարդիկ են սպասում

Հաջողության հասնելը հիմնականում այն բանի արդյունքն է, որը դուք անպայման գործը ավարտին եք հասցնում և դա անում եք գերազանց: Այն լրացուցիչ շաբաթը, որը վերցնում եք կարևոր զանգից կամ նամակին պատասխանելուց առաջ, գրեթե միշտ այն տարբերությունն է, որ կա հաջողության և անհաջողության միջև:

11. Ձեր առօրյա կյանքում խուսափեք ցանկացած բացասական ազդեցությունից

Բացասականը կկոտրի ձեր ոգին և կփչացնի ձեր ցանկացած մոտիվացիան: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր ձեզ հուսահատության են տանում: Գիտակցված ջանքեր գործադրեք: Ձեզ պետք չէ նրանց ուղղել: Իսկ նրանք ցանկանում են կոտրել ձեզ:

12. Ապրեք ոչ միայն աշխատանքով

Դուք ձեր աշխատանքը չեք: Դուք դուք եք: Դուք կարող եք ամենալավը լինելը ինչպես աշխատանքում, այնպես էլ ցանկացած այլ տեղ: Զարգացրեք հետաքրքրությունները և ընկերությունը: Թույլ տվեք ձեզ հետաքրքրասեր լինել: Եվ տարված լինել ինչ-որ բանով:

Իհարկե, այս բոլորը միանգամից չի լինում:

Բայց հրաշալի մարդ լինելն արժե դրան:

Ուրեմն թող հրաշալի լինելը ձեր կյանքի մշտական մասը դառնա:

Կատարելագործեք: Հարմարեցրեք: Ընդունեք նոր գաղափարներն ու մտածողության լավագույն ձևերը:

Կրքոտ ձևով հավատացեք ձեր առաքելությանը: Ուղղակի շարունակեք ավելի լավը դառնալ:

Եղեք հրաշալի մարդ:

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: