918      0

Ի՞նչ է
թրոլլինգը

Թրոլլինգը վիրտուալ տարածքում կոշտ և պրովոկացիոն հաղորդագրությունների միտումնավոր տարածումն է, ցանցային շփման ժամանակ դրսևորվող սոցիալական սադրանքը կամ ծաղրը:

Այն գործածվում է ինչպես անձնավորված մասնակիցների կողմից, ովքեր շահագրգռված են, որպեսզի ունենան  լայն, հրապարակային, սկանդալային ճանաչում, այնպես էլ անանուն օգտատերերի կողմից, որոնց ինքնությունը պարզել հնարավոր չէ:

«Թրոլլինգը» վիրտուալ համայնքի ժարգոնային տերմիններից  է: Բառացի թարգմանած (անգլ. trolling)  նշանակում է «հատուկ խայծով ձուկ բռնել»:

Ընդհանուր առմամբ, այս երևույթը բնութագրվում է որպես վիրտուալ հաղորդակցման ռեսուրսներում սադրիչ  հաղորդագրությունների տեղադրում՝ նապատակ ունենալով ինտերնետ-փոխհարաբերությունների էթիկայի կոդեքսը խախտելով, ստեղծել կոնֆլիկտային իրավիճակ:

Թրոլլինգի միջոցները

Թրոլլինգի իրականացման հիմնական տարածքներն են տարբեր վիրտուալ թեմատիկ ֆորումները, կոնֆերանսները, սոցիալական ցանցերը, պորտալները, զրուցարանները և լրատվական կայքերը:

Թրոլլը փորձում է ներկայանալ որպես տիպիկ օգտատեր, ով կիսում է խմբի  ընդհանուր հետաքրքրությունները  և խնդիրները: Նա կարող է տարբեր ձևերով էական վնաս հասցնել շփմանը. ձախողել քննարկումը, վնասակար խորհուրդ կամ դեստրուկտիվ գաղափար տարածել, քայքայել խմբի փոխադարձ վստահությունը:

Թրոլլինգը, որպես սոցիալական ագրեսիայի ձև, ունի իր առանձնահատկությունները: Նախ, այն կարելի է իրականացնել միայն վիրտուալ տարածքում:

Երկրորդը ագրեսիայի շատ արագ զարգացման սպեցիֆիկ մեխանիզմն է, և դրա ակնարթորեն տարածվելը վիրտուալ խմբակցության մասնակիցներից շատերի մոտ:

Երրորդը կոնֆլիկտի պոտենցիալ զոհի անկարողությունն է ֆիզիկական կամ վիզուալ կոնտակտի մեջ մտնել կոնֆլիկտը հրահրողի (թրոլլի) հետ:

Վերջին ժամանակներս թրոլլինգը լայնորեն օգտագործվում է որպես PR տեխնոլոգիա կոմերցիոն և քաղաքական ոլորտներւմ: Փորձագետները պնդում են, որ այս տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասսայականության և հասարակական կարծիքի կեղծ էֆեկտներ, ինֆորմացիայի աղբյուրի նկատմամաբ մեծացնել վստահությունը, ինֆորմացիան ստացող լսարանի ավելի մեծ ընդգրկվածություն ապահովել: Ընդ որում, թրոլլինգը դասվում է «կեղտոտ» տեխնոլոգիաների շարքին:

Իրենք՝ ինտերնետ-թրոլլները սկսել են ձևավորել իրենց համայնքները և կազմակերպությունները, փոխանակում են կոնֆլիկտներ հրահրելու իրենց փորձը:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: