924      0

5 բան, որոնք ընդմիշտ
կհիշի ձեր երեխան

Ամերիկացի պաստոր Դեյվ Ուիլիսը ծնողներին առաջակում է դաստիարակության հարցում կենտրոնանալ այնպիսի բաների վրա, որոնք իսկապես կարևոր են երեխայի համար:

Հեղինակի մասին. Դեյվ Ուիլիս (Dave Willis) – ԱՄՆ, Ջորջիա նահանգ, եկեղեցու քահանա: «Սիրո յոթ նշանները. ամուր փոխհարաբերությունների հիմնական սկզբունքները» գրքի հեղինակ:

Ինձ համար ամեն մի նոր երեխայի ծնունդ առիթ է տրվել կարոտին և մտորել սեփական մանկության մասին: Մտածել, թե իմ մանկությունից ի՞նչն եմ ավելի հաճախ հիշում և ինչու՞: Նաև այն մասին, թե իմ մասին ես ի՞նչ հիշողություններ կուզենայի թողնել իմ երեխաների մոտ:

Ցանկանում եմ նախապես պլանավորել և ծրագրել յուրաքանչյուր թանկարժեք րոպեն: Կյանքը շատ կարճ է, և երեխաների հետ շփվելու համար մեզ տրված ժամանակը կանցնի շատ արագ:

Ցանկանում եմ առավելագույն օգուտ քաղել երեխաների հետ շփման ամեն մի րոպեից և յուրատեսակ ժառանգության թողնել, որն ինձանից հետո դեռ շատ երկար կապրի: Չէի ասի, որ ես հիվանդագին եմ տարված այս գաղափարով, բայց իմ համար կարևոր է երեխաների հետ ժամանակ անցկացնելիս բաց չթողնել կարևորը:

Մենք, ծնողներս, հակված ենք անհանգստանալ այնպիսի բաների համար, որոնք իրականում քիչ նշանակություն ունեն: Ամենայն հավանականությամբ, մեր երեխաները չեն հիշի տան կամ այգու ամեն մի մանրուքը, սառնարանը լիքն էր նշանավոր, թե՞ սովորական ֆիրմաների արտադրանքով:

Եկեք կենտրոնանանք այն բաների վրա, որոնք իսկապես կարևոր են:

1. Այն ժամանակը, երբ երեխաները ձեր շնորհիվ իրենց ապահով են զգացել:

Ամեն մի երեխա խոցելի է և պաշտպանության կարիք ունի: Ձեր երեխաները կհիշեն այն երեկոները, երբ հրեշներին քշում էիք մահճակալի տակից և օգնում հաղթահարել գիշերային մղձավանջը:

Բայց ճիշտ նույն ձևով նրանք ընդմիշտ կմտապահեն նաև այն պահը, երբ հենց ձեր մեջ արթնացավ հրեշը և լրջորեն վախեցրեց նրանց: Իհարկե, ուշ թե շուտ երեխաները ստիպված են լինելու ձեզ տեսնել բարկացած ու զայրացած, որովհետև դա նույնպես կյանքի մաս է: Բայց աշխատեք այնպես անել, որ երեխաները ձեր կողքին իրենց ապահով զգան:

2. Այն ժամանակը, երբ ձեր ուշադրությունը լիովին նրանց է պատկանել:

Երեխաները մեր սերը չափում են առաջին հերթին իրենց նկատմամբ ունեցած ուշադրությունով: Նրանք ընդմիշտ կհիշեն այն պահերը, երբ թողել եք ձեր բոլոր գործերը, որպեսզի  նրանց հետ թեյ խմեք, գնդակ խաղաք, թռչկոտեք բատուտի վրա: Աշխատեք ժամանակ գտնել նման մանրուքների համար, որովհետև, վերջին հաշվով, միասին անցկացված այդ րոպեները երեխաների համար կլինեն ամենանշանակալին:

3. Ամուսնու կամ կնոջ հետ ձեր շփման ձևը:

Երեխաների մոտ սիրո մասին պատկերացումները հիմնականում ձևավորվում են այն ժամանակ, երբ նրանք հետևում են, թե ինչպես են շփվում ծնողները, ինչպես են վերաբերվում միմյանց: Ձգտեք այնպիսի միություն ստեղծել, որը նրանց մեջ նույնպես կարթնացնի երբևէ ամուսնանալու ցանկություն: Նրանց նվիրենք այն ապահովության զգացումը, որն ունենում է մարդը հետևելով հոր և մոր քնքուշ ու հարգալից հարաբերություններին:

4. Ձեր հավանության խոսքերը և քննադատական դիտողությունները:

Երեխայի սիրտը փափուկ կավի նման է, որում ժամանակի ընթացքում ամրանում են կյանքի վաղ փուլերում ստացած տպավորությունները: Երեխաների նույնանալը և ինքնագնահատականը, նրանց պատկերացումները սեփական պոտենցիալի մասին մեծապես հիմնված են այն խոսքերի վրա, որոնք ասել եք նրանց կյանքի առաջին տարիներին:

Այո, որպես ծնող, մեր աշխատանքի մասն է կազմում երեխայի վարքը շտկելը և նրան կարգ ու կանոն սովորեցնելը: Բայց նույնիսկ այդ պահերին մի մոռացեք դրական ամրապնդման մասին: Թող ձեր խոսքերը լինեն սիրով և աջակցությամբ լի:

5. Ընտանեկան ավանդույթները

Երեխաները սիրում են ինքնաբուխ լինել, բայց ոչ պակաս ձգտում են նաև կանխատեսելի իրադարձությունների: Նրանք մեծ ջերմությամբ կմտապահեն ձեր ստեղծած բոլոր ավանդույթները՝ լինի դա ֆիլմի ամենշաբաթյա դիտումը, թե՞ երեկոյան համատեղ խաղերը, ամեն տարի ընտանիքով հանգստանալու գնալը, ծննդյան տոները կամ ցանկացած այլ նշանակալի իրադարձություն նշելը:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: