172      2

Ի՞նչ է ուզում
իմ երեխան

Երեխայի խնդրային վարքի հիմքում նրա նյարդակենսաբանական առանձնահատկություններն են: Կլինիկական հոգեբան Մոնա Դելահուկ:

Հիմնվելով   նյարդային   համակարգի  և   վարքի   փոխադարձ   կապի վերաբերյալ նեյրոհոգեբանության  վերջին   հետազոտությունների   արդյունքների  վրա,   կլինիկական  հոգեբան  Մոնա Դելահուկն իր՝   «Ի՞նչ է ուզում իմ երեխան» գրքում պատմում է երեխայի խնդրային վարքի, այդ վարքի հիմքում ընկած իրական պատճառների ու դրանք հաղթահարելու հարցում ծնողի անելիքների մասին:

Մոնա Դելահուկ — ԱՄՆ, փիլիսոփայության դոկտոր, ավելի քան 30-ամյա փորձ ունեցող կլինիկական հոգեբան, երեխաների հոգեկան առողջության ոլորտի,  զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքի ճանաչված մասնագետ:

Այլ կերպ ասած, «վերևից ներքև» մոտեցման փոխարեն, ինչը ենթադրում է, որ ուղեղն է կառավարում երեխայի վարքը, հեղինակն առաջ է քաշում  «ներքևից վերև» մոտեցումը, որի հիմքում նյարդային համակարգի առանձնահատկություններն ու դրա առաջնային դերն է:

Գրքում,   հիմնվելով  ոչ  միայն  նեյրոհոգեբանության  վերջին  նվաճումների,  այլև  սեփական մասնագիտական փորձի վրա, հեղինակը ներկայացնում է մի շարք խնդիրների մեկնաբանություններ և բացատրություններ, ինչպիսիք են օրինակ.

  • ինչպե՛ս հասկանալ երեխայի լացի, վախի, անհանգստության իրական պատճառները,
  • ինչպե՞ս սովորեցնել փոքրիկին քնել ամբողջ գիշեր,
  • ճանաչել երեխայի հույզերը, զգացմունքները, զգայական փորձը,
  • արդյո՞ք ամեն անգամ պետք է օգնել երեխաին, եթե նա խնդրում է,
  • ինչպե՞ս զարգացնել երեխայի ինքնակարգավորումը և այլն:

Հեղինակի հստակ խորհուրդներն օգնում են հատուկ մոտեցում գտնել ամեն երեխայի համար, քայլ առ քայլ ամուր և ներդաշնակ հարաբերություններ կառուցել նրա հետ:

Գիրքն օգնում է ծնողին հոգ տանել նաև իր մասին, ֆիզիոլոգիական մակարդակում ստեղծել հանգստության և ապահովության զգացում:

«Ի՞նչ է ուզում իմ երեխան» գիրքը ծնողների, նեյրոհոգեբանությամբ հետաքրքրվողների, հոգեբանների, ուսուցիչների և դաստիարակների համար է:

Կարդացեք գրքի 1-ին գլուխն ամբողջությամբ..

«Как разобраться в физиологии вашего ребенка и почему это важно? » (pdf)

Обсуждение: 2 коммент.
  1. Նաիրաասում է՝

    Հայերեն տարբերակը չկա?

    Պատասխանել
    1. iverhասում է՝

      Հարգելի Նաիրա, պատասխանն ուղարկել եմ Ձեր նշած էլեկտրոնային հասցեին:

      Պատասխանել

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: