5816      0

Ինչպես գլուխ հանել դժվար մարդկանցից և խուսափել սթրեսներից

10 խորհուրդ «Эмоциональный интеллект 2.0» գրքի համահեղինալ Թրեվիս Բրեդբերիից (Travis Bradberry):

Դժվար մարդիկ տրամաբանության չեն ենթարկվում: Նրանց մի մասը գտվում է շրջապատի վրա իրենց ունեցած բացասական ազդեցության վերաբերյալ հաճելի անտեղյակության մեջ, իսկ մյուսները, կարծես թե հաճույք են ստանում՝ շուրջը ստեղծելով խառնաշփոթ և հունից հանելով մարդկանց: Բոլոր դեպքերում, նրանք ավելորդ բարդությունների, վեճերի և սթրեսների պատճառ են դառնում:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ վկայում են, որ սթրեսը կարող է երկարատև բացասական ազդեցություն ունենալ գլխուղեղի վրա: Նույնիսկ սթրեսի մի քանի օրը խախտում է հիպոկամպում նեյրոնների արդյունավետությունը, ինչը գլխուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է մտածողության և հիշողության համար:

Շաբաթներ տևող սթրեսը վնասում է նեյրոնային դենդրիտները (փոքրիկ «ձեռքեր», որը գլխուղեղի բջիջներն օգտագործում են միմյանց հետ շփվելու համար), իսկ ամիսներով ձգվող սթրեսը կարող է մեկընդմիշտ քայքայել այդ նեյրոնները: Սթրեսը լուրջ վտանգ է ձեր հաջողությունների համար: Երբ այն դուրս է գալիս վերահսկողությունից, գլխուղեղն ու արտադրողականությունը տուժում են:

Աշխատանքային սթրեսների մեծ մասի աղբյուրը կարելի է հեշտությամբ ճանաչել: Օրինակ, եթե աշխատում եք ինչ-որ նախագծի վրա, կարող եք դրա հետ կապված անհանգստություն և սթրեսներ ունենալ, բայց, ամենայն հավանականությամբ, գիտեք, թե ինչպես այն կառավարել: Իսկ այ սթրեսի անսպասելի աղբյուրները, որոնք ձեզ անակնկալ են մատուցում, ամենից շատն են վնաս պատճառում:

Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի կենսաբանության և կլինիկական հոգեբանության ամբիոնի անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ խիստ բացասական էմոցիաներ առաջացնող ազդակների ազդեցությունն օրգանիզմի վրա այնպիսին է, ինչպիսին լինում է դժվար մարդկանց հետ շփվելիս:

Այն ստիպում է գլխուղեղին ուժեղ սթրեսով արձագանքել: Դժվար մարդիկ բացասական ապրումների, դաժանության, զոհի սինդրոմի կամ պարզապես անմիտ արարքների միջոցով մեր գլխուղեղը բերում են այնպիսի սթրեսային վիճակի, որից պետք է ամեն գնով խուսափել:

Սեփական էմոցիաները կառավարելու և հանգստությունը պահպանելու ունակությունը անմիջականորեն ազդում է աշխատանքի արդյունավետության վրա: TalentSmart –ը անցկացրել է ավելի քան 1 միլիոն մարդու հետազոտություն և պարզել, որ ամենաարդյունավետ աշխատակիցների 90%-ը կարողանում է սթրեսի ժամանակ կառավարել սեփական էմոցիաները, պահպանել հանգստությունն ու ինքնավերահսկողությունը:

Դժվար մարդկանց չեզոքացնելը մեծագույն տաղանդներից մեկն է: Այս հարցում կան դժվարությունները հաղթահարելու մշակված ստրատեգիաներ, որոնք օգտագործվում են դժվար մարդկանց իրենցից հեռու պահելու համար:

Ես ինքս էլ առնչվել եմ բազմաթիվ արդյունավետ ստրատեգիաների հետ, որոնք խելացի մարդիկ օգտագործում են դժվար մարդկանց հետ շփվելիս: Ստորև ներկայացնում եմ դրանցից մի քանիսը: Որպեսզի հաջողությամբ գլուխ հանեք դժվար մարդկանցից, պետք է սովորեք վերահսկել այն, ինչը կարող եք, և վերացնել այն, ինչը վերահսկել չեք կարող: Կարևոր է հիշել մի բան. դուք կարող եք վերահսկել շատ ավելին, քան կարող եք ենթադրել:

1. Նրանք կարողանում են տարածությունը պահել

Մարդիկ, ովքեր սիրում են անընդհատ բողոքել, բոլորովին աստծո պարգև չեն, որովհետև նրանք տարվում են իրենց խնդիրներով և չեն կարողանում կենտրոնանալ լուծումներ գտնելու վրա: Նրանք ցանկանում են լաց լինել ձեր ուսին, որպեսզի իրենց ավելի լավ զգան: Հաճախ մարդիկ մեծ դժվարությամբ, բայց լսում են այդ բողոքները, որովհետև չեն ցանկանում, որ իրենց համարեն կոպիտ և անզգայուն: Բայց մի նուրբ սահման կա օտար մարդուն կարեկցելու և նրա բացասական էմոցիաների շրջապտույտի մեջ ընկնելու միջև:

Դուք կարող եք խուսափել դրանից միայն սահմանափակումներ դնելով և անհրաժեշտության դեպքում դրանից հեռանալով: Մտածեք այսպես. եթե բողոքողը ծխեր, կնստեի՞ք արդյոք նրա հետ ամբողջ օրը ՝ շնչելով սիգարետի ծուխը: Դուք կհեռանայիք, և նույնն էլ պետք է անել այս դեպքում:

Սահմանափակումներ դնելու շատ լավ միջոց է, երբ բողոքողին հարցնում եք, թե ինչպե՞ս է նա պատրաստվում լուծել իր խնդիրը: Այս դեպքում, սովորաբար, նրանք կամ հանգստանում են, կամ էլ խոսակցությունն ուղղում են ավելի արդյունավետ ուղղությամբ:

2. Նրանք վեր են կանգնում դրանից

Դժվար մարդիկ ձեզ հունից հանում են, որովհետև նրանց վարքն իռացիոնալ է: Այստեղ որևէ սխալ չկա, նրանց վարքն իսկապես հակասում է բանականությանը: Այդ դեպքոււմ ինչու՞ եք թույլ տալիս ձեզ էմոցիոնալ ձևով արձագանքել նրանց և ներքաշվել պարզաբանումների մեջ:

Որքան ավելի իռացիոնալ և անմիտ է համարվում ինչ-որ մեկը, այնքան ավելի հեշտ է դուրս գալ նրա թակարդից: Մի փորձեք հաղթել նրանց իրենց իսկ ձևով: Էմոցիանալ առումով հեռացեք նրանցից և վերաբերվեք ձեր փոխհարաբերություններին որպես մի նախագծի: Պետք չէ արձագանքել էմոցիանալ խառանշփոթին՝ միայն փաստերին:

3. Նրան գիտակցում են իրենց էմոցիաները

Էմոցիանալ տարածություն պահելը պահանջում է գիտակցված մոտեցում: Դուք չեք կարող արգելել ինչ-որ մեկին հունից հանել ձեզ, եթե չգիտեք, թե որ պահին է դա տեղի ունենում: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ պետք է հավաքեք ձեզ և ընտրեք առաջ գնալու ամենալավ ճանապարհը: Դա նորմալ է, չպետք է վախենաք այդ նպատակով ձեր համար որոշ ժամանակ շահելուց:

Դրա մասին այսպես մտածեք. եթե հոգեկան հիվանդ մարդը փողոցում մոտենում է ձեզ և ասում, որ ինքը Ջոն Քենեդին է, դուք դժվար թե նրան ուղղեք: Երբ շփվում եք ձեր գործընկերոջ հետ, ով նույնքան տարօրինակ է դատում, երբեմն ավելի լավ է ուղղակի ժպտալ և գլխով անել: Եթե պատրաստվում եք ուղղել նրան, ձեզ մի փոքր ժամանակ տվեք, որպեսզի պլանավորեք դա անելու ամենալավ ձևը:

4. Նրանք սահմաններ են դնում

Սա այն հարցն է, որտեղ մարդիկ հակված են իրենց թերագնահատել: Նրանք կարծում են, որ իրենք չեն կարող կառավարել այդ քաոսը, քանի որ աշխատում կամ ապրում են տվյալ մարդու հետ: Դա շատ հեռու է ճշմարտությունից: Հենց որ միջոց գտնեք իրավիճակին ավելի լայն նայելու, դժվար մարդու վարքը կդառնա ավելի կանխատեսելի և հասկանալի: Դա հնարավորություն կտա ձեզ ռացիոնալ ձևով մտածել այն մասին, թե երբ և որտեղ պետք է համաձայնվեք նրա հետ, որտեղ ոչ:

Օրինակ, եթե նույնիսկ ինչ-որ մեկի հետ համատեղ աշխատում եք, դա չի նշանակում, որ դուք պարտավոր եք այդ մարդու հետ փոխահարաբերությունների մեջ մտնել այնպես, ինչպես մնացած գործընկերների հետ:

Դուք կարող եք սահմաններ դնել, բայց պետք է դա անեք գիտակցված և ակտիվորեն: Եթե թույլ տաք, որ ամեն ինչ իր հունով գնա, անպայման ներքաշված կլինեք դժվար խոսակցությունների մեջ: Եթե սահմաններ դնեք և որոշեք, թե երբ պետք է շփվել դժվար մարդու հետ, դուք կկարողանաք վերահսկել քաոսի մեծ մասը: Միակ խորամանկությունը համառ գտնվելը և սահմանները տեղում պահելն է, երբ ձեր հակառակորդը կփորձի հարձակվել դրանց վրա: Իսկ դա նա անելու է:

5. Նրանք մարտը մինչև վերջ չեն տանում

Խելացի մարդիկ գիտեն, որ կարևոր է այսօր կենդանի մնալ, որպեսզի պայքարեն վաղը, հատկապես, երբ հակառակորդը բացասական մարդ է: Կոնֆլիկտի ժամանակ չկառավարվող էմոցիաները ստիպում են գործի դնել «ձեռքերն ու ոտքերը», կռիվ տալ, որը կարող է ձեզ լուրջ վնաս պատճառել: Երբ անդրադառնում եք ձեր էմոցիաներին և արձագանքում եք դրանց, կարող եք խելամիտ ձևով ընտրել, թե որտեղ պայքարել, որտեղ ո‘չ: Պնդեք ձերը միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է:

6. Նրանք կենտրոնում են ոչ թե խնդիրների, այլ լուծումներ վրա

Ձեր էմոցիանալ վիճակը կախված է նրանից, թե ինչի վրա եք կենտրոնացնում ձեր ուշադրությունը: Երբ կենտրոնանում եք խնդիրների վրա, առաջացնում եք բացասական էմոցիաներ և սթրես: Երբ կենտրոնանում եք այն գործողությունների վրա, որոնք օգնում են ավելի լավը դարձնել ձեզ և ձեր իրավիճակը, ստեղծվում է անձնական արդյունավետության զգացողություն, որն էլ իր հերթին առաջացնում է դրական էմոցիաներ և թուլացնում սթրեսը:

Երբ խոսքը վերաբերում է անբարյացկամ մարդկանց, կենտրոնանալն այն բանի վրա, թե որքան խելագար և դժվար են նրանք, ձեզ իշխանություն է տալիս նրանց նկատմամբ: Դադարեք մտածել այն մասին, թե ինչպես է դժվար մարդն անհանգստացնում ձեզ և կենտրոնացեք դրանք լուծելու միջոցների վրա: Դա ձեզ ավելի արդյունավետ կդարձնի, կնվազեցնի նրա հետ շփվելուց առաջացող սթրեսը:

7. Նրանք չեն մոռանում

Էմոցիանալ առումով զարգացած մարդիկ շուտ են ներում, բայց դա չի նշանակում, որ նրանք մոռանում են: Ներել, նշանակում է բաց թողնել այն, ինչ տեղի է ունեցել, որպեսզի կարողանաք առաջ շարժվել: Սա չի նշանակում, որ ձեզ վիրավորողին ևս մի հնարավորություն եք տալիս: Խելացի մարդիկ չեն ցանկանում խրվել ուրիշների անպետք սխալների մեջ, այդ պատճառով նրանք արագ բաց են թողնում նրանց և վճռականորեն պաշտպանում են իրենց հետագա վնասներից:

8. Նրանք ճնշում են ներքին բացասական երկխոսությունը

Երբեմն դուք ներծծում եք այլ մարդկանց բացասականը: Նորմալ է, երբ ձեզ վատ եք զգում ինչ-որ մեկի վատ վերաբերմունքից, բայց ձեր ներքին երկխոսությունները (ձեր զգացմունքների հետ կապված ձեր մտքերը) կարող են կամ ուժեղացնել բացասականը, կամ օգնել ձեզ անցնել դրա կողքով: Բացասական ներքին երկխոսությունը կտրված է իրականությունից, տեղին չէ և դատապարտված է անհաջողության: Այն ձեզ տանում է դեպի այնպիսի էմոցիանալ շրջապտույտ, որտեղից դժվար է դուրս գալ: Պետք է խուսափեք դրանից ամեն գնով:

9. Նրանք լավ են քնում

Երկար տարիներ ես կենաց մահու պայքարել եմ դրա համար, և բավարար չեն այն խոսքերը, որպեսզի արտահայտեմ էմոցիոնալ ինտելեկտը բարձրացնելու և սթրեսի մակարդակը կառավարելու հարցում քնի կարևորությունը: Երբ դուք քնած եք, ձեր ուղեղը բառացիորեն լիցքավորվում է, դուք արթնանում եք առույգ և պարզ գլխով:

Ձեր ինքնակառավարումը, ուշադրությունը և հիշողությունը վատանում են, երբ դուք քիչ կամ սխալ եք քնում: Քնի պակասը ինքնին բարձրացնում է սթրեսի հորմոնների մակարդակը, նույնիսկ առանց տրիգերների* առկայության: Լավ գիշերային քունը բացասական մարդկանց նկատմամբ ձեզ դարձնում է ավելի լավատես, ստեղծագործ և ակտիվ՝ ստեղծելով համապատասխան տրամադրվածություն, որն այնքան անհրաժեշտ է նրանց հետ ամենօրյա փոխհարաբերություններում:

10. Նրանք օգտագործում են աջակցության ստանալու իրենց հնարավորությունը

Ամեն ինչ ինքնուրույն լուծելը գաղթակղիչ, բայց անարդյունավետ է: Որպեսզի պայքարեք նեգատիվ մարդկանց դեմ, պետք է ճանաչեք նրանց նկատմամբ ձեր մոտեցման թույլ տեղերը: Դա նշանակում է, որ պետք է օգտագործեք աջակցություն ստանալու ձեր հնարավորությունը, որպեսզի որոշեք դժվար մարդու նկատմամբ ձեր դիրքորոշումը:

Ամեն ոք աշխատանքում կամ դրանից դուրս ունի մեկին, ով պատրաստ է օգնել նրան դուրս գալ դժվար իրավիճակից: Գտեք այդ մարդկանց ձեր կյանքում և ջանք գործադրեք, որպեսզի անհրաժեշտության դեպքում ստանաք նրանց ընբռնումն ու օգնությունը: Այնպիսի մի պարզ բան, ինչպիսին իրավիճակը բացատրելն է, կարող է նոր տեսակետի բերել: Հաճախ այլ մարդիկ տեսնում են լուծումներ, որոնք դուք չեք տեսնում, որովհետև նրան այդչափ էմոցիոնալ ձևով ներգրավված չեն տվյալ իրավիճակում, որքան դուք:

Այսպիսով

Մինչ կսովորեք այս համակարգը փայլուն ձևով կիրառել, դուք դեռևս ստիպված եք որոշ փորձություններ անցնել: Հաճախ դրանք կլինեն խնդրային մարդկաց հետ ձեզ վիրավորող փոխհարաբերություններ: Բարեբախտաբար, երբ վարքի նոր ձևեր ենք փորձում, նույնիսկ անհաջողության դեպքում, գլխուղեղի ճկունությունը թույլ է տալիս, որ այն ձևավորվի և փոփոխվի: Դժվար մարդկանց հետ շփման վերը նշված մոտեցումները կիրառելը կսովորեցնի ձեզ ավելի արդյունավետ հաղթահարել սթրեսը և նվազեցնել անբարենպաստ հետևանքների հավանականությունը:

Բնօրինակ

*Հոգեբանական տրիգերները (անգլերեն «trigger» — միացնող, գործի գցող ձգան բառից) մարդկանց ավտոմատ վարքային ռեակցիաներն են որևէ՝ հիմնականում արտաքին ազդակին:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: