866      0

Կեղծ զգացմունքներն առաջացնում են լվացվելու ցանկություն

Գիտնականները մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել են, որ մարդիկ, ովքեր հաճախ են ստում իրենց զգացմունքների և ապրումների վերաբերյալ (օրինակ, ուրախ են ձևացնում, երբ իրականում իրենց տրամադրությունը հեռու է այդպիսին լինելուց), ենթագիտակցական մակարդակում դա համարում են ոչ բարոյական և ֆիզիկական ցանկութուն են ունենում լվացվել ու «մաքրվել» ստից:

Այդ հետազոտությունների մանրամասներին կարելի է ծանոթանալ Psychological Science ամսագրում, իսկ ընդհանուր առմամբ արդյունքները հետևյալն են.

հոգեբանները թեստերի շարք են անցկացրել և պարզել, որ իրենց ապրումներն ու զգացմունքները հաճախ կեղծող, այդ հարցում ստող և շրջապատին մոլորության մեջ գցող մարդիկ ենթագիտակցաբար իրենք իրենց ընկալում են որպես անբարոյական և իրենց սուտը համեմատում են գողության կամ խաբեբայության հետ:

Իսկ երբ փորձարկվողները թեստ են անցել, որտեղ պետք է լրացնեին բառի բաց թողնված տառերը, շատ դեպքերում ստացվել են պատասխաններ կապված մաքրության և հիգիենայի հետ: Այսպես, «w- -h» մատրիցան նրանք դարձնում էին «wash» («լվանալ»), այլ ոչ թե «wish» («ցանկություն»):

Մանրամասները բնօրինակում

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: