121      0

«Լուսատտիկների
ջերմությունը»
իրական պատմություններ

Կյանքը լիարժեք դարձնող և ուժ տվող փոքրիկ հրաշքների մասին: Իրական մարդկային պատմությունները գնահատողների համար։ Ծանր ժամանակների մեղմ ու քնքուշ աջակցություն:

«Լուսատտիկների ջերմությունը» («Тепло светлячков»)  խորաթափանց  և լուսավոր պատմությունների ժողովածու է, որը դժվարին ու ծանր իրավիճակներում օգնում է վերականգնել ապագայի նկատմամբ հավատն ու նկատել, որ նույնիսկ մութ գիշերում միշտ կգտնվի ինչ-որ մեկի փոքրիկ, բայց մեզ համար շատ կարևոր լույսը։

Գիրքը փորձում է օգնել շարունակել ապրել, երբ մեր աշխարհը փուլ է եկել։ Այստեղ չկան բարձրագոչ կարգախոսներ և երջանկության դյուրին բաղադրատոմսեր։ Փոխարենը՝ առօրյա փոքրիկ հրաշքների խաղաղ լույսն է, ինչպես երեխայի գրկախառնությունը մութ սենյակում, զրույցը մայրիկի հետ

Եթե նույնիսկ սերն ու բարությունը չեն վերացնում ցավը, ուժ են տալիս ապրել և քայլ առ քայլ նոր ու իմաստալից կյանք կառուցել:

Ցզին Յույցզյանը (Цзинь Юйцзян) գրում է կորուստների մասին, որոնք հնարավոր չէ «մեկընդմիշտ հաղթահարել»: Նաև հուշում՝ ինչպես կորուստներով հանդերձ, շարունակել ապրել՝  խնամքով  վերաբերվելով ինքներս մեզ, մեր զգացմունքներին և մեզ շրջապատող մարդկանց։

Գիրքը նրանց համար է.

ովքեր փնտրում են ոչ թե մոտիվացնող լոզունգներ, այլ  զգուշավոր ու անկեղծ աջակցություն,

ում նյարդայնացնում են «հավաքիր քեզ» և «մտածիր դրականի մասին» խորհուրդները,

ովքեր ապրում են կորուստ կամ կյանքի ծանր ճգնաժամ։


Մեջբերումներ գրքից

Տատը

«Տատս մեզ համար հագուստ է գործում ոչ այն պատճառով, որ ափսոսում է  գնելու համար գումար ծախսել: Ոչ, նա դա անում է սիրուց։ Նա հագուստ է գործել մեր ընտանիքի չորս սերունդների համար՝ պապիկի, հայրիկի, ինձ համար, իսկ հիմա՝ իմ երեխայի։ Այդ իրերի միջոցով նա իր սերն է փոխանցում մեզ բոլորիս։

Թեկուզև տեխնոլոգիաները զարգացել են ինչպես երբևէ, թեկուզև մեքենան կարող է մեկ ժամում բազմաթիվ վառ ու անթերի հագուստներ գործել: Բայց միայն տատս է գործում այն միակը, որն ուրիշ ոչ ոք չի կարող, որովհետև դրա մեջ նրա սերն է, որը ոչնչով հնարավոր չէ փոխարինել»։

Ընտրություն

Դժվարություններ  ապրած մարդը կարող է ընտրել երկու ճանապարհից մեկը մնալ ցավի գերության մեջ՝ թաղված անցյալի հիշողություններում կամ համարձակորեն դեմ առ դեմ հանդիպել իր վշտին՝ ապրելով յուրաքանչյուր օրը մտածված և լիարժեք: Թույլ տալով, որ կյանքը դարմանի իրեն և առաջ շարժվելու ուժ գտնի իր մեջ:

Պատասխաններ

Մենք չենք կարող լիարժեք զգալ ուրիշի ապրածըը, մինչև ինքներս չհայտնվենք նման իրավիճակում։ Միայն այդ ժամանակ ենք հասկանում, թե որքան դժվար է անել առաջին քայլը և որքան բարդ շարունակել ճանապարհը։ Սակայն հենց դժվարությունների և ցավի շնորհիվ է սկսվում աճը։ Ամեն մարդ պետք է ինքը գտնի կյանքի ընթացքում որոնվող հարցերի պատասխանները:

Շողալ

Կյանքի անվերջ հորձանուտում պետք է ձգտենք ամեն օր շողալ, քանի որ ինքներս ենք ստեղծում մեր երջանկությունը։ Քաջ լինելն ամենաճիշտ արձագանքն է կյանքի առաջադրած խնդիրներին։ Միայն այդպես կարող ենք իսկապես զգալ այն ուրախությունը, որը հենց մերն է։

Մարդիկ և իրադարձություններ

Հնարավոր է, որ ճակատագիրն արդեն նախորոշել է մեր կյանքի վրա կարևոր ազդեցություն ունեցող մարդկանց ու իրադարձությունները: Դժվար է փոխել հենց ճակատագիրը, բայց մենք ի զօրու ենք ընտրել ինչպես դիմավորել կյանքի անսպասելի շրջադարձերը։ Ճակատագիրը միայն նախորոշում է մեր կյանքն իր վերելքներով ու անկումներով, սակայն, փոխվելով ինքներս, հնարավոր է կկարողանանք այն դարձնել վառ և արժանապատիվ։

Կյանք

Ապրել լավատեսությամբ, բաց սրտով, աներեր և ներքին ուժով՝ ահա թե ինչն է կարևոր։ Ամեն անցնող տարվա հետ մենք պետք է ավելի խորը գիտակցենք ժամանակի արժեքը: Չէ որ մեր օրերը սահմանափակ են, բայց հնարավորություններն անսահման։ Եվ այս ամենը պահանջում է, որ մենք շարունակաբար առաջ շարժվենք՝ անկախ ժամանակի սղությունից։

«Լուսատտիկների ջերմությունը» («Тепло светлячков»)

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացիր մեր էջին
iHerb WW

© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: