Երբ մտերիմ մարդն օգնություն է խնդրում, մերժելը միշտ էլ դժվար է: Իսկ եթե ինտրավերտ կամ ամաչկոտ եք, այս դեպքում մերժելը դառնում է կրկնակի դժվար: Հոգեբան Պրեսթոն Նին այն մասին, թե ինչպես ասել «ոչ» առանց որևէ մեկին նեղացնելու:
Մեզանից շատերն են աշխատում խուսափել «ոչ» բառից: Դեռ երեխա ժամանակ են մեզ ներշնչել, որ չի կարելի առարկել ծնողներին, հարազատներին, ուսուցիչներին և պետերին:
Բազմաթիվ մշակութային, սոցիալական և կորպորատիվ ավանդույթներ հարկադրում են մեզ չվիճել, այլ համաձայնվել և գոհացնել: Մեզ ճնշում է շրջապատի կողմից վանված լինելու վախը, կոնֆլիկտից խուսափելու ցանկությունը և դիմացինի զգացմունքները վիրավորելու մտավախությունը:
Պարտադիր չէ, որ ամաչկոտ մարդը ինտրավերտ լինի, իսկ ինտրավերտն՝ ամաչկոտ: Բայց և‘ մեկին, և‘ մյուսին «ոչ» բառի վախն անհանգստացնում է հատկապես: Նրանք չեն սիրում, երբ իրենց նկատմամբ ճնշում են գործադրում, և շփոթվում են, երբ իրենց պարտադրում են արագ պատասխանել: Նրան պետք է նախ հանգամանորեն կշռադատեն, այդ պատճառով երբեմն հարցին անմիջապես պատասխանելու փոխարեն լռում են:
Զրուցակիցը հաճախ սխալ է մեկնաբանում այդ լռությունը և ընդունում է այն որպես համաձայնություն, սեփական կարծիքի բացակայություն, անինքնավստահություն կամ ծածկամտություն: Ահա մի քանի ստրատեգիա, որոնք կօգնեն նախապես մտածել պատասխանի մասին, ճիշտ որոշում ընդունել և պատասխանը ձևակերպել այնպես, որպեսզի ձեր և դիմացինի միջև որևէ անհասկանալի բան չմնա:
Մի շտապեք պատասխանել և աշխատեք ժամանակ շահել, որպեսզի կշռադատված որոշում կայացնեք: Եթե հարցնում են մի բան, որում վստահ չեք, գործածեք նմանատիպ արտահայտություններ.
Ժամանակ շահեցի՞ք: Հիմա արդեն պատասխանի մասին մտածելու ժամանակն է: Խնդրի լուծմանը մոտեցեք ուշադիր, մանրակրկիտ և կշռադատված:
Ամեն ինչ ծանր ու թեթև եք արել և եկել հետևության, որ պատասխանը բացասական կլինի: Հիմա տանջվում եք, որ ձեր կտրուկ մերժելը հանկարծ չվիրավորի դիմացինին:
Օրինակ, ընկերը խնդրում է ձեր մեքենան, իսկ դուք պատրաստ չեք այն տալ, բայց և ամաչում եք հիմնավոր «ոչ» ասել: Գործածեք հետևյալ ձևակերպումներից մեկը.
Այսպիսի հայտարարությունների հետ դժվար է վիճել: Բայց եթե դիմացինը շարունակում է գլուխ տանել խնդրանքներով և կարեկցանքի, խճի ու արդարության զգացումի կոչ անելով, համառորեն կրկնեք մերժելը: Վաղ թե ուշ դիմացինը կհասկանա, որ իրեն ասում են «ոչ»:
Մերժելու մյուս ձևը այսպես կոչված սենդվիչ — մենախոսությունն է: Սկսում եք դրական խոսքով, այնուհետև նրբանկատորեն, բայց հաստատուն ասում եք «ոչ» և ավարտում մեկ այլ դրական խոսքով.
«Հասկանում եմ, որ առաջիկա հանգստյան օրերին քեզ մեքենա է պետք: Ցավոք, հնարավորություն չունեմ իմ մեքենան քեզ տալ: Հուսով եմ, իրավիճակից ելք կգտնես»:
Հեղինակի մասին. Փրեթոն Նի (Preston Ni) – քոուչ, աշխատում է Foothill College (Կալիֆորնիա, ԱՄՆ), դասավանդում է հռետորական արվեստ, «Ինչպես արդյունավետ շփվել դժվար մարդկանց հետ» գրքի հեղինակն է: Բնօրինակը նրա բլոգից:
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: