«Երեխայի էմոցիոնալ ինտելեկտը» գիրքն ուղեցույց է այն ծնողների համար, որոնք ուզում են ավելի մոտ լինել իրենց երեխաներին և սովորեցնել նրանց կարգավորել իրենց հույզերը:
Ընտանեկան հոգեբանության ոլորտի հայտնի հոգեբան Ջոն Գոտմանն իր գրքում պատկերավոր ներկայացնում է, թե ինչպես հաճախ վարքի այն ստերեոտիպերը, որոնք ծնողը սովորաբար համարում է «ճիշտ», չեն նպաստում երեխայի էմոցիոնալ ինտելեկտի զարգացմանը:
Էմոցիոնալ ինտելեկտը (ԷԻ) հմտությունների մի ամբողջություն է, որն օգնում է երեխային հասկանալ և կառավարել սեփական զգացմունքները, ադեկվատ ձևով արտահայտել իր ապրումները, ձևավորել ճիշտ հարաբերություններ, հաջողությամբ ներգրավվել հասարակությանը և հաղթահարել դժվարությունները։
Գիրքն օգնում է ծնողին անդրադառնալ տարբեր էմոցիոնալ իրավիճակներում երեխային արձագանքելու իր ձևերին, վերլուծել և, անհրաժեշտության դեպքում, փոխել դրանք.
Ջոն Գոտմանը (John Gottman) հայտնի հոգեբան է, գիտության դոկտոր, Վաշինգտոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Գոտմանի ինստիտուտի հիմնադիրը: Ավելի քան 50-ամյա պրակտիկայի ընթացքում բազմաթիվ ուսումնասիրություններ և բացահայտումներ է արել ընտանեկան հարաբերությունների ոլորտում: Իր աշխատանքների համար արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների: Ունի ավելի քան 200 գիտական հոդվածներ և 40 գիրք:
Պարզվում է, դաստիարակության գաղտնիքը նրանում է, թե ինչպես են էմոցիոնալ պահերին ծնողները շփվում իրենց երեխաների հետ: Ցավոք, հաճախ է պատահում, որ սիրող և հոգատար ծնողը երեխայի հույզերին՝ վախին, բարկությանը, տխրությանն ունեցած վերաբերմունքով խանգարում է իր և երեխայի ճիշտ հաղորդակցմանը:
Առանձնացրել եմ ծնողների երեք կերպար, որոնք չեն կարողանում զարգացնել իրենց երեխայի էմոցիոնալ ինտելեկտը,
Որպեսզի պաշտպանեք երեխային ամուսնական կոնֆլիկտների բացասական ազդեցությունից, պետք է նրանց համար մնաք հուզականորեն հասանելի: Դրա համար պետք է ուշադիր լինեք երեխայի մոտ էմոցիոնալ արձագանք առաջացնող առօրյա իրադարձություններին, տեղեկանաք նրա ամենօրյա կյանքին:
Բնական է, որ երեխաները հափշտակված լսում են վախին առնչվող տարբեր հեքիաթներ: Դրանցում նախադպրոցական տարիքի երեխաներից շատերին բնորոշ վախն է: Վախ, որ մի օր կարող է իրեն լքեն:
—————————————————————
Աղբյուր. «Երեխայի էմոցիոնալ ինտելեկտը»
Ի՞նչ մանկապարտեզ ընտրել: Ուղեցույց ծնողի համար
© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը:
Կարվոր ձեռնարկ է ծնող-երեխա արդյունավետ փոխհարաբերություններ կառոցելու համար