Նրան անվանում են մեր ժամանակների իմաստուն: Նրա հոգևոր անունն է Սատյա Դաս, ընտանեկան հոգեբան և փիլիսոփա, հին վեդական ուսմունքի հետևորդ, ԱՊՀ երկրներում և Եվրոպայում հայտնի՝ «Нескучная семейная психология» և «Очарование женственности» սեմինարների հեղինակը և վարողը: Բազմաթիվ տղամարդիկ և կանայք են հաճախում նրա ելույթները: Նույնիսկ ասում են, որ նրա հետ շփվելուց հետո երազանքներն իրականություն են դառնում…
Ո՞րն է կնոջ և տղամարդու էությունը, որո՞նք են նրանց արժեքները և որո՞նք պարտականությունները: Ինչպե՞ս կառուցել ճիշտ հարաբերություններ և թույլ չտալ ցավալի սխալներ: Ինչպե՞ս պարզապես կնոջից դառնալ Աստվածային Կին: Այս և շատ ուրիշ հարցերի պատասխաններ հեղինակը ներկայացնում է իր գրքում: Եվ դա անում է իրեն բնորոշ ոճով՝ խնդիրների մասին խոսելով հումորով, իսկ բարդ հարցերի մասին՝ պարզ լեզվով:
7 մեջբերում Սատյա Դասի «Нескучная психология для тех, кто разочаровался, отчаялся или так и не понял, что такое счастливые отношения» գրքից.
∴∴∴
«Կինը հեռնում է տղամարդուց ոչ այն պատճառով, որ վերջինս իրեն դուր չի գալիս, այլ այն, որ նրան դուր չի գալիս, թե ինչի է վերածվում ինքն այդ տղամարդու կողքին»:
∴∴∴
«Հենց որ ուզում եք բարձրաձայնել «Ես ասում էի, չէ…» արտահայտությունը, ձեր բերանը շատ ամուր փակեք…»:
∴∴∴
«Սիրելի կանայք, հիշեք, որ քաղցրով դուք մեղմում եք երջանկության պակասը: Եթե սկսել եք շատ շոկոլադ ուտել, նշանակում է երջանկության պակաս կա, և անհրաժեշտ է դրա հետ ինչ-որ բան անել»:
∴∴∴
«Տղամարդը նման է խոշորացույցի. նա կարող է մեծացնել կնոջ արդեն ունեցած երջանկությունը, իսկ դժբախտին դարձնել ավելի դժբախտ»:
∴∴∴
«Կինը ծնվում է արժեքների ամենաբարձ մակարդակում, նա ունի անհրաժեշտ ամեն բան երջանիկ լինելու համար: Նա առավելագույնս արժեքավոր է, և նրա խնդիրն իր կյանքը հարթ ապրելն է: Նրան պետք չէ կյանքը հատուկ առաջ մղել, ինչ-որ բանի համար պայքարել»:
∴∴∴
«Ո՞վ է ցածրացնում կնոջ ինքնագնահատականը: Միայն նրանք, ովքեր շրջապատում են նրան: Աշխատանքը, ընկերուհիները, հարևանները, երկրպագուները, ամուսինը: Եթե նրանք չեն սիրում կնոջը, կարող են փչացնել նրա աստվածային էությունը: Ցածր ինքնագնահատականով կինը չի կարող ոգևորել: Նա չի կարող ապրել այնպես, որ տղամարդը զարգանա հանուն նրա: Եթե կինն ապրում է տղամարդու հաճույքի համար, նրան սպասում է լիակատար հիասթափություն և կործանում»:
∴∴∴
«Երջանիկ ընտանեկան կյանքի համար կինը պետք է լավ հասկանա իր տղամարդուն և մի քիչ էլ սիրի, իսկ տղամարդը՝ շատ սիրի իր կնոջը և չփորձի հասկանալ նրան»:
∴∴∴
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը:
Բարև ձեզ ներեցեք,սա կարող եք ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին,նախապես շնորհակալ եմ
Հարգելի Անիտա, ցավոք Ձեր ուզած գրքի էլեկտրոնային տարբերակը չունեմ: