Ազգային ինքնությունն է տալիս մի շարք ֆունդամենտալ հարցերի պատասխանը. «ինչու՞ զարգանալ տվյալ պետության շրջանակներում», «ինչու՞ պահպանել հաստատված օրենքները», «ինչու՞ հակահարված տալ ագրեսորին, եթե նա հարձակվի երկրի վրա»….
2014 թվականին «Сравнительна политика» ամսագրում տպագրված՝ «Ազգային ինքնություն և կայուն պետականություն» վերնագրված հոդվածը հետաքրքրական է, արդիական ու սերտորեն առնչվող մեր այսօրվա իրականությանը:
Հակիրճ անդրադառնանք հոդվածում ներկայացված հիմնական, առանցքային գաղափարներին (հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ և ներբեռնել այստեղ ):
∴∴∴
Քաղաքագիտության բազմաթիվ տեսություններ այս կամ այն չափով անդրադառնում են պետության գոյության և զարգացման խնդրին: Դրանցից յուրաքանչյուրն իր հերթին հիմնվում է փաստերի որոշակի ամբողջության վրա, որոնք տվյալ տեսության հեղինակի կարծիքով, որոշիչ են պետության զարգացման համար:
Հոդվածի հեղինակների ներկայացրած ալտերնատիվ կոնցեպցիայի համաձայն, պետության կայացման և զարգացման պատճառների ու սկզբունքների վերլուծության համար առանցքային է ազգային ինքնություն հասկացությունը:
«Ինքնություն» հասկացությունն ունի լայն կիրառում և տարբեր բացատրություններ, որոնք, այնուամենայնիվ, միավորվում են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Ինքնությունն անհատի կամ մարդկանց խմբի ինքնանույնականացումն է ավելի նշանակալի խմբի հետ: Ինքնությունն ազդում է անհատի ինքնագիտակցության վրա, նրան տալիս այն համոզմունքը, որ այն խումբը, որին նա իրեն վերագրում է, իր որակներով տարբերվում է այլ խմբերից:
«Ազգություն» հասկացությունը մարդկանց բարձրագույն էթնիկ ընդհանրությունն է, որը ծագել է ընդհանուր պատմական, մշակութային, տարածքային, լեզվական մտածողության արմատների վրա: Դրանք միավորված են ընդհանուր ազգային ինքնագիտակցությամբ: Ընդ որում, այս տեսության շրջանակներում «ազգություն» հասկացությունը համընկնում է «պետություն» հասկացության հետ, չնայած նրան, որ գույություն ունեն «ազգություններ առանց պետության» և պետություններ, որոնք ազգություն չեն հանդիսանում: Հենց այս հասկացությունների համընկնումն էլ նշանակալիորեն որոշիչ է այս կամ այն պետության հաջող գոյության կամ, ընդհակառակը, ճգնաժամի համար:
Ըստ ներկայացվող տեսության, ազգային ինքնությունը երեք հիմնական գաղափարների ամբողջություն է, որը մշտապես առկա է պետության բնակչության մեծամասնության գիտակցության մեջ: Դրանք են.
Ընդ որում, տվյալ կոմպոնենտները դիտարկում են որպես համակարգ, այլ ոչ թե գործոնների պարզ համադրություն: Միայն այս կոմպոնենտների ամբողջությունն է ստեղծում «ազգային ինքնություն, որն էլ, իր հերթին, հանդիսանում է պետության հաջող զարգացման և ինքնապահպանման պարտադիր պայման»:
Կոմպոնենտներից ցանկացածի բացակայությունը բերում է երկրում ազգային ինքնության քայքայմանը, դրա ժամանակավոր, իսկ այնուհետև վերջնական կորստին, որն անխուսափելիորեն հանգեցնում է պետության խորը ճգնաժամին կամ, նույնիսկ կործանմանը, կամ էլ «չկայացած պետություն» դառնալուն:
Հենց այս երեք գաղափարներից ձևավորված համակարգն է թույլ տալիս պետությանը հաջողությամբ պահպանվել և զարգանալ: Սոցիումի շրջանակներում ազգային ինքնությունը ստեղծում և պահպանում է հասարակության ու պետության ներքին ամբողջականությունը: Այլ խոքով, հենց ազգային ինքնությունն է տալիս մի շարք ֆունդամենտալ հարցերի պատասխանը. «ինչու՞ զարգանալ տվյալ պետության շրջանակներում», «ինչու՞ պահպանել հաստատված օրենքները», «ինչու՞ հակահարված տալ ագրեսորին, եթե նա հարձակվի երկրի վրա» և այլն:
Ազգային ինքնությունը պետության կայուն և հաստատուն գոյության համար պարտադիր, իսկ կրիտիկական իրավիճակներում՝ գլխավոր գործոն է:
Եվ ընդհակառակը. ուժեղ ազգային ինքնության բացակայության դեպքում քաղաքական ինստիտուտների աշխատանքում սկսվում է ճգնաժամ (օրինակ, կոռուպցիան սկսում է անվերահսկելի չափերի հասնել, տեղական էլիտաները ձգտում են այնպիսի քաղաքականություն վարել, որի նպատակը անկախ կամ ավտոնոմ լինելն է, քաղաքացիները ձգտում են արտագաղթել երկրից և այլն): Սկսում են ավելի ծանրակշիռ դառնալ այլ ինքնությունները՝ կլանային, կրոնական, ընտանեկան, էթնիկ: Որպես հետևանք, թուլանում է երկրի ներքին ինքնավարությունը, ինչն էլ իր հերթին բերում է երկրի լճացմանը, այնուհետև դրա զարգացման ճգնաժամին:
Ազգային ինքնությունը դիտարկվում է որպես միակը, որի հիման վրա կարելի է ստեղծել կայուն և զարգացած պետություն, քանի որ այլ ինքնություններն ունակ չեն ապահովել երկրի բնակչության գերակշռող մասի կողմից ողջ կյանքի ընթացքում կոնկրետ որոշակի արժեքներն և գաղափարները մշտապես կիսելը:
Այստեղ տեղին է ենթադրել, որ ազգային ինքնության գլխավոր կրողը երկրի բնակչության ամենամեծ թվաքանակ ունեցող խումբն է, որն ընդհանրական պատկերացում ունի երկրի անցյալի մասին, կիսում է միևնույն քաղաքական-մշակութային արժեքները և պատասխանատվություն է զգում պետության ապագայի համար:
Հենց ազգային ինքնությունն է որոշակի տարածքում ապրող ժողովրդին կամ ժողովուրդներին դարձնում ազգ՝ մտածողության, ընդհանուր մշակութային պարադիգմայի ստեղծման կամ խորացման, ընդհանուր արժեքների, իդեալների, աշխարհայացքի ձևավորման միջոցով: Սրանք, իրենց հերթին հանդիսանում են այն վճռորոշ և գլխավոր գործոնները, որոնք արդյունքում որոշում են հասարակության և պետության անբաժանելի կապը:
Բացի այդ, հենց ազգային ինքնությունն է պատասխանատու հասարակության ներքին ամբողջականության համար, նրանով է որոշվում պետության ողջ քաղաքական-տնտեսական համակարգը:
Քաղաքական, տնտեսական, սոցիալական ինստիտուտների գործունեությունը հաջողված կլինի միայն այն դեպքում, երբ այն համաձայնեցվում են երկրում գոյություն ունեցող ազգային ինքնության հետ: Իսկ գույություն ունեցող ինստիտուտների ռեֆորմներն ու փոփոխությունները կբերեն ցանկալի արդյունքի միայն այն դեպքում, եթե զուգահեռաբար տեղի են ունենում ազգային ինքնության կոմպոնենտների փոփոխություն, կամ էլ, եթե ռեֆորմներն արտահայտում են տվյալ սոցիումի արժեքային պարադիգմայի արդեն տեղի ունեցած փոփոխությունները:
Ցանկացած սոցիումում կարող է ծագել ազգային ինքնություն, բայց դրա համար պահանջվում են մի շարք պայմաններ՝ սոցիալ-տնտեսական զարգացման որոշակի մակարդակ և էլիտաների մտածված քաղաքականություն՝ ուղղված սոցիումի աշխարհայացքի կենտրոնախույզ տենդենցների հաղթահարմանն ու կենտրոնաձիգ տենդենցների ուժեղացմանը:
Բացի այդ, հաջողությամբ պետություն-ազգ ստեղծելու համար անհրաժեշտ է, որ այն կազմող կոմպոնենտները պատրաստ լինեն միավորվելու պատմական զարգացման նախորդ փորձին:
Հակառակ դեպքում, մեկ ամբողջության մեջ միավորելու փորձերն, ամենայն հավանականությամբ, չեն հաջողի և կբերեն մշտական ներքաղաքական ճգնաժամերի, իսկ վերջնական արդյունքում՝ «չկայացած պետության»: Այդ պատճառով, ժամանակակից աշխարհում նոր պետություն-ազգ ստեղծելը քիչ հավանական է:
© 2026 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: