Իցխակ Ադիզեսի «Չնմանվողների միությունը: Ինչպես ստեղծել երջանիկ ընտանիք ոչ թե հակառակ, այլ շնորհիվ ձեր տարբերությունների» գիրքը:
«Ձեզ չի հաջողվի գտնել իդեալ ո´չ ձեր, ո´չ էլ ձեր կնոջ կամ ամուսնու մեջ , բայց միասին դուք կարող եք ստեղծել իդեալական զույգ, փոխլրացնող միություն: Սա հասկանալը, ինչպես նաև շրջապատողների վրա ձեր արարքների ազդեցությունը գիտակցելը և սեփական թերությունները շտկել ձգտելը երջանիկ ընտանեկան կյանքի իրական գաղտնիքն է»: (մեջբերում գրքից)
Գրքի նկարագրությունը
Եվ կազմակերպությունները, և ընտանիքները համակարգ են: Ամուսնություն կոչվող համակարգի բարեհաջող աշխատանքի համար անհրաժեշտ է իրականացնել 4 դեր, կատարել բազմաթիվ պարտականություններ. հոգ տանել միմյանց մասին, խնամել երեխաներին և հետևել տանը, ապահովել ընտանիքին անհրաժեշտ եկամուտները և այլն:
Որպես համակարգ, ընտանիքին պետք են կարգապահություն և կանոններ: Իրավիճակից կախված, կանոնները պետք է փոփոխվեն, որովհետև ամուսնությունը երկար տարիների ընտրություն է: Որպեսզի ժամանակի ընթացքում այն գործուն մնա, պետք է էվոլյուցիայի ենթարկվի: Եվ վերջապես, ընտանիքում պետք է տիրի մտերմության, փոխօգնության ու սիրո վրա հիմնաված միասնություն և համաձայնություն:
Այսպիսով, ընտանիքում պետք է իրականացվեն 4 տարբեր դերեր, որպեսզի այս բոլորը հնարավոր լինի իրականացնել: Արդյունքների ստեղծում (Production – P), Վարչարարություն (Administration – A), Ձեռնարկչություն (Enterpreneurship – E) և Ինտեգրացում (Integration – I), որոնք կազմում են PAEI հապավումը: Եթե դերերից մեկը կամ մի քանիսը չեն կատարվում, ինչ-որ բան ամուսնությունում պակաս կլինի, և կառաջանա այն քայքայվելու ռիսկ:
Ոչ ոք ընտանիքում չի կարող միաժամանակ կատարել PAEI-ի բոլոր դերերը: Ամուսնությունը փոխլրացնող թիմ է, որտեղ պարտնյորներից մեկն իր վրա է վերցնում դերերի մի մասը, մյուսը՝ մնացածը: Դրանով է բացատրվում, թե ինչու են հակապատկերները միմյանց ձգում:
Իհարկե, վարքի տարբեր ոճ ունեցող մարդկանց միջև հաճախ են ծագում կոնֆլիկտներ: Այն կարող է հասնել դեստրուկտիվ փուլի և հանգեցնել ամուսնալուծության: Բայց նաև կարող է օգնել հետագա զարգացմանն ու ինքնառեալիզացիային: Դա կապված է ընտանիքում փոխադարձ հարգանքի և վստահության առկայությունից:
Այդ գիրքը սեփական ընտանիքում փոխադարձ հարգանք և վստահություն սերմանելու և զարգացնելու մասին է:
Ընթերցեք ընդարձակ հատված գրքից
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: