919      0

Ինչպես չանել ուղեղի
պարտադրած
հիմարությունները

Հայտնի մարկետոլոգ, «Будь лучшей версией себя» գրքի հեղինակ Dan Waldschmidt-ն իր բլոգում կիսվում է կյանքի տարբեր խնդիրները կարգավորելու վերաբերյալ գաղափարներով: Դրանցից մեկը վերաբերում է խուճապ առաջացնեղ իրավիճակներին:

Կանգ առեք և մտածեք: Այն, ինչ ձեզ թվում է, ընդամենը խելագարության նոտա է ձեր գլխում, որը ստիպում է ձեզ խուճապի մատնվել: Իսկ խուճապը մեզ հիմար է դարձնում:

Այդպիսի բան բոլորի հետ էլ երբեմն պատահում է: Ինչ-որ անսպասելի բան է տեղի ունենում, և դուք ապարդյուն փորձում եք հասկանալ, թե ինչումն է խնդիրը: Երբեմն պատճառը փողն է,  երբեմն սերը, աշխատանքը կամ այն, ինչը, ձեր կարծիքով, տեղի է ունենալու հաջորդ մի քանի օրերի ընթացքում:

Դուք պատրաստ չեք դրան և ձեր ուղեղը սկսում է շիկանալ: Անորոշությունը, թե ինչ կարող է տեղի ունենալ, ստիպում է ձեզ երևակայել բազմաթիվ ու բազմազան մղձավանջային սցենարներ:

Դրանցից ոչ մեկը չի կարելի անվանել ռեալիստական: Դրանք պարզապես ձեր կյանքի վատագույն հիշողություններն ու արդյունքներն են, որոնք ձեր ուղեղը փորձում է սոսնձել իրար և տանջել ձեզ:

Այդ պատճառով էլ դուք հիմարություններ եք թույլ տալիս: Ոչ նրա համար, որ հիմար եք: Այլ նրա, որ ուղեղը ստիպում է մտածել, որ պետք է հիմար լինել դիմանալու համար: Ուղեղն աննորմալություններ է անում: Եվ դա ձեզ իռացիոնալ է դարձնում:

Ինչ էլ որ անեք այդպիսի հանգամանքներում, սովորաբար դա լինում է սխալ քայլ: Իսկ դրա հետևանքները կարող են ազդել ձեր ողջ կյանքի վրա:

Այդ պատճառով ավելի լավ է խուսափել այն հիմար արարքներից, որոնք ձեզ պարտադրում է ուղեղը: Ահա դրանցից խուսափելու մի քանի միջոց:

1. 24 ժամվա ընթացքում ոչինչ մի արեք: Գիտակցաբար մի ձեռնարկեք ձեր մտքին եկածը: Հաճախ «մտքերի հետ քնով անցկացնելը» մեծ սխալներից խուսափելու գերազանց միջոց է:

2. Պատկերացրեք հնարավոր ամենալավ ելքը: Ժամանակ հատկացրեք, որպեսզի մի քիչ երազեք: Իսկ եթե ձեր ամենասարսափելի մղձավանջն այդքան էլ սարսափելի չէ՞: Մտածեք միայն լավ տարբերակների մասին: Եվ հավանական է, կգտնեք ելքը:

3. Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ: Իմաստ չունի ձևացնել, որ աշխարհի վերջը գալու է սեփական գիտակցությունը ծակող խնդրի պատճառով: Երբեմն իրավիճակի վերաբերյալ թարմ և կոշտ հայացքը բավական է, որ ձեզանից թոթափեք այդ բոլոր հիմարությունները:

4. Օգնություն խնդրեք, բայց մի նվացեք: Ոչ ոք չի սիրում գանգատվողներին և նվնվացողներին: Եթե խնդիր ունեք, ամենավատը գանգատվող դառնալն է, ում ոչ ոք չի ցանկանում օգնել:

5. Խորը շնչեք: Շնչեք նորից ու նորից: Ձեր ուղեղին պետք է ողջ թթվածինը, որ կարող է ստանալ: Երբ դուք շփոթված եք և պատրաստ չեք որոշման, ամենակարևորը դադար տալը և խորը շնչելն է: Դադար տվեք և սկսեք խորը շնչել:

6. պարզապես ձեզ մի «քշեք» դեպի այդ իրավիճակը: Եթե ձեզ կենսունակ չեք պահում ֆիզիկական, մտավոր և ֆինանսական իմաստով, ինքներդ ձեզ դատապարտում եք տագնապներով լի կյանքի: Եվ, ամենայն հավանականությամբ, սեփական մեղքով:

Հիմարություն թույլ չտալու ունիվերսալ միջոց չկա: Դուք կարող եք կորցնել հավասարակշռությունը ցանկացած պահի և ցանկացած պատճառով: Չնայած ձեր բոլոր բարի մտադրություններին և պատրաստվածությանը, կյանքը կարող է հարվածել և թողնել, որ շնչահեղձ լինեք բացատրություններ փնտրելով:

Հիշեք, թե որքան կարևոր է ձեր արձագանքը խուճապին: Այն կարող է իրապես ազդել ձեր մնացած ողջ կյանքի վրա: Եթե զգույշ չլինեք, կարող եք այրել կամուրջներ, վանել ձեր համախոհներին, և ձեզ համար դժվար կլինի հասնել որևէ հաջողության:

Իհարկե, խուճապային իրավիճակներում բնական արձագանք է վրա տալը, պաշտպանվելը, սպասվող վտանգը ոչ ռեալ գնահատելը: Հիմար լինելը…

Բայց թույլ մի տվեք ձեր ուղեղին փչացնել ձեր կյանքը: Բավական է:

Բնօրինակը Dan Waldschmidt-ի բլոգից

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: