2912      0

Ինչպես ճանաչել
պասիվ-ագրեսիվ
պարտնյորին

Արտաքուստ նրանք կարող են թողնել զուսպ և համակերպվող մարդու տպավորություն: Հեշտ չէ նկատել, որ նրանց վարքի տակ թաքնված է պասիվ ագրեսիա: Հատկապես, եթե խոսքը սիրելի անձնավորության մասին է: Հոգեթերապևտ, «Codependency for Dummies» գրքի հեղինակ Դարլին Լենսերը պատմում է, թե ինչպես իրեն պահել պասիվ-ագրեսիվ պարտնյորի (զուգընկերոջ) հետ:

Գործնականում նրանք մշտապես արգելափակում են պարտնյորի ցանկացած նախաձեռնություն, իսկ երբ վերջինս կորցնում է համբերությունը, հանգիստ հարցնում են. «Ինչու՞ ես բարկանում»: Արտաքուստ նրանց հանգստությունը խաբուսիկ է: Պասիվ-ագրեսիվ վարքը կապված է սահմանային փսիխոպաթիայի, անձի նարցիստիկ խանգարման, մանկության բացասկան փորձի, ակոհոլի կամ թմրանյութերի չարաշահման հետ:

Յուրաքանչյուր պասիվ-ագրեսիվ մարդու մոտ դրսևորվում են ստորև թվարկված սիմպտոմներից առնվազն 4-ը.

  • առօրյա խնդիրները կատարելու հարցում պասիվ դիմադրություն,
  • բողոքներ, որ իրեն չեն հասկանում և թերագնահատում են,
  • համառություն և վիճելու մեծ սեր,
  • ղեկավարության նկատմամբ արհամարհանք և քննադատական վերաբերմունք,
  • նախանձ ուրիշների հաջողությունների նկատմամբ,
  • իր դժբախտ ճակատագրի մասին հաճախակի, չափազանցված գանգատներ,
  • անբարյացկամություն, որին հաջորդում է զղջումը:
Մանիպուլյացիայի պասիվ-ագրեսիվ տակտիկաները

Պասիվ-ագրեսիվ պարտնյորների հետ հնարավոր չէ շփվել բաց և անկեղծ, որովհետև նրանք գործածում են մանիպուլյացիայի բազմաթիվ և բազմազան տակտիկաներ. Տեսեք, թե սովորաբար իրենց ինչպես են պահում այդ մարդիկ:

  • Հրաժարվում են իրենց վրա պատասխանատվություն վերցնել, մեղադրում են ուրիշներին, հորինում են արդարացումներ, ստում են և ժխտում ակնհայտը,
  • Մոռանում են կարևոր բաների մասին՝ ձեր ծննդյան օրվա, պայմանավորվածության, պլանների: Նրանք երբեք «ոչ» չեն ասում, ուղղակի ոչինչ չեն անում:
  • Զբաղված են պրոկրաստինացիայով. ատում են ժամանակացույցերն ու ժամկետները, բազմիցս գործերը հետաձգում են, տեղափոխում են առաջադրանքների կատարման ժամկետները և տարիներով աշխատանք են փնտրում:
  • Խանգարում են ձեզ պլանավորել, երազել և գործել, որովհետև ձեր յուրաքանչյուր գաղափարում և գործունեությունում թերություններ են տեսնում:
  • Երբեք չեն արտահայտում իրենց տեսակետը, թողնում են, որ պարտնյորն ինքը որոշի ինչպես վարվել, այնուհետև մեղադրում են, որ նա ամեն ինչ վերահսկում է:
  • Երբեք զայրույթը բացեիբաց չեն արտահայտում (միգուցե երեխա ժամանակ դրա համար նրանց վրա բարկացել են), բայց իրենց պասիվ դիմադրությամբ պարտնյորի մոտ առաջացնում են զայրույթի պոռթկում:
  • Եթե բոլոր դեպքերում ստիպված են ինչ-որ բան անել, անում են այնքան վատ, որ պետք է ամեն ինչ վերափոխել: Անփութության պատճառով աշխատանքում մշտապես սխալներ են թույլ տալիս:
  • Մշտապես ուշանում են, դա նրանց համար «ոչ» ասելու ևս մեկ միջոց է:
  • Ամեն ինչի նկատմամբ բացասական վերաբերմունք են արտահայտում, մռայլ են, համառ, ցանկացած առիթով վեճ են հրահրում, միևնույն ժամանակ մշտապես պնդում են, որ իրենց չեն գնահատում և չեն հասկանում:
  • Զոհ են ձևացնում, ասում են, որ ղեկավարը և պարտնյորը մշտապես վերահսկում է իրենց, նրանցից պահանջում են անհնարինը և արժեզրկում են այն, ինչը նրանք անում են:
  • Թողնում են, որ պարտնյորը պատասխանատվություն կրի իրենց հարաբերությունների և համատեղ կյանքի համար, որովհետև պասիվ-ագրեսիվ մարդիկ կախյալ են, անվճռական և անինքնավստահ:
  • Խուսափում են ֆինանսների, զգացմունքների, սեռական կյանքի վերաբերյալ լուրջ խոսակցություններից: Ասում են. «Դու միշտ ճիշտ ես» կամ լուռ հեռանում են՝ թողնելով պարտնյորին խնդիրների հետ մենակ:

Կարդացեք նաև.   Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման 5 ախտանիշ


Ի՞նչ անել

Նախ պետք է գնահատեք ձեր զգացմունքները: Եթե փորձում եք ձեր պարտնյորի հետ հասնել փոխներգործության, բայց ոչինչ չեք ստանում, բացի չարությունից, չհասկացված լինելուց և անօգնականության զգացումից, ուրեմն նա իսկապես պասիվ-ագրեսիվ է:

Աշխատեք չարձագանքել սադրանքներին և զսպեք ձեզ: Երբ վիճում և բարկանում եք, ստեղծում եք կոնֆլիկտային իրավիճակ, և պարտնյորը ստանում է արդարանալու այն հնարավորությունը, որին ձգտում է պատասխանատվությունից խուսափելու համար: Էմոցիոնալ արձագանքով ձեզ վրա ծնողի դեր եք վերցնում, իսկ պարտնյորին թողնում եք ըմբոստացող դեռահասի դերը:

Մի դարձեք պասիվ կամ ագրեսիվ, եղեք վճռական: Դժգոհության և խնդիրների մասին խոսեք ուղիղ: Ասեք. «Մենք խնդիր ունենք», փոխանակ ասելու «Խնդիրը քո մեջ է»: Մի մեղադրեք և մի կշտամբեք, նկարագրեք այն վարքը, որը ձեզ դուր չի գալիս: Պատմեք, թե ինչպես է այն ազդում ձեր հարաբերությունների վրա և խիստ հստակ ձևով ասեք, թե ինչ եք ուզում:

Եթե ձեզ հաջողվի պարտնյորից «դուրս քաշել» խնդրի լուծումը, դա կլինի պասիվ-ագրեսիվ վարքից ազատվելու ուղղությամբ առաջընթաց քայլ:

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: