1541      0

Հասակակիցների հետ
շփման հմտություններ
(նախադպրոցական տարիք)

Շարունակություն: Նախորդը՝ կրթական հաստատությանը հարմարվելու հմտություններ

(ըստ Մոսկովյան շրջանի կրթության գործնական հոգեբանության կենտրոնի )

II. Հասակակիցների հետ շփման հմտություններ

12. Ծանոթանալ կարողանալը
Հմտության բովանդակությունը. մարդկանց նկատմամբ բարյացկամ վերաբերմունք, նոր մարդու նկատմամբ վստահության դրսևորում, անծանոթ մարդկանց հետ կոնտակտ հաստատելու պատրաստակամություն, նրանց կողմից բարյացկամ արձագանքի ակնկալիք:

Իրավիճակներ, որտեղ տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխային տեղափոխել են այլ մանկապարտեզ, խմբում նա պետք է ծանոթանա նոր երեխաների հետ,

բ/ երեխան առաջին անգամ տանը հանդիպում է իր ծնողների ծանոթներին,

գ/ բակում զբոսնելիս ծանոթանում է երեխաների հետ, ում առաջին անգամ է տեսնում:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան ինքնամփոփ է, ամաչկոտ, կամ էլ կպչուն:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան զգում է, ցանկանու՞մ է արդյոք ծանոթանալ այդ մարդու հետ, թե ոչ:
  2. Եթե ցանկանում է, ընտրում է հարմար ժամանակ/իրավիճակ:
  3. Մոտենում և ասում է. «Ողջույն, ես (…ն) եմ, իսկ քո անունն ինչ է»:
  4. Հանգիստ սպասում է, մինչև դիմացինը կասի իր անունը:

13. Խաղացող երեխաներին միանալու կարողություն

Հմտության բովանդակությունը. խմբին միանալու ցանկությունը արտահայտելու կարողություն, մերժում լսելով կարողանում է հասկանալ, որ արդեն ձևավորված խմբում կարող է ավելորդ համարվել: Հանգիստ է վերաբերվում դրան՝ առանց մտածելու, որ դա նշանակում է ապագայում նույն խմբում, կամ այլ գործունեությունում նույնպես պետքական չլինել:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան ցանկանում է միանալ շենքում խաղացող կամ մանկապարտեզի բակում զբոսնող երեխաներին,

բ/ երեխան ցանկանում է միանալ բակում խաղացող հասակակիցներին:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան կամ ամաչկոտ մի կողմ է քաշվում խաղացողներից, կամ չի ընդունում մերժումը, վիրավորվելով, լաց լինելով կամ զայրանալով բողոքում է դաստիարակչուհուն:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Համատեղ խաղի իրավիճակում երեխան զգում է, որ կցանկանար խաղալ ուրիշների հետ և փորձում է միանալ նրանց:
  2. Ընտրում է խաղի հարմար պահը (օրինակ, փոքրիկ ընդմիջումը).
  3. Ինչ-որ տեղին բան է ասում, օրինակ. «Ձեզ նոր մասնակիցներ պետք չե՞ն», «Կարելի՞ է, ես էլ խաղամ»:
  4. Պահպանում է բարյացկամ տոնը:
  5. Միանում է խաղին, եթե համաձայնություն է ստանում:

14. Կանոններով խաղալ կարողանալը

Հմտության բովանդակությունը. ունակ է կամավոր, սեփական նախաձեռնությամբ ենթարկվել խաղի տարբեր պահանջներին, մտնել փոխադարձ հսկողության, ենթարկվելու և փոխօգնության հարաբերությունների մեջ, կարող է իրեն որպես որոշակի կոլեկտիվի անդամ գիտակցել:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան ցանկանում է միանալ խաղի, որի կանոնները չգիտի,

բ/ խաղի ժամանակ երեխան ստիպված է պահպանել կանոններ, որոնք նրանից համբերատար ենթարկվել են պահանջում:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան մոռանում է հետաքրքրվել խաղի կանոններով, այդ պատճառով, իր կամքից անկախ, խախտում է դրանք, առաջացնելով իր հասցեին մյուս մասնակիցների կշտամբանքը: Ի վիճակի չլինելով ենթարկվել, երեխան խախտում է կանոնները:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երբ երեխան ցանկանում է մյուսների հետ խաղալ, հետաքրքրվում է խաղի կանոններով:
  2. Համոզվելով, որ հասկացավ կանոնները, միանում է խաղացողներին (տես N 13 կարողությունը):
  3. Կարող է համբերատար սպասել իր հերթին, եթե կանոնները դա են պահանջում:
  4. Երբ խաղն ավարտվում է, կարողանում է մյուս խաղացողներին որևէ հաճելի բան ասել:

15. Խնդրանքով դիմել կարողանալը

Հմտության բովանդակությունը. կարողանում է ուրիշներին դիմել խնդրանքով, այլ ոչ թե պահանջով, նաև կարողանում է ընդունել մերժումը:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ սեղանը տեղաշարժելու համար երեխային պետք է հասակակցի օգնությունը,

բ/ նկարելու համար երեխան հասակակցից խնդրում է նրա մատիտները:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան փորձում է ամեն ինչ ինքն անել: Երբ չի ստացվում, տխրում կամ բարկանում է, կամ էլ խնդրելու փոխարեն հրամայում կամ պահանջում է:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երբ երեխան զգում է, որ իրեն օգնություն է պետք, նա գտնում է մեկին և դիմում նրան (տես N2 կարողությունը):
  2. Եթե մերժում է ստանում, հանգիստ փնտրում է մեկ ուրիշին, ով կարող է իրեն օգնել:

16. Հասակակցին օգնություն առաջարկել կարողանալը

Հմտության բովանդակությունը. նպատակաուղղված է ուրիշների հետ համագործակցության, ուրիշների խնդիրների նկատմամբ զգայուն է և ուշադիր, հասկանում է, որ օգնությունը անհատույց առաջարկ է:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան իր օգնությունն է առաջարկում հասակակցին ինչ-որ ծանր բան տեղ հասցնել,

բ/ երեխան իր օգնությունն է առաջարկում է հասակակցին պարապմունքից հետո կարգի բերել սենյակը:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան սովորություն չունի օգնել, ընդհակառակը, կարող է նույնիսկ ծաղրել հասակակիցին, ով ծանր աշխատանք է անում (չի կարողանում ինչ-որ բան հաղթահարել):

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան կարողանում է գլխի ընկնել, որ հասակակցին օգնություն է պետք (Ինչպե՞ս է նայում: Ի՞նչ է անում կամ ասում):
  2. Երեխան կարող է զգալ, որդյո՞ք ինքը ուժ և հնարավորություն ունի օգնելու:
  3. Բարյացկամ, հարցնելով, այլ ոչ թե պնդելով, իր օգնությունն է առաջարկում: Օրինակ, «Արի, ես քեզ օգնեմ»:

17. Համակրանք արտահայտելու կարողություն

Հմտության բովանդակությունը. հասակակիցների նկատմամբ վերաբերմունքը բարյացկամ և դրական է, կարողանում է արտահայտել սեփական վերաբերմունքը:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխայի շատ է դուր գալիս հասակակիցնեից ինչ-որ մեկը, և նա կուզենար ընկերանալ նրա հետ,

բ/ երեխաներից ինչ-որ մեկը տխուր է կամ իրեն միայնակ է զգում:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան չափազանց ամաչկոտ է կամ իրեն մեծամտորեն է պահում, որովհետև չի կարողանում խոսել այլ երեխայի նկատմամբ իր համակրանքի մասին:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան ուրախություն, երախտագիտություն, խղճահարություն, քնքշություն է զգում այլ երեխաների նկատմամբ (կամ հասակակիցներից  որևէ մեկի նկատմամբ):
  2. Նաև զգում է, թե դուր կգա՞ արդյոք  մյուս երեխային իմանալ նրա նկատմամբ իր զգացմունքները (օրինակ, մարդը կարող է ամաչել, կամ իրեն լավ զգալ):
  3. Նա կարողանում է հարմար ժամանակ և տեղ ընտրել:
  4. Խոսում է իր ջերմ զգացմունքների մասին, օրինակ, ասում է. «Դու լավն ես», «Ուզում եմ քո հետ խաղալ»:

18. Հաճոյախոսություն ընդունելու կարողություն

Հմտության բովանդակությունը. կարողանում է իր արարքների համար ուրիշներից գովասանք լսել առանց ամաչելու, անհարմար զգալու ու մեղքի զգացումի և շնորհակալություն հայտնել բարի խոսքերի համար:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ մեծը գովում է երեխային արածի համար,

բ/ մեծերից ինչ-որ մեկն ասում է երեխային, թե որքան գեղեցիկ է նա այսօր:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան ամաչում է գովասանքից, կամ գովելու դեպքում սկսում է իրեն շինծու պահել:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երբ երեխայի կողքին գտնվող մարդը նրան ինչ-որ հաճելի բան է ասում, կարող է նայել նրա աչքերին և ժպտալ:
  2. Հայտնում է «Շնորհակալություն» առանց ամաչելու կամ ինքնահավանության:
  3. Կարող է ինչ-որ կերպ պատասխանել, օրինակ. «Այո, ես շատ եմ ջանացել»:

19. Նախաձեռնություն դրսևորելու կարողություն

Հմտության բովանդակությունը. ակտիվ է սեփական խնդիրները լուծելու և պահանջմունքները բավարարելու հարցում:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան այլ երեխաների առաջարկում է ինչ-որ խաղ խաղալ և հանձն է առնում կազմակերպել այն:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան որևէ նախաձեռնություն իր վրա չի վերցնում, սպասում է այն ուրիշներից:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան հասակակիցներին առաջարկում է միասին ինչ-որ բան անել:
  2. Նա կարողանում է գտնել, թե երեխաներն ինչ ձևով կարող են համագործակցել, օրինակ, հերթականությունը պահել կամ աշխատանքը բաժանել մասնակիցների միջև:
  3. Երեխաներին ասում է, թե ով ինչ պետք է անի:
  4. Ոգևորում է հասակակիցներին, քանի դեռ խումբը առաջադրանքը չի կատարել կամ դրված նպատակին չեն հասել:

20. Կիսվել կարողանալը

Հմտության բովանդակությունը. կարողանում է ազատ և սպոնտան ձևով կիսվել այն ամենով, ինչը պատկանում է իրեն:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխաներից ինչ-որ մեկը խնդրում է երեխային կիսվել խաղալիքներով,

բ/ երեխան կիսվում է կոնֆետներով կամ այլ քաղցրավենիքով:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան իրեն ժլատ կամ ագահ է պահում, որպեսզի ինքնահաստատվի:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան ցանկանում է ինչ-որ բանով կիսվել որևէ մեկի հետ:
  2. Նա ընտրում է նրան, ում հետ ցանկանում է կիսվել:
  3. Կարողանում է դրա համար համպատասխան ժամանակ և տեղ ընտրել:
  4. Բարյացկամ և անկեղծ առաջարկում է իր ունեցածը:

21. Ներողություն խնդրել կարողանալը

Հմտության բովանդակությունը. ունակ է հասկանալ, թե երբ է սխալ եղել, ընդունալ դա և ներողություն խնդրել:

Իրավիճակներ, որոնցում տվյալ հմտությունը կարող է դրսևորվել.

ա/ երեխան ճաշից առաջ հասկակիցների հետ սեղանի շուրջը պայքարել է տեղի համար, արդյունքում ափսեն կոտրվել է.

բ/ տանը երեխան նեղացրել է փոքր քրոջը:

Երբ հմտությունը ձևավորված չէ, երեխան երբեք ներողություն չի խնդրում, և այդ պատճառով թվում է անդաստիարակ, կոպիտ և համառ:

Տվյալ հմտությունը կազմող քայլերը.

  1. Երեխան կարողանում է զգալ, որ ինչ-որ բան այնպես չի արել:
  2. Հասկանում է, որ իր պատճառով ինչ-որ մեկը տխրել է և կարեկցում է նրան:
  3. Անկեղծ ներողություն խնդրելու համար ճիշտ է ընտրում տեղը և ժամանակը:
  4. Ասում է. «Խնդրում եմ, ներիր ինձ (կամ ինչ-որ նման բան)»:

Շարունակությունը.  Զգացմունքների հետ վարվելու հմտություններ

Բնօրինակ

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: