866      0

Հինգ կապիկ.
որի՞ նման ես մտածում դու

Better Humans-ի հեղինակ Չարլզ Չուն (Charles Chu) անդրադառնում է գիտնականների փորձի արդյունքներին՝ ցույց տալու համար, թե որքան կարևոր է սեփական վարքի շարժառիթներին անդրադառնալը:

Գիտնականները վանդակի մեջ նստեցրին հինգ կապիկ, տեղադրեցին աստիճան, իսկ դրա վերևում՝ մի քանի հասած բանան:

Ինչպես և սպասվում էր, կապիկներն սկսեցին բարձրանալ աստիճանով, որպեսզի ուտեն բանանը: Բայց դա ծուղակ էր:

Ամեն անգամ, երբ կապիկներից մեկը փորձում էր բարձրանալ աստիճանով, գիտնականները սառցե ջուր էին լցնում  մյուսների վրա: Որոշ ժամանակ անց, երբ կապիկներից որևէ մեկը փորձում էր վեր բարձրանալ աստիճանով, մյուսները նրան ներքև էին քաշում ու ծեծում:

Որոշ ժամանակ անց կապիկներն ընդհանրապես դադարեցին բանանի համար բարձրանալ աստիճանով:

Բայց սա դեռ պատմության ավարտը չէ:

Գիտնականները փոխարինեցին կապիկներից մեկին: Դե իհարկե, նոր կապիկը ևս որոշեց փորձել բարձրանալ աստիճանով, բայց մյուսները բռնեցին նրան և ծեծեցին: Սառցե ջրի կարիք էլ չկար:

Մեկը մյուսի հետևից գիտնականները փոխարինեցին բոլոր կապիկներին: Փորձի վերջում վանդակում մնացին հինգ կապիկ, որոնք երբեք սառը ցնցուղ չէին ընդունել:

Բայց միևնույն է, երբ նոր կապիկը էր մտնում վանդակ և փորձում բարձրանալ աստիճանով, մյուսները նրան բռնում և ծեծում էին:

Եթե կարողանայինք հարցնել նրանցից յուրաքանչյուրին, թե ինչու՞ է այդպես անում, ի՞նչ կասեին նրանք: Ամենայն հավանականությամբ հետևյալը.

«Պարզապես այստեղ այդպես է ընդունված…»:

«Դե, բոլորն էլ այդպես են անում…»:

«Դու ո՞վ ես, որ ինձ հարցեր տաս…»:

Բայց գուցե կապիկներից մեկը մի քիչ տարբերվի մյուսներից և պատասխանի. «Լավ հարց է… Չգիտեմ»:

Ի՞նչ եք կարծում, ո՞րը կլիները ձեր պատասխանը…

Բնօրինակ

  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: