Հոգեբաններ Ալան Պիզը և Բարբարա Պիզն իրենց՝ «Ինչու են տղամարդիկ սեքս ուզում, իսկ կանայք սեր» գրքում խոսելով յուրաքանչյուր սեռի նախընտրությունների, պահանջմունքների, շփման ձևերի և ուղեղի կառուցվածքի մասին, հաստատում են որոշ տարածված միֆեր, հերքում մյուսները և տալիս գիտական բացատրություններ երրորդներին:
Չնայած գրքում ներկայացված են տղամադկային և կանացի էության միջև եղած անհաղթահարելի տարբերությունները, հեղինակները գրքի վերջում կարծես մեղմում են այդ փաստը. «Մարդիկ մնացած կենդանիներից տարբերվում են նրանով, որ ունակ են գիտակցված ընտրություն կատարելով հասկանալ և փոխել իրենց վարքը»: Այդ հարցում մեզ օգնելու համար էլ գրվել է այս գիրքը:
Ալան Պիզ (Allan Pease, 1952 թ., Մելբուրն, Ավստրալիա)- ավստրալացի գրող, հայտնի է որպես «մարմնի լեզվի վարպետ» շնորհիվ համանուն գրքի, որն ամբողջ աշխարհում վաճառվել է միլիոնավոր տպաքանակով:
«Երբ տղամարդուն խնդրում են պատմել իր կնոջ մասին, նա սկսում է խոսել վերջինիս ծառայությունների մասին. լավ տնտեսուհի է, հիանալի է պատրաստում, տունն իդեալական մաքրում է, հրաշալի դաստիարակում է երեխաներին, լավ ընկերուհի է, շատ սեքսուալ է և այլն: Այլ կերպ ասած, թվարկվում են ծառայություններ, որոնց համար կարելի է ժամավճար սահմանել;
Երբ կինն է պատմում իր տղամարդու մասին, ասում է, որ լավ է վաստակում, խելացի է, նրա հետ ուրախ է, ունի լավ աշխատանք, սեփական տուն ունի և այլն: Այլ կերպ ասած, տղամարդն իրեն նյութապես ապահովում է:
Հասարակությունը ապրանքների և ծառայությունների նման փոխանակումն անվանում է «համատեղելիություն», որովհետև այդ տերմինը հնչում է միանգամայն պարկեշտ և վայելուչ: Բայց անունը փոխելուց երևույթի էությունը չի փոխվում»:
∴∴∴
«Որպեսզի մարդուն իսկապես ճանաչենք, պահանջվում է մեկ տարի և մի քանի լավ վեճ»:
∴∴∴
«Միլիոնավոր տարիներ հասարակությունը կառուցվել է տղամարդու և կնոջ միության վրա: Ժամանակակից հասարակությունը նրանց վանում է իրարից: Հիմնական ընտանեկան կառուցվածքի քայքայումը բերում է արժեքների կորուստի, անհայրության և էմոցիոնալ քաոսի»:
∴∴∴
«Երբ կինն արտաբերում է «սեր» բառը, տղամարդը չի պատկերացնում, թե ինչ նկատի ունի նա: Կինն ասում է «ես սիրում եմ քեզ», հետո ավելացնում՝ «ես սիրում եմ սուշի», իսկ այնուհետև նշում. «ես սիրում եմ իմ շանը»: Տղամարդուն մնում է միայն գուշակել, թե ինքն ինչ տեղ է գրավում սուշիի և շան միջև»:
∴∴∴
«Սկզբում Աստված ստեղծեց Երկիրը, հետո հանգիստ առավ: Այնուհետև Աստված ստեղծեց տղամարդուն և նորից հանգստացավ: Հետո Աստված ստեղծեց կնոջը: Այդ պահից սկսած ո´չ Աստծուն, ո´չ տղամարդուն այլևս հանգստանալ չի հաջողվել»:
Ըստ «Ինչու են տղամարդիկ սեքս ուզում, իսկ կանայք սեր» գրքի:
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը:
Vor xndrem indz kuxarkeq <>girqe?