Եթե զգում եք, որ սերն անցել է, իսկ հարաբերությունները դարձել են լարված, դա դեռևս միմյանցից բաժանվելու առիթ չէ, — կարծում է ճանաչված հոգեթերապևտ Եվա-Մարիա Ցուրխորստը: Սկզբի համար անկեղծորեն և օբյեկտիվորեն գնահատեք, թե ի՞նչ եք իրականում հենց դուք (ոչ թե ձեր ծնողները, հասարակությունը կամ ընկերները) սպասում ձեր հարաբերություններից և ձեր զուգընկերոջը պատմեք ձեր սպասումների մասին:
Եվա-Մարիա Ցուրխորստ — ճանաչված հոգեթերապևտ Գերմանիայում և նրա սահմաններից դուրս: «Սիրիր քեզ՝ կարևոր չէ ում հետ ես » գրքի հեղինակ:
Այս գիրքը կօգնի իմանալ, թե ին՞չն է ձեզ խանգարում երջանիկ լինել ձեր ընտրյալի հետ, ինչպե՞ս դադարեցնել փոխհարաբերություններում մշտապես նույն սխալը գործել, և ինչու՞ իդելական զույգի որոնումներն ապարդյուն կլինեն, մինչև չսիրեք ինքներդ ձեզ: Գիրքը գրված է սեփական և այն զույգերի փորձի հիման վրա, ում հեղինակն արդեն օգնել է:
Մի քանի մեջբերում «Սիրիր քեզ՝ կարևոր չէ ում հետ ես » գրքից.
∴∴∴
«Այս գիրքը նվիրված է կայացած, բայց այլևս բավականություն չպատճառող հարաբերություններ ունեցող ամուսիններին, նրանց, ովքեր կանգնած են բաժանման եզրին կամ հայտնվել են սիրային եռանկյունում, ովքեր հեռացել են իրարից և իրենց խաբված կամ լքված են զգում»:
∴∴∴
«Բոլորովին կարևոր չէ, թե ում հետ եք ամուսնացել: Դուք ընդմիշտ և անխզելի կապված եք միայն մեկ մարդու՝ ձեզ հետ, իսկ ձեր ընտրյալն էկրան է, որտեղ պրոյեկտվում են ձեր ցանկությունները և պահանջմունքները, սիրելու ձեր ունակությունը, հաղթանակներն ու պարտությունները, կյանքի ուժը և, առաջին հերթին, ցանկությունների և վախերի միջև եղած ներքին խորը անջրպետը»:
∴∴∴
«Ի սկզբանե մենք իդելական զույգ չենք եղել: Ավելին, մեր ամուսնությունը ոչ ոք լուրջ չի ընդունել: Այժմ ես համոզված եմ, որ կյանքը միացրել է մեզ մեկ նպատակով՝ հաղթահարել մեր առջև կանգնած բազմաթիվ խոչընդոտները, հավատալ միմյանց և գտնել մեզ: Առանց ապրած դժվարությունների մենք երբեք չէինք իմանա, թե որքան սեր, համբերություն, ուժ և քաջություն են պարունակում մեր սրտերը»:
∴∴∴
«…Ես հասկացա. ինչպես էլ որ դասավորվի կյանքը, ի՞նչ խնդիրներ էլ այն դնի մեր առջև, դրանք պետք է լուծենք ինքներս մեզ սիրելով»:
∴∴∴
«Ոչ մի պարտնյոր չի օգնի ձեզ հասնել հոգեկան ներդաշնակության, չի բարձրացնի ձեր ինքնագնահատականը և ձեր մեջ ինքնավստահություն չի սերմանի: Ում հետ էլ ձեզ միացնի ճակատագիրը, ըստ էության, դա հանդիպում է ինքներդ ձեզ հետ»:
∴∴∴
Անձնական փորձից ելնելով, խորհուրդ եմ տալիս. անկախ փոխհարաբերություններից, մնացեք նրա հետ, ում ունեք այսօր: Բայց որքան շատ են տարաձայնությունները, ատելությունը, անբարյացկամությունն ու դժգոհությունը փոխհարաբերություններում, այնքան ավելի եռանդուն պետք է աշխատեք ինքներդ ձեզ վրա»:
∴∴∴
© 2025 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: