1493      0

9 միֆ
խուճապային
գրոհի մասին

Պատկերացրեք, որ գնում եք փողոցով և աչքի ծայրով նկատում, որ մեծ արագությամբ դեպի ձեզ է սլանում բեռնատարը… Սթրեսի մակարդակը կտրուկ բարձրանում է, միանում են բնազդները, և փորձում եք փրկվել ցանկացած գնով: Ամբողջովին զգում եք, թե ինչ է նշանակում «կյանքը մազից է կախված» արտահայտությունը:

Իսկ հիմա պատկերացրեք, որ ճիշտ նույնպիսի զգացում ձեզ պատում է սովորական, առօրյա իրավիճակում, օրինակ, երբ սուպերմարկետում գնումներ եք կատարում: Նման էպիզոդները սովորական բան են խուճապային գրոհներից ու խանգարումներից տառապողների համար, նրանք այդ «սլացող բեռնատարի» հետ բախվում են պարբերաբար:

Շատերը լավ չեն պատկերացնում այդ հոգեվիճակի էությունը, — նշում է Միչիգանի համալսարանի հոգեբան և հոգեբուժության դոցենտ-կլինիցիստ Ricks Warren-ը: The Huffington Post-ի խնդրանքով Warren-ը առանձնացրել է խուճապային գրոհին վերաբերող 9 տարածված մոլորություն:

Դա ընդամենը չափազանց սուր ռեակցիա է սթրեսի նկատմամբ:

Խուճապային գրոհը շատ ավելին է, քան պարզապես «չափազանց մեծ անհանգստությունը»  կամ «սուր նյարդային վիճակը»: Մարդուն ուժերից զրկող այդ նոպաները կարող են տևել մի քանի ակնթարթից մինչև րոպեներ: Գործի է գցվում սթրեսի նկատմամբ օրգանիզմի՝ «պայքար կամ փախուստ» ֆիզիոլոգիական ռեակցիան: Խուճապային գրոհի զոհն իրեն զգում է վտանգված և ձգտում է փրկվել ցանկացած գնով: «Երբ գրոհն ավարտվում է, նրանք հաճախ ամաչում են իրենց վիճակից և պատրաստ են ամեն ինչի, միայն թե այն այլևս չկրկնվի: Դա իսկապես շատ լուրջ խնդիր է», — ընդգծում է Warren-ը:

Խուճապային գրոհից կարելի է մահանալ

Չնայած կարող է թվալ, թե օրգանիզմի նկատմամբ վերահսկողության լրիվ կորցրել եք, բայց դա բոլորովին չի նշանակում, որ հենց այդպես էլ կա:

Այնուամենայնիվ, խուճապային նոպան կարող է ուղեկցվել լուրջ ֆիզիոլոգիական ախտանիշներով, օրինակ, զարկերակային ճնշման կտրուկ բարձրացումից մինչև գիտակցության կորուստ: Այդ պատճառով, կարող է թվալ, թե սրտի նոպա ունեք, չնայած իրականում սրտի հետ ամեն ինչ կարգին է: Բայց այդպիսի մտքերը կարող են բերել կրծքավանդակի ցավերի, գլխապտույտի կամ շնչառության հետ կապված խնդիրների:

Խուճապային նոպան և բարձր տագնապայնությունը նույն բաներն են

Չնայած այս երկու վիճակներն էլ դժվարությամբ են ենթարկվում թերապիայի, բայց ժամանակ առ ժամանակ պատահող խուճապի նոպաները պետք է տարբերել լուրջ հոգեկան խանգարումից: Բարձր տագնապայնություն տերմինը ընդգրկուն է և կարող է վերաբերել տարբեր հիվանդությունների՝ հոգեկան խանգարման, գեներալիզացված տագնապային խանգարման, օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման և այլն:

Տագնապայնությունը ինչ-որ վատ բանի հետ կապված անհանգստություն է, որը պետք է պատահի ապագայում, այլ ոչ թե տվյալ պահին: Երբ խուճապային գրոհների քանակը վերածվում է որակի և սկսում լրջորեն ազդել կյանքի վրա, մարդը սկսում է տագնապել դրանից, խուսափել դրանք առաջացնող իրավիճակներից: Միայն դրանից հետո ենք մենք ստանում այն, ինչը կոչվում է տագնապային խանգարում:


Կարդացեք նաև:   Տագնապային խանգարում; Ինչպե՞ս օգնել մտերիմին


Խուճապային գրոհները մնալու են ձեզ հետ մինչև կյանքի վերջ

Մոլորություն է այն տեսակետը, որ եթե ձեզ մոտ խուճապային խանգարում է ախտորոշվել, ուրեմն ստիպված եք լինելու ողջ կյանքը դեղերով ապրել: Նաև սխալ այն համոզմունքը, որ արդյունավետ բուժում չկա: Որքան շուտ դիմեք բժշկին, այնքան ավելի շուտ կկարողանաք հաղթահարել այն:

Ներկայումս խուճապային գրոհները բուժելու 2 զուգահեռ մեթոդ կա՝ դեղորայքային և կոգնիտիվ- վարքային թերապիա: Կարելի է դրանք և′ առանձին կիրառել, և′ կոմբինացված: Յուրաքանչյուր դեպքի համար բուժման ստրատեգիան ընտրում է մասնագետը:

Խուճապային գրոհով տառապողների հետ դժվար է ընդհանուր լեզու գտնել

Բոլորի կյանքում էլ եղել են արտակարգ դեպքեր, որոնք անհապաղ արձագանք են պահանջել: Այդպիսի էպիզոդները կարելի է համեմատել տագնապային գրոհների հետ, երբ հաճախ դժվար է լինում այդ մասին պատմել որևէ մեկին կամ ջնջել այն հիշողությունից:

Մտերիմ մարդու աջակցությունը կարող է մեծ թեթևություն բերել խուճապային գրոհի զոհին: Լսեք նրան, թույլ տվեք մարդը պատմի այն ամենի մասին, ինչ ապրել է: Կարեկցեք նրան: Հիշեք ձեր կյանքի այն դեպքերը, երբ դուք իսկապես սարսափի մեջ եք եղել: Դա արդեն անցել է, բայց ապրած սարսափը մնացել է հիշողութկան մեջ:

Խուճապային գրոհներն ավելի լուրջ հոգեկան հիվանդությունների սկիզբն են

Շատերը կարծում են, որ եթե իրենք խուճապի նոպաներ են ունենում, կամ իրենց մոտ ախտորոշվել է տագնապային խանգարում, ուրեմն ապագայում իրենց սպասում է բիպոլյար խանգարում կամ շիզոֆրենիա: Խուճապային խանգարում ունենալը չի ենթադրում, որ հետագայում լուրջ հոգեկան խանգարումներ կունենաք: Բայց, եթե շարունակում եք այդ առիթով անհանգստանալ, ուրեմն պետք է դիմել մասնագետին:

Խուճապային գրոհի ժամանակ խորը շնչառությունն օգնում է հանգստանալ

Հաճախ ենք լսում, որ տագանապի զգացումը կարելի է հանգստացնել խորը շնչառության օգնությամբ: Բայց խուճապային գրոհի դեպքում դուք պարզապես կհասնեք գերօդափոխության (hyperventilation, гипервентиляция), որը միայն կխորացնի անցանկալի ֆիզիոլոգիական ախտանիշները: Խորը շնչառության դեպքում օրգանիզմ մտնող թթվածնի ավելցուկային քանակից արտաշնչվում է համապատասխանաբար մեծ քանակի ածխաթթու գազ:

Դրանից սրվում են այնպիսի սիմպտոմներ, ինչպիսիք են գլխապտույտը և թմրության զգացումը, սկսում է թվալ, թե շնչակտուր եք լինում, որը ստիպում է ավելի ու ավելի արագ և խորը շնչել: Դրա փոխարեն, խորհուրդ է տրվում հնարավորինս մակերեսային շնչել:

Խուճապային գրոհների դեպքում մտերիմները ոչնչով չեն կարող օգնել

Սա շատ անձնական ապրում է: Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում իր վիճակին: Որոշները ցանկանում են քննարկել այն բարեկամների և ընկերների հետ, մյուսները նախընտրում են, որ իրենց վրա չկենտրոնանան և ուշադրություն չդարձնեն: Կարևորն առանց գնահատականներ տալու արձագանքելն է՝ հաշվի առնելով ապրումներ ունեցողի ցանկությունը:

Պետք է խուսափել այն ամենից, ինչը կարող է խուճապային գրոհ առաջացնել

Չնայած մարդը բնազդաբար է խուսափում այն ամենից, ինչն իրեն ցավ է պատճառում, բայց Warren-ը խորհուրդ է տալիս տագնապային գրոհի դեպքում վարվել ճիշտ հակառակ ձևով: «Հենց որ սկսում եք շրջանցել այն տեղերը, որտեղ, ձեր կարծիքով, կարող է տագնապի նոպա սկսվել, դուք սահմանափակում եք ձեր կյանքը, իսկ այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում», — բացատրում է նա: Այսպես կոչված «անվտանգ վարքը» ժամանակի ընթացքում կարող է բերել նրան, որ խուճապային գրոհներից տառապողը կդադարի գիտակցել, որ, ըստ էության, վախենալու բան չկա:

«Անվտանգ վարքի» տենդենցը կարելի է հաղթահարելը կոգնիտիվ-վարքային թերապիայի կամ այլ մեթոդների միջոցով, որոնց ընտրությունն ամեն դեպքի համար անհրաժեշտ է մասնագետի հետ անհատական քննարկել:

Բնօրինակ


Կարդացեք նաև:   Կարևոր մթերքներ կանանց համար


  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: