2927      0

«Կյանքի անիվը»
կօգնի
փոխել կյանքը

Քանի-քանի անգամ ենք ինքներս մեզ խոսք տվել, որ նոր կյանք ենք սկսելու երկուշաբթի օրվանից (հաջորդ ամսվա 1-ից կամ հաջորդ տարվանից): Բայց ժամանակն անցնում է, իսկ մեր մտադրություններն այնքան էլ հաճախ չեն վերածվում գործի:

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի չշեղվենք մեր պլաններից ու նպատակներից: Եկեք սկսենք ինքնավերլուծությունից, որպեսզի հասկանանք ներկան, ճիշտ ձևով պլանավորենք ու կառուցենք ապագան:

Մի կողմ դրեք ամեն ինչ, ի մի բերեք մտքերը, երազանքները, գործի դրեք ձեր ողջ քաջությունը և ծանոթացեք ինքներդ ձեզ հետ:

Այդ հարցում ձեզ կարող է օգնել «Կյանքի բալանսի անիվը» (կամ այլ կերպ ասած «Կյանքի անիվը»): Այն ստեղծել է Փոլ Ջ. Մայերը, և տարբեր թրեյնինգներում օգտագործվում է ամենատարբեր վարիացիաներով:

Դրա միջոցով կարող եք ավելի կոնկրետ ու պատկերավոր հասկանալ, թե ի՞նչ եք ցանկանում փոխել ձեր կյանքում, ո՞ր ոլորտների փոփոխություններն արմատապես կլավացնեն ձեր կյանքը, և դրա համար ի՞նչ քայլեր պետք է անել:

Ներկայացված օրինակում «Կյանքի անիվը» բաժանված է 8 սեգմենտների, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է կյանքի մեկ ոլորտ և գնահատվում 10 բալանոց սանդղակով (կախված նպատակից և ձեզ համար կարևորությունից, «Կյանքի անիվի» ոլորտները կարող եք փոփոխել):

«Կյանքի անիվը»,  չլրացրած օրինակ.

Յուրաքանչյուր ոլորտի համար որոշեք, թե ինչպիսին կլիներ ձեր կյանքը, եթե այդ ոլորտում հասնեիք 10 բալի (միայն ձեր կարծիքով ու պատկերացմամբ, այլ ոչ թե ուրիշներն ինչ են մտածում այդ մասին):

Այնուհետև գնահատեք իրական վիճակը, ելնելով նրանից, թե որքանով եք գոհ տվյալ ոլորտից:

Օրինակ, վերցնենք առողջության ոլորտը: 10 բալն այն իդեալական արդյունքն է, որին ձգտում եք: Այդ դեպքում, ձեր պատկերացմամբ, ֆիզիկապես ամուր և առողջ կլինեիք, քնի և սնվելու ռեժիմը կլիներ կանոնավոր, կհասցնեիք զբաղվել սպորտով:

Գնահատելով բոլոր ոլորտները, ստացեք ձեր կյանքի ամբողջական իրական պատկերը: Որքանո՞վ է ձեր «Կյանքի անիվն» իսկապես նման անիվի, կարո՞ղ է արդյոք այն սահուն գլորվելով գնալ:

«Կյանքի անիվը»,  լրացրած օրինակ.

«Արդյունքում կստանաք ակնառու պատկերը, թե կյանքի ո՞ր ոլորտներն է պետք «վեր բարձրացնել»: Ընդ որում, առաջնային խնդիրը բոլոր սեգմենտները 10 բալի հասցնելը չէ, այլ լիարժեք շրջան կառուցելը: Դրա համար սահմանեք առաջնայնությունները, որոշեք, թե ի՞նչ կարելի է անել յուրաքանչյուր ոլորտում հենց հիմա:

Ամենապարզ և հեշտ ճանապարհը յուրաքանչյուր «հետ մնացող» ոլորտում իրավիճակը փոխող մեկական գործողություն պլանավորելն ու ներդնելն է:

Օրինակ, առողջությոն ոլորտում՝ ամեն օր մարզանք անելը, փոխահարաբերությունների ոլորտում՝ շաբաթական մեկ երեկո (կամ ինչպես հարմար կգտնեք) ընկերների հետ հանդիպմանը տրամադրելը: Յուրաքանչյուր ոլորտի համար պլան կազմեք: Որպեսզի ձեզ համար հեշտ լինի, սկսեք փոքրից և ձեր պլանավորածն աստիճանաբար կյանքի կոչեք:

Այդ նպատակով «կանոնավոր գործողությունների շարք» սահմանեք: Ձեզ համար փաստաթուղթ ստեղծեք (հարմար է աղյուսակը), որտեղ գրանցեք այն բոլոր նոր սովորությունները, որոնք ցանկանում եք կյանքի կոչել որևէ կոնկրետ ժամանակահատվածում, ասենք, առաջիկա մեկ ամսվա ընթացքում:

Աղյուսակն առնվազն պետք է կազմված լինի.

  • «Իմ նոր սովորությունները» սյունակից, որտեղ թվարկված են պլանավորված բոլոր նոր սովորությունները,
  • ամսաթվերի սյունակից, որտեղ նշված են դրանք իրականացնելու ժամկետները,
  • սյունակից, որտեղ նշվում է փաստացի կատարվածը:

Սահմանված ժամկետի վերջում ամփոփեք և վերլուծեք արդյունքները:


Կարդացեք նաև.   Ընկերությունը, որտեղ աշխատում եք, ձեր ընտանիքը չէ


  Метки:

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: