433      0

Ինչպե՞ս են գործերդ
դպրոցում…

Երբ ծնողները փորձում են երեխայից տեղեկանալ, թե ինչպե՞ս են նրա գործերը դպրոցում, որպես կանոն, տալիս են այսպիսի հարցեր. «Ի՞նչ կա դպրոցում» կամ «Ինչպե՞ս են գործերդ դպրոցում» ու հաճախ ստանում ոչինչ չասող պատասխան. «Նորմալ…»:

Եթե իսկապես ցանկանում ենք իմանալ, թե ինչպե՞ս է անցել երեխայի օրը, ինչպե՞ս է նա իրեն զգում դպրոցում, ի՞նչ հաջողություններ և խնդիրներ ունի, ի՞նչն է նրան ուրախացնում և ի՞նչն անհանգստացնում, ուրեմն պետք է օգնենք նրան և տանք այնպիսի հարցեր, որոնց նա կկարողանա պատասխանել մանրամասն: Ահա այդպիսի հարցերի 19 օրինակ.

1. Այսօր դպրոցում ի՞նչն է քեզ հետ տեղի ունեցած ամենալավ բանը և ի՞նչը ամենավատը:

2. Պատմիր, թե այսօր ի՞նչն է քեզ շատ ծիծաղեցրել:

3. Եթե ընտրության հնարավորություն ունենայիր, ու՞մ հետ կուզենայիր նստել դասարանում: Իսկ ու՞մ հետ չէիր ուզենա: Ինչու՞:

4. Պատմիր, թե ո՞րն է դպրոցի ամենալավ տեղը:

5. Այսօր ի՞նչ զարմանալի խոսք ես լսել, կամ քեզ ի՞նչն է զարմացրել այսօր:

6. Եթե քո ուսուցիչն այսօր մեզ հյուր գար, ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ կպատմեր քո մասին:

7. Ու՞մ ես այսօր օգնել:

8. Ո՞վ է քեզ այսօր օգնել:

9. Պատմիր, թե ի՞նչ նոր բան ես իմացել այսօր:

10. Այսօր եղե՞լ է այնպիսի պահ, երբ քեզ շատ ուրախ ես զգացել:

11. Այսօր շա՞տ ես ձանձրացել:

12. Կա՞ մեկը, ում հետ դեռ չես խաղացել և կուզենայիր ընդմիջմանը խաղալ նրա հետ:

13. Ինչի՞ մասին կուզենայիր ավելի շատ իմանալ դպրոցում:

14. Ի՞նչը կուզենայիր ավելի քիչ անել դպրոցում:

15. Քո դասարանցիներից ու՞մ հետ ես լավ վարվել այսօր և ում հետ վատ:

16. Ընմիջումներին ավելի հաճախ որտե՞ղ ես խաղում:

17. Քեզ դուր եկա՞վ այսօրվա ճաշը: Իսկ ի՞նչն ավելի շատ դուր եկավ:

18. Եթե վաղը ուսուցիչ դառնայիր, ի՞նչ կանեիր:

19. Եթե կարողանայիր, դասարանցիներից ու՞մ հետ կփոխվեիր տեղերով: Ինչու՞:

Այս հարցերն ընդամենը օրինակներ են: Դրանք կարող են փոփոխվել, դրանց կարող են ավելանալ նորերը, իսկ որոշները չտրվեն ընդհանրապես: Կարևորը հետևյալ մի քանի սկզբունք պահպանելն է.

  • հարցերը պետք է վերաբերեն երեխային, այլ ոչ թե նրան շրջապատողներին և լինեն շատ կոնկրետ,
  • երեխայի պատասխանը հնարավորինս հստակեցնել «ինչու՞» հարցադրումով,
  • և, իհարկե, այդ բոլոր հարցերը չտալ միանգամից ու ամեն օր:

Լավ դաստիարակության 21 սկզբունք երեխայի աչքերով:


Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

© 2020 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: