1426      0

Ինչպե՞ս գովել
1-3 տարեկան
երեխային

Վաղ տարիքում երեխայի ստացած գովեստի ազդեցությունը նրա հետագա մտածելաձևի և վարքի վրա:

Ըստ  «Тридцать миллионов слов. Развиваем мозг малыша, просто беседуя с ним» գրքի:

Չիկագոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վաղ մանկական տարիքում երեխայի ստացած գովեստի հետևանքները: Նրանք  վելուծել են 1-3 տարեկան փոքրիկների՝ ծնողներից լսած խոսքային խրախուսման ձևերը: Իսկ հինգ տարի անց անդրադարձել են, թե երեխայի մտածելաձևը, օրինակ հետաքրքրասիրությունը կամ իներտությունը, արդյո՞ք կապ ունեն մանուկ հասակում ստացած գովեստի ձևից:

Հետազոտության առաջին փուլը ցույց է տվել, որ արդեն 14 ամսականում ծնողների մոտ սովորություն է դառնում երեխային գովել մեկ ոճով՝ խելքի կամ ջանքերի համար:

Հինգ տարի անց (հետազոտության երկրոդ փուլում) պարզվել է, որ այն երեխաները, որոնց կյանքի առաջին երեք տարիներին ավելի շատ գովել էին պրոցեսի, այսինքն եռանդի և գործադրած ջանքերի համար, 7-8 տարեկանում ավելի մեծ հակվածություն ունեին զարգացնել իրենց մտահորիզոնը:

Ընդ որում, այդ տարիքում հետաքրքրասիրությունը հիմք է հանդիսանում 2-4 դասարաններում մաթեմատիկայից և ընթերցանությունից գերազանց առաջադիմություն համար: Ապացուցվել էր, որ այդպիսի երեխաները սովորաբար համոզված են, որ իրենց հաջողությունները պայմանավորված են համառ աշխատանքով և խոչընդոտները հաղթահարելով, իսկ ընդունակությունները կարելի է զարգացնել ջանքերի շնորհիվ:

Հետազոտողները խոսքային խրախուսանքներում նաև արձանագրել են սեռային տարբերության որոշակի տենդենցներ (ոչ սիստեմատիկ դրսևորվող): Այսպես, տղաներին ավելի հաճախ գովում են պրոցեսի համար, իսկ աղջիկներին «բնածին» ընդունակությունների: Սա նույնիսկ 14 ամսականում: Դիտարկումների ընթացքում աղջիկներն իրենց ընկալում էին որպես արդեն ձևավորված մտածողությամբ և անփոփոխ ունակություններով անհատականություններ: Այս հետևությունները հաստատելու համար այժմ անցկացվում են լրացուցիչ հետազոտություններ:

Մի բան ակնհայտ է. պրոցեսը և անձնային որակները խրախուսելը տալիս են տարբեր արդյունքներ: Երկու դեպքում էլ ծնողների մտադրությունը բարի է, բայց գիտությունն ասում է, որ հաջող արդյունքն ավելի շատ հավանական է հենց պրոցեսը գովելու արդյունքում:

<…>

Գովեստ արարքների համար

Բոլորս ցանկանում ենք, որ մեր երեխաները կարողանան իրականացնել իրենց պոտենցիալը, ապրեն բարեկեցիկ և արդյունավետ կյանքով, կարողանան կարեկցել և կոնստրուկտիվ լինել, և, իհարկե, խոչընդոտների հանդիպելիս տոկունություն դրսևորել: Ի՞նչ տարբերությունը կա այն երեխաների միջև, որոնցից մեկը փորձում է կրկին ու կրիկին, իսկ մյուսը` փորձում է, անհաջողություն է ունենում և հանձնվում է:

Ինչպես արդեն քննարկել ենք, հարցը գովեստի մեջ է:

Երբ մեր ծրագրին մասնակցող որոշ ծնողներ անհանգստացան, որ չափազանց շատ գովելու արդյունքում երեխան կմեծամտանա, նրանց բացատրեցինք, որ երեխաներն իրենց արարքների համար աջակցության և հավանության կարիք ունեն: Բայց պետք էր նաև բացատրել, որ գովեստի ոչ բոլոր ձևերն են լավագույն արդյունք տալիս:

Երեխային կարելի է գովել անձնային որակների համար. «Դու շատ խելացի ես»:

Նաև կարելի է դրական արտահայտվել նրա ջանքերի վերաբերյալ. «Դու ինչ համառորեն հավաքեցիր փազլը և ավարտին հասցրիր: Կեցցե′ս»:

Երեխան հավաքում է փազլը: Մայրը նստում է կողքին և կենտրոնանում երեխայի վրա: Փոքրիկը, նախքան ճիշտ լուծումը գտնելը, տարբեր կողմերից փորձում է փազլի մասերը: Մայրն աջակցում է նրան և գովում ջանքերի համար. «Ինձ դուր է գալիս, որ դու փորձում ես այնքան, մինչև գտնես այդ մասի ճիշտ տեղը: Դու նպատակասլաց ես: Դու կկարողանաս»:

Երեխան սկսում է հասկանալ, որ չհանձնվելը լավ է:

Առօրյա շփման ընթացքում ուրիշ ի՞նչ ձևով կարող է արտահայտվել փոքրիկի արարքի գովեստը: Հետևեք այն իրավիճակներին, որտեղ նա գովելի կլինի: Հիշեք, որ փոքրիկը նոր է սովորում «իրեն ճիշտ պահել»: Նրա ուշադրությունը մշտապես ուղղեք դեպի ցանկալի վարքը, և նա կսկսի ավելի լավ հասկանալ, թե որն է դա:

Այստեղ կարևոր է կենտրոնանալ երեխայի վրա: Եթե ուշադրությունը նրա վրա չէ, այն պահերին, երբ նա ամեն ինչ շատ ճիշտ է անում, կմնան աննկատ: Իսկ սխալ արարքները ակնհայտ կլինեն և քննադատության կարժանանան: Լավ վարքը գովելը այն դարձնում է սովորություն:

«Շատ ապրես, ուղիղ նստում և կոկիկ ուտում ես: Ես շատ եմ հպարտանում քեզնով»:

«Դու այնպես ջանասիրաբար ես նկարում: Ես հիացած եմ քո նկարի գույներով»:

«Փիսիկին դուր է գալի, որ դու նրան շոյում ես: Նա մլավում է, որովհետև իրեն հաճելի է»:

Որքան կոնկրետ և հետևողական է գովեստը, այնքան ավելի հասկանալի է երեխային և նա ավելի հեշտ է յուրացնում, թե որն է լավ վարքը:

Բնօրինակ

Կարդացեք ընդարձակ հատված գրքից

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: