3661      0

Յանուշ Կորչակ
Ինչպե՞ս սիրել երեխային

«Դաստիարակության տեսության մեջ մենք հաճախ մոռանում ենք, որ պետք է երեխային սովորեցնենք ոչ միայն գնահատել ճշմարտությունը, այլև ճանաչել սուտը, ոչ միայն սիրել, այլև ատել, ոչ միայն հարգել, նաև արհամարհել, ոչ միայն համաձայնվել, այլև առարկել, ոչ միայն ենթարկվել, այլև ըմբոստանալ»: Յանուշ Կորչակ

Յանուշ Կորչակ (Janusz Korczak, իսկական անունը Գենրիկ Գոլդշմիտ), 1978թ. հուլիսի 22-1942թ. օգոստոսի 6: Հրեական ծագում ունեցող լեհ մանկավարժ, գրող, բժիշկ և հասարակական գործիչ:                                                                                                               1911 թ. թողել է բժշկի մասնագիտությունը և հիմնել «Որբերի տունը», որն էլ ղեկավարել է մինչև կյանքի վերջ:                                                                                                                       1940 թ. իր սաների հետ տեղափոխվել է վարշավյան գետտո: 1942 թ., հրաժարվելով ազատութուն ստանալու իրեն ընձեռված հնարավորությունից, նախընտրել է մնալ իր 198 սաների հետ՝ նրանց հետ ընդունելով մահը գազախցիկում: Մինչև իր կյանքի ողբերգական ավարտը նա չդավաճանեց այն սկզբունքին, որը քարոզել էր իր ողջ կյանքի ընթացքում. հավատարիմ եղեք երեխաներին:

Յանուշ Կորչակ, «Ինչպես սիրել երեխային»  (գրքի նախաբանը թարգմանաբար)
Նախաբան

Յանուշ Կորչակի, այդ զարմանալի մարդու, տաղանդավոր բժշկի, դաստիարակի, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի գազախցիկում տանջալից մահն ինքնակամ ընդունած որբ երեխաների պաշտպանի կյանքը վաղուց լեգենդ է դարձել:

Նրա գիրքն արդարացիորեն անվանում են երեխաների դաստիարակության Աստվածաշունչ: Երեխաների, նրանց իրավունքների և պահանջմունքների, նրանց նկատմամբ նրբազգաց վերաբերմունքի անհրաժեշտության, նրանց արժանապատվությունը հարգելու, խղճի և բարոյականության նկատմամբ սկզբունքային վերաբերմունքի վերաբերյալ Կորչակի մտքերն ընկած են հումանիստական մանկավարժության հիմքում: Դրանք շարունակում են ապրել և արդիական են նաև մեր օրերում:

Նա կոչ է անում հիշել, որ երեխան մեծերից տարբերվում է միայն կյանքի փորձի պակասով և, ինչպես մեծերն, ունի հարգված լինելու, սեփական կարծիքն ունենալու, լսված և հասկացված լինելու իրավունք:

Մոռանալով այդ մասին, որքան հաճախ ենք հոգնեցնում երեխային մեր խրատներով և հորդորներով՝ ոչ միայն նրանից, այլև ինքներս մեզնից խնամքով թաքցնելով մեր իսկ թերությունները: Խոսելով երեխային զգուշաբար վերաբերվելու մասին, Կորչակն ընդգծում է բոլոր երեխաներին միանման մոտեցում դրսևորելու անհնարինությունը, կոչ է անում հաշվի առնել յուրաքանչյուրի առանձնահատկությունները:

Կորչակի մտքերի և հետևությունների հիմքում բազմաթիվ երեխաների իրական պատմություններ են, որոնց հետ գործ է ունեցել, որոնց կյանքով ապրել է նա: Գիրքը լցված է այդ հրաշալի մարդու իմաստնությամբ և մեծ սրտի ջերմությամբ: Անկասկած, այն պետք է սեղանի գիրքը դառնա յուրաքանչյուր ծնողի և նրանց համար, ովքեր պատրաստվում են այդ առաքելությանը:

Պրոֆեսոր Յու. Բ. Գիպենրեյթեր

Յանուշ Կորչակի «Ինչպես սիրել երեխային» գրքից կարդացեք  ընդարձակ հատված (ռուսերեն լեզվով)

Ձեր մեկնաբանությունը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Միացեք մեր էջին
Առաքում Հայաստան iHerb WW

© 2024 iverh.com · Հեղինակային իրավունքը պաշտպանված է: Արգելվում է առանց թույլտվության արտատպել կայքի նյութերը: